français

une gomme-ma gomme

un crayon- mon crayon

un stylo- mon stylo

une règle — ma règle

un CD-mon CD

un feutre- mon feutre

un balandeur- mon balandeur

un crayon- mon crayon

un dessin-mon dessin

un feutre-mon frutre

une gomme-ma gomme

un livre-mon livre

une photo-ma photo

un portable-mon portable

une règle-ma règle

un sac — mon sac

un stylo- mon stylo

une trousse-ma trousse

Բջջի օրգանական նյութեր

Բջջի օրգանական նյութերը հիմնականում ներառում են երեք հիմնական խմբեր՝ ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր:

Ածխաջրեր— Դրանք են շաքարներ, որոնք օգտագործվում են էներգիա հավաքելու և պահելու համար, օրինակ՝ գլյուկոզ, գլիկոլեն և ծեծողնիկներ:

Սպիտակուցներ— Այս նյութերը կազմված են ամինաթթուներից և կատարում են տարբեր կենսագործառույթներ, այդ թվում՝ կառուցողական, էներգետիկ, նյութափոխանակություն և օրգանիզմի պաշտպանություն:

Ճարպեր (լիպիդներ): Դրանք ծառայում են որպես էներգիայի աղբյուր, պաշտպանիչ շերտ և կարևոր են բջիջների կառուցվածքի համար, օրինակ՝ ֆոսֆոլիպիդներ:

    Այս նյութերը միասին ապահովում են բջիջների գործառույթներն ու կառուցվածքը:

    16.09-22.09 Դաս 3, 4, 5 Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ: Էլեկտրական դաշտ

    1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

    zar1.gif
    zar2.gif

    2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

    images.jpg

    Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

    Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

    Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

    Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

    silovielinii2.jpg
    electric-field.jpg
    image002.png

    Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

    Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

    Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

    Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

    Հաղորդիչներ կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների, օրինակ՝

    Էլեկտրոնային հաղորդիչներ— պղինձի մետաղալար, լուսաբաշխիչ մետաղալարեր

    Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ:

    Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը

    Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

    Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

    Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

    Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

    Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

    Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

    Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

    Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

    Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

    Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

    Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

    Ինչպե՞ս են դրանք առաջանում։

    Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

    Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

    Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

    Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

    Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

    Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

    Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

    Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

    09․09-15․09 2024թ. Դաս 1,2․ Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք: Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

    Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

    Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

    Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

    Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

    Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

    Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

    Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

    Տանը՝  դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․

    Դասարանում

    1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

    I ձող — մետաքսով շփված ապակե

    II ձող — մետաքսով շփված ապակե

    • վանում են
    • չեն փոխազդում
    • ձգում են

    2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

    • 1_2.png
    • 1_9.png

    Պատասխան 2

    3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

    Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

    Screenshot_4.png
    • A բացասական, B դրական
    • A դրական, B դրական
    • A բացասական, B բացասական

    4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

    01_080-point-charge.png
    • կմեծանա 8 անգամ
    • չի փոխվի
    • կմեծանա 16 անգամ
    • կփոքրանա 8 անգամ

    5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

    6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

    «ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

    1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
    2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
    3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
    4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

    Ադրբեջան,Մոլդովա,Շվեցարիա,

    16.09.2024թ-y=kx2 ֆունկցիան և նրա գրաֆիկը

    Տեսություն՝

    y=kx2 ֆունկցիան և նրա գրաֆիկը

    y=kx2 ֆունկցիայի այն դեպքը, երբ k=1, մեզ արդեն ծանոթ է: Այդ դեպքում ստանում ենք արդեն ուսումնասիրված y=xֆունկցիան, որի գրաֆիկը պարաբոլն է՝

    parabola.png

    Քննարկենք, թե ի՞նչ է կատարվում k-ի այլ արժեքների դեպքում: 

    Դիտարկենք հետևյալ երկու ֆունկցիաները՝ y=2x2 և y=0.5x2

    Կազմենք y=2x2 ֆունկցիայի արժեքների աղյուսակը՝

    x01−12−21.5−1.5
    y022884.54.5

    Կոորդինատային հարթության վրա կառուցենք ստացված (0;0),(1;2),(−1;2),(2;8),(−2;8),(1,5;4,5),(−1,5;4,5) կետերը և միացնենք դրանք կորով:

    1.png

    Կազմենք y=0.5x2 ֆունկցիայի արժեքների աղյուսակը՝

    x01−12−23−3
    y00.50.5224.54.5

    Կոորդինատային հարթության վրա կառուցենք ստացված (0;0),(1;0,5),(−1;0,5),(2;2),(−2;2),(3;4,5),(−3;4,5) կետերը և միացնենք դրանք կորով:

    2.png

    Համեմատենք ստացված գրաֆիկները: Դրանք նման են իրար, երկուսն էլ կոչվում են պարաբոլ:

    (0;0) կետը կոչվում է պարաբոլի գագաթ, իսկ y-երի առանցքը՝ պարաբոլի համաչափության առանցք:  

    Ուշադրություն

    k-ի արժեքից կախված է պարաբոլի ճյուղերի թեքությունը:  

    Նման տեսք ունեն նաև մյուս  y=kx2 տեսքի ֆունկցիաների գրաֆիկները, որտեղ k>0

    Դրանց բոլորի գրաֆիկը պարաբոլ է, որի գագաթը կոորդինատների սկզբնակետն է, ճյուղերը ուղղված են դեպի վերև: Որքան մեծ է k-ն, այնքան ավելի կտրուկ են բարձրանում պարաբոլի ճյուղերը, y-երի առանցքը պարաբոլի համաչափության առանցքն է:  

    Հիմա պարզենք, թե ի՞նչ է կատարվում  y=kx2 ֆունկցիայի գրաֆիկի հետ, եթե k-ն բացասական է:

    Կառուցենք, օրինակ՝ y=−x2 ֆունկցիայի գրաֆիկը (k=−1)

    Կազմենք արժեքների աղյուսակը՝

    x01−12−23−3
    y0−1−1−4−4−9−9

    Նշենք (0;0),(1;−1),(−1;−1),(2;−4),(−2;−4),(3;−9),(−3;−9) կետերը և միացնենք կորով:

    minpar.png

    Այս պարաբոլի գագաթը ևս (0;0) կետն է և y-երի առանցքը նրա համաչափության առանցքն է: Սակայն, ի տարբերություն k>0 դեպքի, այս պարաբոլի ճյուղերը ուղղված են դեպի ներքև: Նման տեսք ունեն նաև բացասական k-ով մյուս պարաբոլները: 

    Ուշադրություն

    Այսպիսով, y=kx2 k≠0 ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլ է, որի գագաթը կոորդինատների սկզբնակետն է և y-երի առանցքը նրա համաչափության առանցքն է: Եթե k>0, ապա պարաբոլի ճյուղերը ուղղված են դեպի վերև, եթե k<0, ապա ճյուղերը ուղղված են դեպի ներքև:

    Նշենք, որ y=kx2 պարաբոլը շոշափում է x-երի առանցքը (0;0) կետում:

    Եթե նույն կոորդինատային համակարգում կառուցենք  y=kx2 և y=−x2 ֆունկցիաների գրաֆիկները, ապա կնկատենք, որ այդ պարաբոլները համաչափ են իրար x-երի առանցքի նկատմամբ: Դա լավ երևում է ներքևի նկարում:

    5.png

    Նույն կերպ x-երի առանցքի նկատմամբ համաչափ են y=2x2 և  y=−2x2 պարաբոլները:

    6.png

    Ուշադրություն

    Ընդհանուր առմամբ, у=−f(x) և  у=f(x) ֆունկցիաների գրաֆիկները համաչափ են աբսցիսների առանցքի նկատմամբ:

    Դասարանական առաջադրանքներ՝ 19-ա; 20-ա,գ; 21; 22-ա

    Լրացուցիչ առաջադրանքներ՝ 19-բ; 20-բ,դ; 22-բ

    Սեպտեմբերի 16-20 7,8- րդ դասարանում անցածի կրկնողություն

    7,8- րդ  դաս-ում անցածի կրկնողություն.  Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, օքսիդավերականգնման, կատալիտիկ: Քիմիական  տարրերի պարբերական  օրենքը  և  համակարգը: Ատոմի  բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի  կառուցվածքը: Հարաբերական  ատոմային զանգված՝ Ar:  Ատոմի  հատկությունները՝ ատոմի  շառավիղ,  իոնացման  էներգիա, էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան:  Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը: Քիմիական  բանաձև, հարաբերական  մոլեկուլային  զանգված՝ Mr, նյութաքանակ՝մոլ, մոլային  զանգված`M, մոլային  ծավալ` Vm: Նյութի  կառուցվածք: Քիմիական  կապի  տեսակները` կովալենտային, իոնային, մետաղական::

    Գործնական աշխատանք  1 . <<Նյութերի  հատկությունները՝  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական>>

    Առաջադրանք 1.  Աղյուսակի  նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդ,  անօրգանական, օրգանական, անվանեք,  գրեք  բանաձևերը,  նկարագրեք  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, խտությունը(գ/սմ3),  ագրեգատային  վիճակը 20օC(պինդ, հեղուկ, գազային), եռման, հալման, սառեցման ջերմաստիճանները,  ջերմա- էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը  ջրում  և այլն:

    Առաջադրանք 2. Աղյուսակից  ընտրեք10  նյութ,  գրեք  դրանց  բանաձևերը  և  կատարեք հետևյալ հաշվարկները`

    • Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
    • Հաշվեք  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr
    • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝w,  զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում:

    «Ես և համակարգիչը»

    Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:

    Համակարգիչը այժմ մեր կյանքի մեծ մասն է կազմում բազմաթիվ տեղեկություններով: Ինձ համար դա պարզապես գործիք չէ, այլ մի վայր, որտեղ ես կարող եմ ստեղծագործ լինել, սովորել և զրուցել ուրիշների հետ: Ես կարող եմ խոսել իմ ընկերների և ընտանիքիս հետ, նույնիսկ եթե նրանք հեռու են, սոցիալական ցանցերի և հաղորդագրությունների հավելվածների միջոցով: Սա օգնում է մեզ մոտ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք կարող անձամբ հանդիպել: Դպրոցում ես շատ եմ օգտագործում համակարգիչը տնային առաջադրանքների ուսումնասիրության և նոր բաներ սովորելու համար: Գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար օգտակար են նաև առցանց դասերը և կրթական կայքերը:

    Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

    Ես մտածում եմ, որ որոշ չափով նման եմ, բայց կախվածություն չունեմ։

    Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:

    Ոչ, չեմ կարծում, որ ճիշտ է անընդմեջ և անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին։ Հեռուստացույցի կամ էկրանի դիմաց երկար ժամանակ անցկացնելու արդյունքում կարող են ի հայտ գալ տարբեր առողջական խնդիրներ, ինչպիսիք են աչքերի հոգնածությունը, գլխացավերը և այլն։ Այդ իսկ պատճառով չէմ մտածում, որ ճիշտ է անընդմեջ լինել համակարկչի մեջ։

    Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

    Մայրենի լեզու (գործնական քերականություն)

    Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
    երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
    այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
    ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
    էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
    օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
    յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

    . Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
    կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

    Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….

    Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

    Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

    Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։

    Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

    2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ….,
    ստորոգ….լ, լուսն….կ, կոր…ն, եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,
    համբ….ր, եղջ….ր, թ….աման, սառուց….լ, ն….թ, ձ….թ, կ…տ, շաբաթօր…կ,
    հ…սն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
    մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
    դազգահ:5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեք….աթ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ,
    էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին,
    մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ….,
    օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,
    Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
    թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
    տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,
    գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
    մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական

    Հանս Քրիստիան Անդերսեն

    Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։

    Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

    Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։ 1816 թ մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։

    Advertisement

    14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։ 1827 թ նա ավարտում է ուսումը։ Սակայն մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չհաղթահարեց քերականությունը և բազմաթիվ սխալներ էր անում գրավոր խոսքում։

    1829 թվականին տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833 թվականը շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835 թվականին նրան համբավ բերած «Հեքիաթները»։

    1840-ականներին Անդերսենը փորձեց վերադառնալ ասպարեզ, սակայն առանձնապես հաջողություն չունեցավ։ Միևնույն ժամանակ նա իր տաղանդը հասատատեց հրատարակելով «Նկարներով գիրք առանց նկարների» հավաքածուն։

    Նրա «Հեքիաթների» փառքը աճում էր։ «Հեքիաթների հաջորդ թողարկումը սկսվեց 1838 թ., իսկ 3-րդը՝ 1845 թ.։ Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր։ 1847 թ. հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա և արժանացավ հաղթական ընդունելության։ 1840 թ. և հետագա տարիներին Անդերսենը շարունակում էր վեպեր և պիեսներ հրատարակել՝ ապարդյուն փորձելով հռչակվել որպես դրամատուրգ և վիպասան։ Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները։ Չնայած դրան նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին։

    1872 թվականին Անդերսենն ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց։ Նա ապրեց ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվեց 1875 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։