Առաջադրանք 1
Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում
Հույն-պարսկական պատերազմները
Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։
Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:
Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց
Եռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։
Պարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։
Լրացուցիչ
«Մարաթոնյան վազքի պատմությունը»
Առաջադրանք 2
Դասական դարաշրջանի հունական մշակույթը
Սահմանել մշակույթ, կրոն հասկացությունները:
Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում ապրող քո հասակակցի հետ:
Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/
- Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:
Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա: - Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
- Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
- Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է: