Նոյեմբերի 8-14ի առաջադրանքներ

Առաջադրանք 1

Վանի թագավորություն

ուրարտու
  1. Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

2. Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: 

3. Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Սարդուրի Բ-ի հաջորդը’ Ռուսա Ա-ն (մ. թ. ա. 735-մոտ 710-ական թթ.), նախ­կին նահանգների տրոհմամբ ձևավորել է մարզային կառավարման համակարգ: Բանակի կազմում առանձնացրել է ար­քայական գունդը՝ բաղկացած հեծյալ զո­րամիավորումների ընտրյալ ուժերից, ձևավորել է մարզային զորքերը: Արշա­վանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի – Մուսասիր: Վերջինիս պատճառով նոր բախում է տեղի ունեցել Ասորեստանի հետ. Սարգոն II արքան (մ. թ. ա. 721-705) մ. թ. ա. 714-ի գարնանն արշա­վել է Վանի թագավորություն, վերադար­ձին մտել է Արդինի-Մուսասիր, կողոպտել է Խալդիի գլխավոր տաճարը և կից զի­նանոցը: Բայց կարճ ժամանակ անց Ռուսա Ա-ին հաջողվել է վերանվաճել Արղինի – Մուսասիրը:

ույրարտու

Ռուսա Ա-ի հաջորդի և որդու՝ Արգիշ­տի Բ-ի (մ. թ. ա. մոտ 710/708-680-ական թթ.) օրոք հյուսիսից ընդհանուր թշնամու (կիմերական ցեղեր) հայտնվելու պատճառով Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումները դա­դարել են: Արգիշտի Բ-ն զենքն ուղղել է արևելք և Արաքսի հարավով հասել մինչև Կաս­պից ծով:

4. Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշ­տում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է երե­րունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր): Կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ, զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը:

Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս՝ դեպի Դիաուխի –  Դայանեի (Տայք) երկիր, հարավ-արևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան, արևմուտքում առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան. Եփրաւոի բնագիծ’ սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտեայի (Սելիդ, Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք’ հասել է մինչև Դիալա գետի ավազան:

Մենուան Արարատյան դաշտում’ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հյուսիսային գլխավոր հենարանը’ Մենուախինիլի քա­ղաքը: Հայկական լեռնաշխարհի հիմնական մա­սը միավորել է մեկ կենտրոնացված պե­տության մեջ. հյուսիսային շրջանների իշխանու­թյունները թեև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշ­խանությունը: Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատ­մամբ, և Վանի թագավորությունը վերա­ծել գերտերության:

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Աշխարհի ոչ մի երկիր պատմության ընթացքում մայրաքաղաքներ չի ունեցել որքան Հայաստանը։ Նա ունեցել է 12 մայրաքաղաք- Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Ունեցել է հազարամյա տարիների պատմություն և Վանի անունը ծաքել է Բիաինա անունից։ Տիեզերքի արգա Սարդորի արաջին Թագավորը արքունիքը առզաշքունից տեղափոխում է Վան։ Քաղաքում կարուցում է Շիվինիի արևի աստծո տաջարը և տուշպան դառնում է դրա բաշտամունքի գլխավոր կենդրոնը։

Ինձ ամենահետաքրքիր հատվածը այն է թե Վանը ունեցել է 12 մայրաքաղաք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s