Գործնական քերականություն

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ- ձնծաղիկ, ծաղկաշատ,ձնաշատ

Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր, զրուցասեր,զրուընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն-ուղագիծ, ուղղանկյուն,անկյունագիծ

Երգ, պար, խումբ- խմբապար,պարերգ,պարախումբ

Քաղաք, պետ, գյուղ- քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդգնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդորսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

5․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:


Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակվրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակբռնակ, բարակ:

6․Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

7․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

9․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

10․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր

11․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

12Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

13․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

14․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

15․Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

16․ Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

Անհավասարումներ

1) 2x-4>6

2x>6+2

2x>10

x>10/2

2>5

2) 4x+2>0

4x>0-2

4x>-2

x>-2/4

x>0,5

3) 5x-2<8

5x<8+2

5x<10

5x<10/5

5x<2

4) 4x-10>2

4x>2+10

4x>12

x>12/4

x>3

5) 2x+3<1

2x<1-3

2x<-2

x< -2/2

x<-1

6) 8x-8>8

8x>8+8

8x>16

x>16/8

x>2

7) 7x-7>-7

7x>-7+7

7x>0

x>0/7

x>0

4x-8<-8

4x<-8+8

4x<0

x<0/4

x<0

9) 10x-20>30

10x>30+20

10x>50

x>50/10

x>5

10) 15x-15>15

15x>15+15

15>30

x>30/15

x>2

11) 25x-50<25

25x<25+50

2x<75

x<75/25

x<3

12)12x-12>24

12x>24+12

12x>36

x>36/12

x>3

13) 4(x-2)>2(x+2)

4x-8>2x+4

4x-8-2x>4

4x-2x>4+8

2x>12

x>6

14) 5(x-5)>3(x-2)

5x-25>3x-6

5x-3x>-6+25

2x>19

x>19/2

15) 7(x-8)<5(x+4)

7x-56<5x+20

7x-5x<20+56

2x<76

x<38

16) 8(x-8)<6(x-5)

8x-64<6x-30

8x-6x<-30+64

2x<34

x<17

17) 10(x-4)>8(x+2)

10x-40>8x+16

10x-8x>16+40

2x>56

x>28

18) 3(x+2)>2(x-6)

3x+6>2x-12

3x-2x>-12-6

x>-18

19) 2(x-3)>4(x+3)

2x-6>4x+12

2x-4x>12+6

-2x>18

x<-9

20) 3(x+3)<5(x-5)

3x+9<5x-25

3x-5x<-25-9

-2x<-34

x>17

21) 5(x-2)<7(x-3)

5x-10<7x-21

5x-7x<-21+10

-2x<-11

x>11/2

22) 7(x-5)>9 (x-6)

7x-35>9x-54

7x-9x>-54+35

-2x>-19

x<19/2

23) 10(x-5)>12(x-2)

10x-50>12x-24

10x-12x>-24+50

-2x>26

x<-13

24) 20(x-1)>30(x-2)

20x-20>30x-60

20x-30x>-60+20

-10x>-40

x<4

25) 4(x-2)-2>2(x-6)

4x-8-2>2x-12

4x-10>-2x-12

4x-2x>-12+10

2x>-2

x>-1

26) 5(x+2)>3(x-2)-2

5x+10>3x-6-2

5x-3x>-8-10

2x>-18

x>-9

27) 7(x-5)>5(x+3)-6

7x-35>5x+15-6

7x-35>5x+9

7x-5x>9+35

2x>44

x>22

28) 8(x+3)<6(x-6)-2

8x+24<6x-36-2

8x+24<6x-38

8x-6x<-38-24

2x<-62

x<-31

29) 5(x-8)+2<7(x-3)

5x-40+2<7x-21

5x-38<7x-21

5x-7x<-21+38

-2x<17

x>17/2

30) 2(x-5)-3>4(x+2)

2x-10-3>4x+8

2x-13>4x+8

2x-4x>8+13

-2x>21

x<- 21/2

31) 4(4-x)-2>2(x-2)+

16-4x-2>2x-4+2

14-4x>2x-2

-4x-2x>-2-14

-6x>-16

32) 2(x-3)+6<4(x-6-2)

2x-6+6<4(x-8)

2x<4x-32

2x-4x<-32

-2x<-32

x>16

33) 5(x-5)-10>10(x-2-20)

5x-25-10>10x-20-20

5x-35>10x-40

5x-10x>-40+35

-5x>-5

x<1

34) 2-4(x-2)>4-2(x+3)

2-4x-8>4-2-6

10-4x>-2-2x

-4x+2x>-2-10

-2x>-12

x<6

35) 5-5(x-3)<2-5(x-2)

5-5x-15<2-5x+10

5+15<2+10

20<12

Դատարկ բազմություն

37) x/4-x/5>1

5x-4x>20

x>20

38) x/5+x/8<13

8x+5x<520

13x<520

x<40

39) x/2+x/5<7

5x+2x<70

7x<70

x<10

Նախագծի <<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> 

Բովանդակությունը.  Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան աշխարհների  նմանությունները  և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն  ակտիվ  նյութերը  կյանքի  միավորում` բջջում:  Սպիտակուցների, Ճարպերի,ածխաջրերի, նուկլեինաթթուների  և  վիտամինների դերը  կենդանի  օրգանիզմում:

Հարցադրումներ.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
  • Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ
  • Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»
  • Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում:

9-րդ դասարան 28.10-01.11 2024թ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

Մահապատիժը աշխարհում


Մահապատիժը պատժի հնագույն ձեւերից է։ Համարվում է, որ այն առաջացել է «Աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» հինկտակարանյան սկզբունքից։ Ըստ դրա` մահապատիժն արդարացի է, եթե կիրառվում է մարդասպանի նկատմամբ: Մահապատժի տարածմանը նպաստեց նաեւ շատ հասարակություններում գոյություն ունեցող արյան վրեժխնդրության ավանդույթը, որը հետագայում փոխարինվեց պետության անունից իրականացվող օրինական մահապատժով։ Թեպետ հետագայում արյան վրեժխնդրությունը փոխարինվեց դրամական փոխհատուցմամբ` հօգուտ տուժողի, սակայն շատ երկրներում մահապատիժը պահպանվեց։

ԻՐԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետության Քրեական օրենսգրքի համաձայն` մահապատիժը ամենախիստ պատժամիջոցն է։ Իրանում այն կիրառվում է շարիաթի օրենքների համաձայն, 1979թ. Իսլամական Հանրապետության ստեղծման պահից։ Մահապատժի տեսակներն են` կախաղան հանելը, քարկոծելը, գնդակահարելը։ Համարվում է, որ Իրանում մահապատժի սկզբունքը մահվան դատապարտվածին առավելագույն ցավ պատճառելն է։

Մինչև 2008 թվականի փետրվարը Իրանում մահապատիժներն իրականացվում էին, որպես կանոն, հրապարակայնորեն։ Այնինչ, հաշվի առնելով երկրի բնակչության բացասական վերաբերմունքը հրապարակային մահապատիժների նկատմամբ, Իրանի դատական իշխանության նախագահի որոշմամբ` դրանք արգելվեցին: Այժմ հրապարակային մահապատիժ կարող է իրականացվել միայն Իրանի պետական դատական իշխանության ղեկավարի որոշմամբ: 2008թ. հուլիսին հրապարակային մահապատժի ենթարկվեց 30 մարդ, 2009թ. հունվարի 1 – ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ` 100 – ից ավելի: 2008թ. Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 346 մարդ:

Մահապատիժը, օրինակ, սպանության հանցանքի դեպքում, կարող է չեղյալ հայտարարվել, եթե սպանվածի հարազատները ներեն մարդասպանին կամ համաձայնեն ընդունել «արյան փրկագին»` սովորաբար դրամ։

Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատիժ կարող է նշանակվել հետևյալ հանցագործությունների համար.

սպանություն,

բռնաբարություն,

զինված կողոպուտ,

հերետիկոսություն,

Աստվածանարգություն,

թմրանյութերի վաճառք,

ամուսնական դավաճանություն,

պետական դավաճանություն և լրտեսություն

ԿԱԽԱՂԱՆ

Կախաղան հանելը Իրանում մահապատժի ամենատարածված ձևն է։ Իրականացվում է ճանապարհային կռունկի միջոցով, որը դատապարտվածին վեր է բարձրացնում։ Այդպիսով` մահը վրա է հասնում ոչ թե անմիջապես, այլ բավական ժամանակ անց. մինչև գիտակցության կորուստ կարող է տեւել 3-9 րոպե, իսկ մինչև մահ` մոտ 45 րոպե: Մահապատժի այս ձևը կիրառվում է տարբեր հանցագործությունների դեպքում, բայց հատկապես` բռնության, սպանության և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Սաուդյան Արաբիան այն եզակի երկրներից է, որտեղ մահապատիժն իրականացվում է դաժան մեթոդներով, այդ թվում` գլխատման միջոցով: Բացի սրով գլխատելուց, որը ամենատարածված պատժամիջոցն է, այստեղ նաև քարկոծում են, հազվադեպ` գնդակահարում։ Առանձին դեպքերում գլխատված մարմինները նաև խաչում են։ Մահապատիժների մեծ մասն իրականացվում է հասարակական վայրերում, սովորաբար` քաղաքի կենտրոնական հրապարակում

ԸՆԹԱՑՔԸ

Սաուդյան Արաբիայում մահապատժի իրականացումը հատուկ արարողություն է, որը ձևավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում: Բոլոր մահապատիժները տեղի են ունենում կենտրոնական հրապարակում` կեսօրվա աղոթքից հետո: Մահվան դատապարտվածին տեղ են հասցնում աչքերը կապած։ Իրավապահները տարածքը ազատում են մեքենաներից և անցորդներից, որից հետո գետնին կապույտ կտոր են փռում։

Սպան դատապարտվածին առաջնորդում է հրապարակի կենտրոն, որից հետո վերջինս ծնկի է գալիս դեմքով դեպի Մեքքա։ Եթե մահապատիժը տեղի է ունենում Մեքքայում, ապա դատապարտյալը ծնկի է գալիս դեմքով դեպի Քաաբ։ Ոստիկանն ընթերցում է դատավճիռը և հրամայում իրագործել: Դահիճը ոստիկանից ստանում է իր սուրը, հետևից մոտենում դատապարտյալին, վերջնական վճիռն իրականացնելուց առաջ սուրը մի քանի անգամ թափահարում է օդում: Արյունահոսության վաղ դադարեցման համար ներկա է լինում բժիշկը։ Գլխատված մարմինն առանց դագաղի թաղում են նույն օրը:

Մինչև 1990- ականները Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկում բացառապես տղամարդկանց, սակայն 2007թ. սկզբին մահապատժի ենթարկվեց նաեւ 40 կին:

Ի դեպ` մահապատիժը արտացոլված է նաև արաբների մշակույթում։ Օրինակ` հայտնի ժողովրդական Ալ Առդա պարը հիմնականում բաղկացած է դահճի շարժումներից։ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկում հիմնականում հետևյալ հանցագործությունների համար.

սպանություն,

համասեռամոլություն,

զինված կողոպուտ,

դավաճանություն,

բռնաբարություն,

կրոնափոխություն,

թրաֆիքինգ։

Ժամանակակից աշխարհում կիրառվող մահապատժի տեսակներն

• Գնդակահարություն

• Կախաղան

• Քարկոծում

• Մահացու ներարկում

• Էլեկտրական աթոռ

• Գլխատում

• Գազի խցիկ

Մահապատժի պատմական տեսակներ՝

• Կառքի հետևից կապում

• Ջրասուզում

• Խաչում

• Քարկոծում

• Մասնատում ծառերի միջոցով

• Շիկացած երկաթով պատիժ

• Կիզում

• Կենդանի թաղում

• Քառատում

Սևրի պայմանագիր

Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այս համաձայնագիրը ներառում էր Թուրքիայի կողմից որոշ տարածքներ հանձնելու և հայ և հունական համայնքներին կառավարելու հնարավորություն: Թեև Սևրի պայմանագիրը կարևոր նշանակություն ուներ Հարավային Կովկասում և Պարսից ծոցում, այն երբեք ամբողջությամբ չկատարվեց։ 1923 թվականին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որը փոխեց հողերի բաշխումը և հաստատեց Թուրքիայի սահմանները։ Թեև Սևրի պայմանագիրը ազդեց ազգային շարժումների վրա, ինչպիսին հայկական շարժումն էր, այն իրականում տեղի չունեցավ:

Նախադասության անդամներ

Գլխավոր

Ենթակա-ով,ովքե՞ր,ինչ,ինչե՞ր(ը)

Աշունը անցավ, օրրը ցրտեցին

Մենք գնացինք -ենթակա-մենք, գնացինք-ստորոգյալ

Բոլորս լսում ենք-ենթակա-բոլորս

Ոչ ոք չէր եկել-ենթակա-ոչ ոք, ստորոգյալ-չէր եկել

Երկուսը ուշանում են —

Տասը լավ գնահատական է-ենթակա-տասը,ստորոգյալ-լավ գնահատական է

Հիսունը հարյուրի կեսն է -Ենթակա-հիսունը, ստորոգյալ- հարյուրի կեսն է

Կարմիրը գեղեցիկ գույն է- ենթակա-կարմիրը,ստորոգյալ-գեղեցիկ գուն է

Կանաչը զարդարել է դաշտերը- ենթակա-կանաչը,ստորոգյալ,զարդարել է

Դեղինը քեզ շատ է սազում — Ենթակա- դեղինը, ստորոգյալ-

Գտնել և ընդգծել

ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության հռչակումը (1918 թ.)

1918 թ․ մայիսին, երբ Արևելյան Հայաստանը վտանգված էր թուրքական ներխուժմամբ, Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերացիան փլուզվեց։ Այդ իրավիճակում հայ քաղաքական առաջնորդները, չունենալով այլ ելք, մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Սա տեղի ունեցավ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո՝ երբ հայ ժողովուրդը կարողացավ կանգնեցնել թուրքական բանակի առաջխաղացումը։ Նորաստեղծ պետությունն ունեցավ շատ ծանր պայմաններ՝ փոքր տարածք, պատերազմի ավերածություններ, սով, գաղթականներ։ Սակայն այն դարձավ հայ ժողովրդի անկախ պետականության վերածննդի սկիզբը։


Բաթումի պայմանագիրը (1918 թ․)

1918 թ․ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունը ստիպված էր ստորագրել Բաթումի պայմանագիրը Օսմանյան Թուրքիայի հետ։

Պայմանագրով Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն, բայց դրա փոխարեն պետք է զիջեր մեծ տարածքներ թուրքերին։ Նոր Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 11,000 քառ. կմ՝ միայն Էջմիածնի, Երևանի և մի քանի հարակից գավառների մասով։

Թեև պայմանագիրը չափազանց ծանր էր և ստորագրվեց հարկադրաբար, այն կարևոր էր նրանով, որ միջազգային ճանաչում էր տալիս նորահռչակ Հայաստանին, թեկուզ և շատ փոքր տարածքի վրա։

Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսի 28-ին պատմական նշանակություն ուներ՝ որպես անկախ պետականության վերականգնում 600 տարվա ընդմիջումից հետո։ Իսկ Բաթումի պայմանագիրը փաստում էր այդ անկախությունը, թեկուզև՝ ծանր պայմաններով։

Ինքնաստուգում

11. Ո՞ր շարքում են գրված միայն ֆիզիկական մարմիններ.

1 ) քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ 2) սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի 3) երկաթ, ֆոսֆոր, բաժակ, գրիչ, թթվածին 4) պղինձ, ջուր, սոդա, արծաթ, ոսկի, ջրածին

2.2. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3.3. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.

1) բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր

2) մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ

3) բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

4) մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ

4.4. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.

ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ.

1) 3 2) 6 3) 4 4) 5

5.5. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր. 1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր 2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան 3) սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6.6. Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.

1) ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

2) ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

3) թթվածին, ալմաստ, օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

4) երկաթ, ավազ, դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7.7. Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը` թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.

1) 6 2) 3 3) 4 4) 5

8.8. Քանի՞ բարդ նյութ է գրված` ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, կաուչուկ, հիմք, սախարոզ, ալմաստ, օսլա, օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ, աղ, բութան, օզոն.

1) 5 2) 7 3) 9 4) 10

9.9. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, MgO, Ni, S8

2) AgBr, H2, CaCO3, P4 4) NaOH, CO2, NH3, CuSO4

10.10. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

1) NaCl, HCl, Cl2, NaHCO3 3) H2, NH3, H2O, CH4

2) KBr, HNO3, CaO, P4 4) N2, Br2, CuSO4, Fe

11.11. Հետևյալ մոլեկուլներից որոնցու՞մ է առկա և՛ իոնային, և՛ կովալենտային կապ.

ա) H2 բ) CH4 գ) NH3 դ) Na2O2 ե) N2H4 զ) NH4Cl է) CaCl2 ը) Na2O

1) դ, զ 2) ա, բ, գ 3) դ, ե, զ 4) է, ը

12.12. Սովորական պայմաններում (20 oC) ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.

1) կալիումի ֆտորիդ, բրոմ, յոդ, ջուր

2) կերակրի աղ, սոդա, կավիճ, սպիրտ

3) քլոր, ածխաթթու գազ, թթվածին, ազոտ

4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ, յոդ, օսլա

13.13. Որո՞նք են մոլեկուլային բյուրեղավանդակով պարզ նյութեր.

ա) Cալմաստ բ) P4 գ) S8 դ) Si ե) I2 զ) Cգրաֆիտ է) Pսև ը) Br2

1) բ, գ, է, ը 2) ա, դ, զ, է 3) բ, դ, զ,ը 4) բ, գ, ե, ը

14.14. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

1) միայն պինդ վիճակ 3) միայն հեղուկ վիճակում

2) միայն գազային վիճակում 4) բոլոր երեք վիճակներում

15.15. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու

խտությունը 19,3 գ/սմ3 է.

1) 38,6գ 2) 9,65գ 3) 77,2գ 4) 4,825գ

16.16. Ո՞ր մեծությունը կամ հատկանիշը կարող է փոփոխվել քիմիական

ռեակցիաների ընթացքում. ա) մոլեկուլների թիվը, բ) ատոմների թիվը,

գ) նյութի բնույթը, դ) նյութերի գումարային զանգվածը, ե) նյութերի գույնը.

1) բ,գ,դ 2) ա,գ,ե 3) ա,բ,ե 4) բ,գ,դ

17.17. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

1) ջուրը տաքացնելիս` պղպջակների անջատվելը

2) պղպջակների անջատվելը ջուրը էլեկտրոլիզի ենթարկելիս

3) օզոնի առաջացումը ամպրոպի ժամանակ

4) գլյուկոզի խմորվելը

18.18. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.

ա) անձրևի տեղալը ե) երկաթի ժանգոտումը

բ) մագնեզիումի այրումը թթվածնում զ) սպիրտի թորումը

գ) սնդիկի գոլորշիանալը է) պղնձե իրերի կանաչելը

դ) ցինկի փոխազդեցությունը աղաթթվի հետ

1) ա, բ, գ, դ 2) բ, դ, ե, է 3) բ, դ, ե, զ 4) ա, բ, գ, զ

19.19. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու

աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2

Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

Օքսիդ Հիմք Թթու Աղ

20.20. Ո՞ր շարքում են տարրերը ներկայացված ըստ երկրակեղևում դրանց տարածվածության նվազման.

1) ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ

2) սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

3) թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

4) թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

21.21. Ո՞րն է երկրակեղևում առավել տարածված մետաղը.

1) ալյումին 2) պղինձ 3) երկաթ 4) մագնեզիում

22.22. Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված տարրը.

1) թթվածին 2) ջրածին 3) ածխածին 4) ազոտ

23.23. Որքա՞ն է կենսածին տարրերի` C, H, O, N, P, S պարունակությունը կենդանի

օրգանիզմում ըստ զանգվածի ( %).

1) 24 % 2) 97 % 3) 76 % 4) 62%

24.24. Երկրակեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են

0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը

քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից.

1) 2 2) 2,5 3) 3 4) 4

25.25. Ո՞րն է զանգվածի ատոմային միավորը(զ.ա.մ.).

1) 13C ատոմի զանգվածի 1/12 մասը 3) 12C ատոմի զանգվածի 1/12 մասը

2) 12C ատոմի զանգվածը 4) 2H ատոմի զանգվածը

26.26. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը. 1) միայն էլեկտրոններից 2) նեյտրոններից և էլեկտրոններից 3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից 4) միայն պրոտոններից

27.27. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական

տարրերի նշանները. 1) F, C, P, Si, Na 2) O, C, Li, K, Ba 3) P, O, C, Fe, N 4) K, Na, P, Fe, C

28.28. Բնական սիլիցիումը երեք իզոտոպների խառնուրդ է, որոնց մոլային բաժիններն

են` 28Si — 92%, 29Si — 5% և երրորդ իզոտոպինը` 3%: Ո՞րն է երրորդ իզոտոպի

զանգվածային թիվը, եթե սիլիցիումի հարաբերական ատոմային զանգվածը 28,11 է.

1) 30 2) 31 3) 27 4) 32

29.29. Օրգանիզմում գլյուկոզի թթվածնավոր և անթթվածին ճեղքումներին մասնակցում է մի նյութ, որի 20 մոլեկուլի զանգվածը 3,256 • 10-21 գ է:

Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

1) 98 2) 56 3) 80 4) 40

30.30. Ո՞ր արտահայտության մեջ է խոսվում թթվածին քիմիական տարրի վերաբերյալ.

1) ստացվում է ջրածնի պերօքսիդի քայքայումից

2) անհրաժեշտ է շնչառության համար

3) վատ է լուծվում ջրում

4) ատոմն ունի 1s22s2 2p4 էլեկտրոնային բանաձևը

31.31. Բնութագրեք R տարրի ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա) քիմիական տարրի նշանը… բ) կարգաթիվը, միջուկի լիցքը՝ Z =… գ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը)… դ) պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը….

ե) խմբի համարը, ենթախումբը (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը

զ) էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների

է) էլեկտրոնային բանաձևը (էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական

մակարդակների և ենթամակարդակների)

ը) ո՞ր հատկություններն են ավելի ուժեղ արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչ մետաղական… թ) ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ

առկա է այդ տարրի ատոմներ

ժ) Կատարեք հաշվարկներ (որոշեք այդ տարրի մեկ ատոմի զանգվածը` mo (գ),

տարրի առաջացրած օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը`Mr,

տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները

օքսիդում):

32.32. Համապատասխանեցրե´ք նյութի հատկությունները և անվանումը.

Հատկություններ Անվանում

ա) բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ

բ) ջրում լուծվող սպիտակ պինդ նյութ

գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ

դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ 1) կավիճ 2) սախարոզ 3) քացախաքքու 4) թթվածին 5) յոդ 6) քլոր

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.

1) ա3, բ2, գ5 , դ4 3) ա3, բ2, գ5 , դ6

2) ա3, բ1, գ6 , դ4 4) ա6, բ1, գ5 , դ3

33.33. Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը օքսիդների վերաբերյալ.

1) Թթվածին պարունակող երկտարր միացություններ են, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2 է:

2) Բոլոր օքսիդները ջրում լուծելի են:

3) Բոլոր օքսիդները փոխազդում են թթուների հետ:

4) Հիմնային օքսիդները, փոխազդելով թթուների հետ, առաջացնում են աղ և ջուր:

5) Ըստ CaCO3 —> CaO + CO2 ռեակցիայի հավասարման ստացված թթվային օքսիդի զանգվածը ելային աղի զանգվածի 56 %- ն է:

6) Na2O, CO2, N2O5, CaO, SO3 օքսիդների շարքում գրված է երեք հիմնային օքսիդ:

1 2 3 4 5 6

Ճիշտ է

սխալ է

չգիտեմ

34.34. Համապատասխանեցրեք քիմիական տարրի նշանը, դրա բարձրագույն օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձևը և հիդրատում տարրի օքսիդացման աստիճանը.

Տարրի քիմիական նշան Օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձև Տարրի օքսիդացման աստիճանը

ա) Cu

բ) Li

գ) Al

դ) S

ե) N 1) ROH 2) R(OH)2 3) H2RO4 4) H3RO3 5) HRO3 Ա) +3 Բ) +1 Գ) +4 Դ) +2 Ե) +6 Զ) +5

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.

1) ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե 3) ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ

2) ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ 4) ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

Տրված են հետևյալ ռեակցիաների հավասարումները.

ա) 4NO2 + O2 + 2H2O = 4HNO3

բ) Fe + CuSO4 = FeSO4 + Cu

գ) 2CO + O2 = 2CO2

դ) 3NaOH + AlCl3 = 3NaCl + Al(OH)3

ե) 2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2

զ) CaCO3 = CaO + CO2

35-ա) Տրվածներից որո՞նք են և՛ միացման, և՛ օքսիդացման–վերականգնման

ռեակցիաների հավասարումներ.

1) ա, բ, ե 2) ա, բ, գ 3) ե, դ 4) ա,գ

35-բ) Ըստ և՛ քայքայման, և՛ օքսիդացման–վերականգնման ռեակցիայի

հավասարման՝ որքա՞ն է օքսիդիչ տարրի կարգաթիվը.

1) 8 2) 19 3) 20 4) 25

36.36. Տարրի RO2 բանաձևով օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 72,73 % է:

36- ա) Որքա՞ն է այդ տարրի կարգաթիվը…

36-բ) Որքա՞ն է RO2 օքսիդի մեկ մոլի հետ փոխազդած կալիումի հիդրօքսիդի 28 %

զանգվածային բաժնով լուծույթի առավելագույն զանգվածը…

37.37. Տրված է փոխարկումների հետևյալ շղթան. Fe X1→FeCl2 X2→FeCl3

37- ա) Որո՞նք են փոխարկումների տրված շղթայում X1 և X2 նյութերը.

1) Cl2 և Fe 2) HCl և KCl 3) Cl2 և KCl 4) HCl և Cl2

37-բ) Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) X2 նյութ կծախսվի 65 գ FeCl3 ստանալիս` ըստ

տրված փոխարկումների շղթայի

1) 2,24 2) 4,48 3) 1,12 4) 3,36

38.38. R մետաղը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ, որում մետաղի զանգվածային բաժինը 52,94 % է: Հայտնի է, որ այդ մետաղի իոնում պրոտոնների և էլեկտրոնների թվերի տարբերությունը 3 է:

38-ա) Որքա՞ն է R տարրի կարգաթիվը.

1) 11 2) 20 3) 13 4) 12

38-բ) Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.) գազ կանջատվի 0,54 գ մետաղի և 4,38 %

զանգվածային բաժնով քլորաջրածնի 50 գ լուծույթի փոխազդեցությունից.

1) 112 2) 224 3) 336 4) 672

39.39. Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերի տարրերից մեկի բարձրագույն օքսիդի մոլային զանգվածը 108 գ/մոլ է, իսկ այդ օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 74 % է:

39- ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ)…

39-բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս…

40.40. Քիմիական տարրի իզոտոպի զանգվածային թիվը 127 է:

40-ա) Որքա՞ն է այդ իզոտոպի ատոմում պարունակվող նեյտրոնների թիվը…

40-բ) Որքա՞ն է այդ տարրի բարձրագույն օքսիդին համապատասխանող հիդրատի

հարաբերական մոլեկուլային զանգվածը…