



Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ 1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին։ 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ։ «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ։

Տրված գոյականներով կազմել հելով։ Սողան, ժամ
ուղղական— Պատասխանում է՝ Ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ,ինչե՞ր։ Գիրք(ը), դպրոցը, որդի, որդի, օր(ը)
սեռական— Պատասխանում է ո՞ւմ, ինչի՞։ Օրինակ՝ գիրքի, դպրոցի, ոսկու, որդու, օրվա։
տրական— Պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ն։ Օրինակ՝ գրքի(ն), դպրոցի(ն), որդու, ոսկու, օրվա
հայցական— Պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ։ Օրինակ՝ գիրք(ը), դպրոց, որդու,օր(ը)
բացառական— Պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց։Օրինակ՝ գրքից, դպրոցից, որդուց,օրից
գործիական— Պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ։ Օրինակ՝ գրքով, դպրոցով, որդով,օրով
ներգոյական- Գրքում, դպրոցում, օրում,ուրախությամբ
Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։
Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ՙԱզգային հերոսի՚ կոչման եւ ՙՀայրենիք՚ շքանշանի։
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր։
Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։ Ծերունիները, որոնց ծանրացած ականջները արտակարգ սուր են ընկալում մահվան ձայնը, այս տան առաջին այցելուներն էին։ Նրանք մեկիկ֊մեկիկ բացում էին ցանկապատի դուռը, անձայն բարևում էին կանուխ եկողներին, սգավոր֊դանդաղ բարձրանում էին ննջեցյալի մոտ, կանգնում սգացող կանանց մեջ ըստ պատշաճի, ապա նույնքան անշտապ իջնում էին ճռնչացող սանդուղքով, նույն միանշանակ հոգոցով տեղավորվում հաճարենու գերանին, որի վրա դրացու ձեռնահաս հարսը թաղիք ու կարպետ էր փռել։
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։
— Հաա՜, գարունքը կուշանա…
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։
Ողբը նախկին հանգով ելևէջում էր, սանդուղքը յուրովի ցավով ճռնչում էր ելումուտ անողների ոտքերի տակ, տարեցները գանգատվում էին անքուն անցկացրած գիշերից, սրունքների, կոնքի, հազար ու մի ցավից, խոսում էին ճակատագրի կամ աստծու քմահաճություններից… Բայց տանը ննջեցյալ կար՝ պիտի ննջեցյալի մասին խոսեին։
Արտեմը՝ տարեցներից ուսյալն ու հարգվածը, առաջին ձայնի իրավունքով, այդ իրավունքով դատապարտվածի կնիքը դեմքին, հազաց, կոկորդը մաքրեց ու թիկունքը շտկել ջանալով՝ սկսեց ծխամորճը լցնել։ Մյուսները դեմքներին ծանր լսողի արտահայտություն տվեցին և Արտեմը ասաց․
— Ոսկի մարդ էր ողորմած հոգին։
«Հա, հըմ»,— պատրաստակամ քրթմնջացին ունկնդիրները, բայց նա չշարունակեց։ Պատշաճ դադարի վայրկյանները անցան, լռությունը սաստկանում էր, այնինչ Արտեմը մտախոհ ծխում էր ու մտածում, որ պատշգամբի սյունն ի վար կախած տաքդեղի շարոցը ցուրտը կտանի։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։
— Խոտհարքի էինք, Միջահանդում,— վերջապես Արտեմը բան է մտաբերում։— Հունիսն էր, շո՜գ, քրտինքը փողքներից կաթում էր։ Ողորմած հոգին, մեկ էլ տեսնենք, կուլեն առած՝ աղբյուրից բարձրանում է։ Ձեն տվինք՝ Վա՛րոս, Վա՛րաս, Վա՛րոս, ծարավ ենք, ծարա՜վ… Ողորմած հոգին ճամփեն ծռեց, եկավ կուլեն դրեց գերանդիների առաջ, թե՝ խմեք…
«Հա, հըմ»— արեցին լսողները ու սրտնեղությունից սկսեցին անհանգիստ շուռումուռ գալ, ձեռքները ծխախոտին գցել,․․ Մեծացան, գլխներին խելք չմնաց։ Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն֊իննսուն տուն, կարելի է ասել դուռ֊դռան են ապրել։
Խեթ հայացքները ծակծկում էին Վարոսի դրկից Ասատուրին — խոսել չի՞ ուղում։ Թշնամություն֊բան չեն ունեցել, ինչո՞ւ չպիաի խոսի։ Հիսուն տարվա հարևան են եղել, ասելու բան կունենա։ Անկապ բաներ էին ասում ու խեթում Ասատուրին, հազում՝ խեթում էին, տնքում խեթում էին, ծածուկ հայացքները բացվում, դառնում էին համառ, դառնում էին պահանջկոտ֊աղաչական, իսկ Ասատուրը նստած տեղը երկտակվել, «տեր֊ողորմյան» խոթել էր աչքերը, նեղ ճակատից քունքերով քթարմատները իջնող կնճիռները մտքի լարումից սեղմվել, պաշարել էին ջրակալած աչքերը։ Այդ տամուկ աչքերի մեջ անցյալի հեղհեղուկ պատկերներ էին լողում, կայծկլտում֊մարում էին տպավորիչ օրերի, տպավորիչ պահերի ուրվագծերը և հանկարծ հստակ դեմքեր էին ցոլանում… Բայց այդ դեմքերի մեջ չկար Վարոսի դեմքը։
Այդպես էլ երկտակված, անտեղի բան ասելը գիտակցողի խոնարհությամբ Ասատուրը սկսեց․
— Միտներդ է՞, մի տարի ուժեղ սելավ արավ,— ու քանի որ ասելիքը դատարկ բան էր, դադար չտվեց, որ հաստատեն,— ուրեմն, էդ սելավը սրբեց տարավ մեր ներքի արտը։ Սելավը Վարոսի տան պատն էլ քանդեց… Հրեն էդ պատը։— Ու մինչ ցավակից հայացքները թափառում էին նորոգված պատին, Ասատուրն ամփոփեց։— Ի՞նչ տանջանք քաշեց ողորմած հոգին էդ պատի վրա…
Կեսօրն անց էր, երբ չներկած, թարմ սոճու բույրով դագաղը բակ բերին։ Կափարիչը հենեցին լուսամուտի տակի պատին և պատի տակ պպզած ջահելները խուճապահար երամով վեր թռան։ Ինչ֊որ մեկը հիշեց մայրաքաղաքում վախճանված համագյուղացու դագաղը՝ սեփ֊սև լաքապատ, կարմիր շերտերով, կափարիչին՝ դեղին ժապավենից հսկայական վարդ, իսկ բռնակները՝ ողորկ ու փայլուն, որ դագաղը իջեցնելիս պտտելով հանեցին, ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։
Դե, որ անցողաց մասին խոսք գնաց, խոսեցին տարիներ առաջ մեռածներից, նրանց կենսագրության մեջ սխրալի էջեր գտան, մարդասիրությո՜ւն, մեծահոգաթյո՜ւն, նեղ օրին հասնելու շնորհք ու սիրտ… Միայն թե հանգուցյալը կողքներին էր և զեղումները կարճ կապեցին…
Լեռնապարի ատամնաշարին քսվելով՝ արևը մոտենում էր մայրամուտին։ Արևի սփրթնած սկավառակից ցուրտ էր փչում։ Ցուրտը խաղում էր փչված ոսկորների մեջ, հաճարենու գերանից մեկ֊մեկ պոկում էր կորամեջք կերպարանքները և քշում գյուղի փողոցներով դեպի վառարանների տաքությունը՝ փափուկ անկողինների ու կոշտ անքնության խոստումով։
Տաքդեղի շարոցը խշխշում էր մայրամուտի շնչից։
Իսկ քառակուսի պատուհանից լսվում էր ողբասացի խռպոտած ձայնը․
— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…
Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները։
Այս պատմությունը Սուրո անունով մի մարդու մասին է, ով ապրում էր մի աշխարհում, որտեղ դժվար էր հավասարակշռել իր երազանքները իրականության հետ: Սուրոն մեծացել է մի գյուղում, որտեղ երազանքներն ավելի կարևոր էին, քան առօրյան։ Բայց երբ նա մեծացավ, նա սկսեց տեսնել, որ իր երազանքները չեն համընկնում այն ամենի հետ, ինչ իրականում կատարվում էր իր կյանքում: Սուրոն վաղուց էր թողել դպրոցը և ամեն օր բեռնատար վարելով ստիպված էր աշխատել ընտանիքը պահելու համար։ Նա դեռ պահպանում էր իր մանկության երազանքները, բայց ընտանիքի մասին հոգ տանելու ճնշումը նրան դժվարացնում էր կենտրոնանալ դրանց վրա: Նա առանց մտածելու փող է ծախսել՝ փորձելով գոյատևել։ Սուրոն որոշ պատկերացումներ ուներ փողի մասին, բայց նա չէր տեսնում դրա իրական արժեքը: Նա ծախսեց այն բաների վրա, որոնք իրականում կարևոր չէին: Նա փորձում էր հետևել իր երազանքներին՝ ընկերներ հավաքելով և ճամփորդությունների գնալով, բայց հոգու խորքում գիտեր, որ այդ ամենը ժամանակավոր է։ Սուրոյի կյանքը լցված էր միայնությամբ ու հիասթափությամբ։ Այն ապագան, որի մասին նա երազում էր մի ժամանակ, դարձել էր բեռ, որը նա չէր կարող փոխել։


Գոյականները լինում են՝ անձնանիշ,իրանիշ,հավաքական,հատուկ,անհոգնական, անեզական
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական,
Գոյական— լինում են՝ տեսակ-թիվ-առոում-հոլով-հոլովում
Տեսակ- անձնանիշ,իրանիշ,հատուկ,հավաքական, անհոգնական,անեզական
թիվ- եզակի, հոգնակի
առում- որոշյալ, անորոշ
հոլով- ողղ․ սեռ․ տր․ հայց․ բացառ․ներգոյ
հոլովում- արտաքին, ներքին
Անձնանիշ— ով ովքեր, ցուց են տալիս անձ
Օրինակ- օդաչու, ուսւցիչ, վարորդ
իրանիշ— ինչ ինչեր, ցույց են տալիս իր
Օրինակ-
Հավաքական, գոյական
Կան գոյականներ, որոնք ձևով

Mathematics, English Biology, Chemistry, Physics, History, Geography, Art, Music, Computer Science, Graphic Design, Nursing, Theology, Architecture, Robotics, etc.
