
Future perfect


Մենք այս ամիսը սկսեցինք Հովհաննես Թումանյանի «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» հոդվածով։ Հետո կատարեցինք այս ամսվա արաջին գործնական քերականությունը։ Գործնական քերանությունը ստուգելուց և քննարկելուց հետո գրեցինք «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» հոդվածի վերլուծություն: Այսնուհետև գրեցինք Ձևն ու հոգին․ Անծանոթ բարեր։ Հետո նորից գրեցինք գերծնական քերականություն, Գոյական անդամի լրացումներ․Որոշիչ։ Հետո վերլուծեցինք «Ձևն ու հոգին» հոդվածը։ Հետո սկսեցինք կարդալ Չարենցյան ընդերցումներ և անգիր սեվորեցինք այն։ Կատարեցինք այս ամսվա առաջին Ֆլեզմոբը։ Ֆլեշմոբը ստուգելուց հետո գրեցինք Աշխատանք՝ անհատական նախագծերով , որտեղ ես ընտրեցի թարգմանչական աշխատանք նախագիծը։ Հետո ծիածան շարքից ընտրեցինք բանաստեղծութուն և վերլուծեցինք այն։ Իսկ այս ամիսն էլ ավարտեցինք Չարենցյան պատումներ կարդալով , և դուրս գրեցինք որոշիչները։
Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում
1) Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:
Ըստ որոշ փոփոխությունների, հայերը ձեռք բերեցին բանակային կորպուս ստեղծելու իրավունք: 1917թ նոյեմբերի 16-ին ստեղծվեց Հայկական կորպուսը: Այն առաջնորդում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը,իսկ կոմիսարն էր՝ Դրոն: Հայկական կորպուսը և մեր դիվիզան պատասխանատու էին երկրի անվտանգության համար:
2) Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով: Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել ազգային զորամասերի կազմավորմանը: Ես կարծում եմ, որ Արամ Մանուկյանը վստահված և պատասխանատու անձ էր, եթե նրան այդպիսի բան էին վստահել:
3) Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:
4) Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:
Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):
Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց
Առաջադրանք 2
Մայիսյան փառահեղ հերոսամարտը
1) Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
Թուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը կատարելով հետևյալ գործողությունները՝նրանք հետապնդում են Թուրքիայում ապրող հայ ազգությամբ ժողովրդը, փորձում են Ադրբեջանի հետ կապ հաստատել հայաստանի միջով, սատարում են բոլոր պետությունների որոնք Հայաստանին դեմ են, օրինակ՝Ադրբեջանին, նրանք որդեգրել են հակահայկական ռետորաբանություն, ատելություն են սերմ անում իրենց ժողովրդի մեջ հայերի նկատմամբ, երկրորդ Արցախյան պատերազմում վարձկաններ են ուղարկում հայ ժողովրդին կոտորելու համար և բռնի ուժով փորձում են հայկական տարածքների հաշվին միանան ադրբեջանին։
2) Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
1918թ․ Թուրքերը իրանց ուժերը կենտրոնացրեցին Կովկասյան ճակատում։ Սակայն Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ։
1918թ․ Կարսն հանձնվեց Թուրքերին։
Թուրքերը գրավեցին Ախլքալաքը սակայն չկարողացան գրավել Ախլցխան։
3) Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
4) Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ:
Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը:
Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
5) Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
Բաշ-Ապարան՝Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:
Ղարաքիլիսա՝Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:
Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանըանը նույն ինքը Զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերը ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանըանը,և նա ասել է` «Եթե պատերազմում մեր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:
6) Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
այ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց
Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»
Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, մարտ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:
Աչքերիդ հստակ ու թաց արցունքոտ—
ժպիտը ոսկի.
Այտերդ կարմիր մայրամուտի մշուսի նման.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումով, որ ցրտաբեր քամին
Հիմա կսլանա…
Արևի ստվերները իջնում էին ու դիպչում դեմքիդ.
Մթնում էր հեռուն այրած հոգու, որպես իրիկուն .
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…
Կարդա՛ հետևյալ բանաստեղծությունները։
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
Պարզկա-Պարզ, անամպ, ջինջ
Մորմոք- Կսկիծ, մրմուռ
Ժլատ-Չափազանց զուսպ՝ չափավոր: Ժպտալու մեջ Էլ նա շատ ժլատ Էր
Բեկուն-Բեկվող, դյուրաբեկ, փխրուն
2․ Ի՞նչ ընդհանրություն կա այս բանաստեղծությունների մեջ։
3․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունները։
4․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորի՛ր։
5․ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր բանաստեղծություններից մեկը
1.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
3.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
4.Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:
Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) է: ՛
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում):
Աշունը (ի՞նչ է արել) դաշտերը, այգիներն ու անտառները:
5.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
1.Թվարկել տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքները և բացատրել դրանց դերը։
Աչքը կազմված է ակնագնդից, հոնքերից, կոպերից, թարթիչներից, շաղկապենուց, արցունքագեղձերից և ակնագունդը շարժող մկաններից: Բացի ակնագնդերից, մնացածը կոչվում են օժանդակ հարմարանքներ:
Օժանդակ հարմարանքներ
Հոնքերը, կոպերն ու թարթիչները աչքը պաշտպանում են ավելորդ փոշուց:
Շաղկապենին թաղանթ է, որը պատում է ակնագնդի մի մասը արտաքինից ու կոպերը ներսից:Արցունքագեղձերը արցունք արտադրող գեղձեր են, որոնք գտնվում են աչքի արտաքին անկյունում: Արցունքագեղձերը միշտ արցունք են արտազատում, որի շնորհիվ ակնագնդի մակերևույթը խոնավանում, տաքանում, մանրէազերծվում ու փոշեզերծվում է:
Ակնագնդի մկանների միջոցով կարգավորվում է հայացքի ուղղության փոփոխությանը:
2.Նկարագրել ակնագնդի կառուցվածքը և ֆունկցիան։
Ակնագնդի կառուցվածքը

3.Նկարագրել լսողական վերլուծիչի կառուցվածքը և ֆունկցիան։
Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:
Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:

4.Թվարկեք ինչ վերլուծիչներ գիտեք , ինչ հատկություններով են դրանք օժտված։
Դաս 8. (13.11-17.11)
Թեմա՝
§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա
§15.Կինետիկ էներգիա
§16.Պոտենցիալ էներգիա
1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:
2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:
3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:
4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝
ա. հավասարաչափ շարժման դեպքում,
բ. հավասարաչափ արագացող շարժման դեպքում,
գ. հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:
10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:
12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:
13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:
14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:
15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:
16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամ
Խնդիրների լուծումը հավասարումների համակարգերի օգնությամբ
Դասարանում
1.Արտադրամասը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան, դրանց համար վճարելով 360000դրամ։ Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան, ամբողջ գնումը 140000 դրամով պակաս կլիներ։ Առանձին-առանձին որքա՞ն արժեն բազկաթոռը և սեղանը:
2. 30 աշակերտից բաղկացած դասարանի համար գնեցին թատրոնի տոմսեր` 1000 և 1500 դրամ արժեքով։ Առանձին-առանձին տարբեր արժեքի քանի՞ տոմս են գնել, եթե դրանց ընդհանուր արժեքը կազմել է 35000 դրամ։
3.Դպրոցականների երկու բրիգադ արտադրական պրակտիկայի ըն- թացքում միասին վաստակեց 117000 դրամ։ Առաջին բրիգադը աշխատել էր 15 օր, երկրորդը` 14 օր։ Որքա՞ն էր վաստակում բրիգադ- ներից յուրաքանչյուրը մեկ օրում, եթե առաջինը 4 օրում վաստակել է 11000 ռուբլով ավելի, քան երկրորդը 3 օրում:
Տանը
