Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, որը գտնվում է Արևմտյան Ասիայում։ Այն ունի միջինում 1500–1800 մետր բարձրություն ծովի մակերևույթից և աչքի է ընկնում իր բարդ լեռնային ռելիեֆով, հրաբուխային սարահարթերով և գեղեցիկ լճերով՝ ինչպես Սևանը, Վանը և Ուրմիան։
Լեռներ՝
Հայկական լեռնաշխարհը լեռնաշատ է, և նրա գագաթներից շատերը սրբազան և խորհրդանշական նշանակություն ունեն հայ ժողովրդի համար։
Արարատ լեռ՝ 5165 մ բարձրությամբ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը։ Համարվում է հայ ժողովրդի սրբազան լեռը։ Ըստ Աստվածաշնչի,Արարատի վրա է հանգրվանել Նոյ Նահապետի տապանը ։
Սիս լեռ՝ Այսպես ասած փոքր Արարատտ է, 3925 մ բարձրությամբ։
Արագած՝ 4096 մ, Հայաստանի ամենաբարձր լեռն է, ունի չորս գագաթ, որոնց միջև ձևավորվել է հրաբխային խառնարան։
Նաև Հայկական լեռնաշխարհում կա մեկ գործող հրաբխային լեռ՝ Բորաք լեռը
Պորաքը Հայաստանի միակ ակտիվ հրաբուխն է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սոթք գյուղի մոտակայքում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Պորաքը համարվում է ոչ թե հաճախակի ժայթքող, այլ պոտենցիալ ակտիվ հրաբուխ, քանի որ նրա վերջին ժայթքումները տեղի են ունեցել մոտավորապես մ.թ.ա. 7-8-րդ դարերում։
Լճեր- Հայկական լեռնաշխարհում բազմաթիվ են լեռներում եղած բարձրադիր լճերը։ Դրանք կարևոր դեր ունեն ինչպես ջրային ռեսուրսների, այնպես էլ մշակութային հիշողության մեջ։
Սևանա լիճ- Հայաստանի և ամբողջ Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Նաև հայտնի է եղել գեղամա ծով անունով։ Այն ունի մեծ էկոլոգիական և տնտեսական նշանակություն։ Մակերեսը հասնում է մոտ 1240 կմ²։ Այստեղ հանդիպում են տարբեր ձկնատեսակնե, օրինակ՝ իշխան, սիգ, կարմրախայտ, ինչպես նաև ներմուծված տեսակներ։
Վանա լիճ՝ պատմական Հայաստանի ամենամեծ լիճն էր։ Գտնվում է այժմյան Թուրքիայի տարածքում։ Ջուրը աղի է, և այդ պատճառով այնտեղ ապրում է միայն մի տեսակի փոքրիկ կենդանի՝ Վանի որսկանը։
Ուրմիա լիճ՝ այժմ Իրանում է, աղի ջրով լիճ է։ Վերջին տարիներին լիճը ենթարկվել է մասշտաբային ցամաքման՝ կլիմայական փոփոխությունների և ջրային սխալ կառավարման հետևանքով։
Հայկական լեռնաշխարհը նաև հայտնի է մի քանի հզոր գետերով։ Օրինակ՝ Եփրատ և Տիգրիս գետը, որոնք սկիզբ են առնում լեռնաշխարհի արևմտյան մասից և հոսում դեպի Միջագետք։ Այս երկու գետերը համարվում են աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրանները։
Հրազդան- Սևանա լճից է սկիզբ առնում, անցնում է Երևանի միջով և միանում Արաքսին։
Այս տարածքը հնուց եղել է քաղաքակրթության կենտրոն։ Ք.ա. 9-րդ դարում ձևավորվեց Ուրարտու պետությունը, իսկ նրա անկումից հետո՝ Հայոց թագավորությունը։ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ քրիստոնեությունը հայտարարեց պետական կրոն։
Հայկական լեռնաշխարհում զարգացել են գրավոր մշակույթը, ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը, և այն մինչ այսօր մնում է հայ ժողովրդի պատմական ինքնության հիմք։
Կարճ պատվածքի ճևով՝
Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, որը գտնվում է Արևմտյան Ասիայում։ Այն ունի միջինը 1500–1800 մ բարձրություն:Լեռնաշխարհը լեռնաշատ է, և շատ գագաթներ սրբազան նշանակություն ունեն հայերի համար։Արարատը (5165 մ) ամենաբարձր լեռն է, որը համարվում է հայ ժողովրդի սրբազան լեռը․ ըստ Աստվածաշնչի՝ այստեղ է հանգրվանել Նոյյան տապանը։
Սիսը (3925 մ)՝ Արարատի փոքր գագաթն է։
Արագածը (4096 մ)՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է՝ չորս գագաթով և հրաբխային խառնարանով։ Պորաքը՝ Գեղարքունիքի մարզում գտնվող Հայաստանի միակ պոտենցիալ ակտիվ հրաբուխն է։ Վերջին ժայթքումները տեղի են ունեցել մ.թ.ա. 7–8-րդ դարերում։Լեռնաշխարհում շատ են նաև բարձրադիր լճերը, որոնք կարևոր են թե՛ ջրային ռեսուրսների, թե՛ մշակութային հիշողության համար։ Սևանա լիճը Հայաստանի և Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է (մոտ 1240 կմ²)։ Հայտնի է նաև որպես Գեղամա ծով անունով։Այնտեղ կան իշխան, սիգ, կարմրախայտ և այլ ձկնատեսակներ։Վանա լիճը պատմական Հայաստանի ամենամեծ լիճն էր: Աղի ջրով է, և այնտեղ ապրում է միայն Վանի որսկանը։ Ուրմիա լիճը աղի լիճ է Իրանում, որն վերջին տարիներին զգալիորեն ցամաքել է կլիմայական փոփոխությունների և ջրի վատ կառավարման հետևանքով։ Ք.ա. 9-րդ դարում ձևավորվեց Ուրարտու պետությունը, իսկ նրա անկումից հետո՝ Հայոց թագավորությունը։Հայկական լեռնաշխարհում զարգացել են գրավոր մշակույթը, ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը, և այն մինչ այսօր մնում է հայ ժողովրդի պատմական ինքնության հիմք։