Գործնականում կիրառվող էլեկտրական շղթաները, որպես կանոն, բաղկացած են լինեւմ էլեկտրաէներգիայի մի քանի սպառիչներից: Շղթայում սպառիչները միմյանց հետ կարող են միացված լինել ամենատարբեր եղանակներով: Սպառիչների միացման ամենապարզ և տարածված տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են:Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:
Նկարում պատկերված է R1, R2 և R3 ռեզիստորների հաջորդական միացումը: Հաղորդիչների հաջորդական միացումն ունի իր օրինաչափությունները:
Հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով անհրաժեշտ չափումներ կատարելով, կարելի է համոզվել.1. Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն է՝ I=I1=I2=I3 (1), որտեղ I1, I2, I3-ը համապատասխանաբար I, II և III հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերն են, իսկ I-ն՝ հոսանքի ուժը շղթայում:2. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝ U= U1+U2+U3 (2), որտեղ U-ն ամբողջ տեղամասի, իսկ U1, U2, U3-ը առանձին հաղորդիչների լարումներն են:Օգտվելով Օհմի օրենքից և հաշվի առնելով (1) հավասարումի (2) առնչությունը կարող ենք պնդել՝ 3. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին՝R=R1+R2+R3, որտեղ R1-ը, R2-ը և R3-ը առանձին հաղորդիչների դիմադրություններն են, իսկ R-ը ամբողջ տեղամասի դիմադրությունը:Այս երեք օրինաչափություններ ճիշտ են նաև ցանկացած թվով հաջորդաբար միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե հաջորդաբար իրար միացված են n միատեսակ հաղորդիչներ (ռեզիստորներ), որոնցից յուրաքանչյուրի դիմադրությունը R1 է, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը կլինի՝ R=nR1 Հաջորդաբար միացված ցանկացած երկու հաղորդիչներում հոսանքի ուժերի հավասարությունից՝ I1=I2, հետևում է, որ U1/R1=U2/R2 կամ U1/U2=R1/R2
Այսինքն, հաջորդաբար միացված հաղորդիչներում լարումները ուղիղ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրություններին:Հաղորդիչների հաջորդական միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից թեկուզ մեկի անսարքության դեպքում հոսանքը դադարում է ամբողջ շղթայում:
Հաղորդիչների զուգահեռ միացում
Հաճախ մի քանի սպառիչ, օրինակ արդուկը, հեռախոսը, էլեկտրական լամպը, անհրաժեշտ է էլեկտրական շղթային միացնել կամ շղթայից անջատել իրարից անկախ: Այդ դեպքում սպառիչները չենք կարող միացնել հաջորդաբար, նրանք միացվում են զուգահեռ:
Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում հաղորդիչների մեկական ծայրերը միացվում են մի կետում, մյուս ծայրերը՝ մեկ այլ կետում կոչվում է զուգահեռ միացում, իսկ այդ կետերը կոչվում են հանգույցներ:
Նկարում պատկերված է R1, R2 և R3 դիմադրություններ ունեցող երեք հաղորդիչների զուգահեռ միացումը:
Զուգահեռ միացման դեպքում շղթայում հոսանք ուժի՝ I լարման՝ U և դիմադրության՝ R ընդհանուր արժեքնորի և առանձին հաղորդիչներում դրանց արժեքների կապի օրինաչափությունները տարբերվում են հաջորդական միացման համար ստացված օրինաչափություններից:
Փորձնական եղանակով, հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափով և վոլտաչափով կատարելով անհրաժեշտ չափումներ կստանանք՝
1. Զուգահեռ միացման դեպքում հոսանքի ուժը շղթայի չճյուղավորված մասում հավասար է առանձին հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերի գումարին՝I=I1+I2+I3 (1)
Քանի որ հաղորդիչների ծայրերը միացված են միևնույն կետին, ապա.
2. Զուգահեռ միացման դեպքում լարումը հաղորդիչների ծայրերում միևնույնն է. U=U1=U2=U3 (2) Համաձայն Օհմի օրենքի, հաշվի առնելով նաև (1) և (2) հավասարումները կստանանք՝
UR=UR1+UR2+UR3 այսինքն՝
3. Զուգահեռ միացված հաղորդիչների լրիվ դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին, այսինքն՝ 1/R=1/R1+1/R2+1/R3 (3)
Ստացված օրինաչափությունները ճիշտ են նաև ցանկացած թվով իրար զուգահեռ միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե իրար զուգահեռ միացված են R1 դիմադրությամբ n միատեսակ հաղորդիչներ, ապա տեղամասի ընդհանուր դիմադրությունը հավասար կլինի R=R1n
Զուգահեռ միացված ցանկացած երկու հաղորդիչների դեպքում տեղամասի ընդհանուր դիմադրությունը որոշվում է R=R1⋅R2/(R1+R2) բանաձևով:
Զուգահեռ միացված հաղորդիչների լարումների հավասարությունից՝ U1=U2, հետևում է, որ
I1⋅R1=I2⋅R2 կամ I1/I2=R2/R1:
Այսինքն զուգահեռ միացված հաղորդիչներում հոսանքի ուժերը հակադարձ համեմատական են այդ տեղամասերի դիմադրություններին:
Թեմատիկ հարցեր և առաջադրանքներ՝
1․ 2,5Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:
100:2,5=40
Անհրաժեշտ է 40 միատեսակ լամպ, որոնք միացված են հաջորդաբար, որպեսզի տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին։
2․ 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:
R=R1+R2
35+7=42
R=42
U1U2=R1R2, U=R=>U1U2=35;7, U=42
42 ։ 7=6
42 ։ 35=1.2
6 ։ 1.2=5
Այսինքն լարումը փոքր է 35 Օմ դիմադրություն ունեցող ռեզիստորի ծայրում, հինգ անգամ:
3․ Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ:
4․ Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է:
5․ Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է:
Տանը՝ դաս 16, 17, պատասխանել և գրել թեմատիկ հարցեր և առաջադրանքները։ Հրապարակել բլոգներում։
Անապատակիսաանապատային լանդշաֆտները տարածված են Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այստեղ տարածված են սողունները, սարդակերպերը, ճահճոտ տեղամասերում՝ կրիան, կուղբը, եղեգնուտներում՝ եղեգնակատւն, ինչպես նաև սրանցով սնվող կենդանինները՝ աղվես, օձակեր բազե, արագիլ և այլն:
ԿԻՍԱԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԹՓՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՍՐ ԱՆՏԱՌԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ
Կիսաանապատային լանդշաֆտները տարածված են Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա: Այստեղ բույսերից տարածված են հոտավետ օշինդրը, նոնեան, լերդախոտը, բորբոսատեսուկը, դաշտավլուկը, կապարը, հազարատերևուկը և այլն: Կենդանիներից տարածված են կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։ Խոշոր խոտակեր կենդանիներից կան այծքաղներ, իսկ որոշ վայրերում պահպանվել են վայրի ձիեր։
ՉՈՐ ԼԵՌՆԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ
Չոր լեռնատափաստանները տարածված են հիմնականում Արարատյան ու Վայքի նախալեռներով: Տարածված է փետրախոտային բուսականությունը, շյուղախոտը, տիպչակը, կծմախոտը, վայրի առվույտը: Կենդանական աշխարհից գերակշռում են սողունները, սարդակերպերը և միջատները:
ԼԵՌՆԱՆՏԱՌԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ
Լեռնանտառային լանդշաֆտները ձգվում են ՀՀ հյուսիս արևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերում: Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն
ՄԵՐՁԱԼՊՅԱՆ ԵՎ ԱԼՊՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները ՀՀ-ի հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում` 2400 մ բարձրություններից: Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում:
…Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ և ոչ ալ երկար ժամանակ կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել ամենակարևորը այս հատվածում
իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում ընթերցանությանը. մի քանի նախադասությամբ գրի՛ր այդ մասին
փորձի՛ր հարցազրույց վերցնել քեզ մտերիմ որևէ մեկից՝
Ի՞նչ հաճախականությամբ է գիրք կարդում։ ————————
Ի՞նչ ժանրի գրքեր է սիրում։ ———————
Ո՞ր լեզվով է նախընտրում կարդալ։ —————
Ո՞վ է նրա սիրած հեղինակը և ինչու՞։ ———————-
Սիրելի հեղինակի ո՞ր գիրքն է ամենաշատը սիրում։ ——————————
Ո՞ր գիրքը կառաջարկեր սիրած հեղինակի գրչին ծանոթանալու համար։ —————————
Կենսական տարրեր մակրոտարրեր են կոչվում այն քիմիական տարրերի ատտոմները, որոնք առաջացնում են բարդ օրկանական նյութեր։ (Սպիտակուցներ, ամինաթթուներ, ածխաջրեր,օսլա,կլուկոզ)որոնք կազմում են մեր օրգանիզմի 97%
ածքածին(C)ջրածին (H),թթվացին(O),N,P,S
Տանը գրել մակրո միկրո ուլտրա տարրերի ատոմների կառուծվածքը
Առաջադրանք 1. Բրոնզը պղնձի համաձուլվածքն է՝ այլ տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ։ Տարբերում են անագային՝ պարունակում է32%անագ, ալյումինային՝ (5–11% ալյումին), կապարային (մինչև 33% կապար), սիլիցիումային (մինչև 4% սիլիցիում) և այլ բրոնզներ։
ա) 100 կգ անագային բրոնզ համաձուլվածք պատրաստելու համար քանի՞ կգ պղինձ և անագ է անհրաժեշտ: բ) Որտե՞ղ են կիրառում բրոնզը:
Առաջադրանք 2. Օդի հետ շփվելու ժամանակ սովորական պողպատի մակերևույթին առաջանում է երկաթի օքսիդի կեղև, որն աստիճանաբար վերածվում է ժանգի և քայքայում է իրը: Գրեք սովորական պողպատի ժանգոտման ռեակցիայի հավասարումը՝ թթվածնի և ջրի ազդեցությամբ:
Առաջադրանք 3. Չժանգոտվող պողպատը պարունակում է նվազագույնը 10 % քրոմ ըստ զանգվածի: Որոշեք 100 գ չժանգոտվող պողպատի նմուշում քրոմի մեկ ատոմին երկաթի քանի՞ ատոմ է բաժին ընկնում:
Առաջադրանք 4. <<Սպիտակ ոսկին>> իրենից ներկայացնում է ոսկու համաձուլվածքը պլատինի, պալադիումի կամ նիկելի հետ, որոնք համաձուլվածքին սպիտակ գույն են տալիս: Սպիտակ ոսկու երկու տարբեր համաձուլվածքներ համաձուլել են 1:4 զանգվածային հարաբերությամբ: Առաջին համաձուլվածքում ոսկու պարունակությունը ըստ զանգվածի եղել է 60% , իսկ երկրորդում` 35% : Որքա՞ն է ոսկու զանգվածային բաժինը (%) նոր ստացված համաձուլվածքում:
1) 18x2+43x−18=0.,
Ավագ անդամի գործակիցը՝ 18
Երկրորդ անդամի գործակիցը՝ 43
Ազատ անդամը՝ -18
2) Գտիր տրված −3x2+7x−15=0 քառակուսային հավասարման գործակիցները:
Ավագ անդամի գործակիցը՝ -3
Ազատ անդամը՝ -15
3) Հետևյալ հավասարումներից ո՞րն է հանդիսանում քառակուսային հավասարում:
Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:
2x+3=0
3x−7=0
5×2−23=0
4) x2+2x−10=0 հավասարումը՝
բերված տեսքի է:
բերված տեսքի չէ:
5) Արդյո՞ք 5 թիվը հետևյալ հավասարման արմատ է` x2−x−2=0