Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV,  54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

4. .Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս, իննսունինը, հարյուր հինգ:

5. .Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ:

Քանակական-
Դասական-
Բաշխական-
Կոտորակային-

Լրացուցիչ աշխատանք

Դերանուն

Պատմության դասը Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում

Նոյեմբերի 28-ին մեր դասարանը ընկեր Լուսինեի և պատմության ուսուցչուհի ընկեր Նազելիի հետ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։ Այնտեղ մեր պատմության դասը անցկացրինք, Սարդարապատի թանգարանում, որտեղ խորացրինք մեր գիտելիքներն ու ավելի լավ հասկացանք «Մայիսյան հերոսամարտերի» և «Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման ու կործանման» թեմաները։

Թանգարանը շատ տպավորիչ էր։ Այնտեղ ցուցադրված էին Սարդարապատի հերոսամարտի ժամանակ օգտագործված զենքեր, հայ զինվորների անձնական իրեր, պատմական փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ։ Այս ամենը մեզ օգեց ավելի լավ պատկերացնել այն դժվարին օրերը, երբ մեր ժողովուրդը պայքարում էր իր գոյության համար։

Դասից հետո այցելեցինք զանգակատան տարածք, որտեղ նկարվեցինք, ապա շարժվեցինք դեպի հաղթանակի հուշապատ։ Մեր այցի ամենահուզիչ պահերից մեկը Արցախյան առաջին պատերազմի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ մարտիկների պանթեոն այցելելն էր։ Այնտեղ լռությամբ ու հարգանքով հիշեցինք նրանց։

Վերջում լուսանկարվեցինք Սարդարապատի հուշահամալիրի թևավոր ցուլերով հրապարակի մոտ և վերադարձանք դպրոց՝ հպարտությամբ լցված ու նոր գիտելիքներով զինված։

Այս այցը մեզ համար դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև հայրենասիրական մեծ արժեք ունեցող դաս։

Հայ-Ռուսական հարաբերությունները: Հայաստանի հանրապետության անկումը

Հայաստանի հանրապետության և խորհրդային Ռուսաստանի միջև բարդ հարաբերությունների հիմնական պատճառները հետևյալն էին: Հայաստանը ձգտում էր անկախության, իսկ խորհրդային Ռուսաստանը, որը հաստատել էր կոմունիստական ռեժիմ, չէր ցանկանում թույլ տալ այս անկախությունը և ուզում էր վերահսկել Հայաստանը: Այլապես, եղել են սահմանային վեճեր, հատկապես Նախիջևանի, Զանգեզուրի և Արցախի շուրջ: Խորհրդային բանակի ներխուժումը վերջնականապես ավարտեց Հայաստանի անկախության հասնելու փորձը և այն դարձավ մաս խորհրդային միության: Այս բոլոր գործոնները հանգեցրին բարդ հարաբերությունների։

Հայաստանի կառավարությունը ստիպված էր բանակցություններ վարել Խորհրդային Ռուսաստանի հետ, քանի որ երկիրը գտնվել էր ծանր ռազմական և տնտեսական վիճակում։ Պատվիրակությունը Մոսկվա մեկնել էր Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ, սակայն բանակցությունները ձախողվեցին։ Խորհրդային Ռուսաստանը չէր ընդունում Հայաստանի անկախությունը և ցանկանում էր այն միացնել Սովետական միությանը, իսկ Հայաստանի սահմանային խնդիրները, հատկապես Արցախի, Նախիջևանի և Զանգեզուրի հարցերը, լուծում չէին գտնում։

Քեմալական շարժումը սկսվեց 1919 թվականին, երբ Մուստաֆա Քեմալը գլխավորեց թուրքական ազգային շարժումը՝ ընդդեմ օսմանյան կառավարության և արտաքին միջամտության։ Շարժման նպատակը Թուրքիայում անկախ պետականություն հաստատելն էր, վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը և ստեղծել նոր ռեփուբլիկ՝ քեմալական սկզբունքներով։

Ռուս-թուրքական մերձեցման պատճառները էին բոլշևիկյան իշխանության կայացումը Ռուսաստանում, ընդհանուր թշնամիների՝ հատկապես Բրիտանիայի դեմ պայքարը և երկու երկրների ռազմավարական շահերի համընկնումը։ 1921 թվականին կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որը լուծեց սահմանային հարցեր, հաստատեց երկու երկրների միջև խաղաղություն և համագործակցություն, ինչը մեծապես բարելավեց նրանց հարաբերությունները։






Բայի դիմավոր և անդեմ ձևեր

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում անկախ դերբայներն չորսն  են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած

Առաջադրանքներ

  1. Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական ձևերը։

կարդալ՝

Անորոշ- կարդալ

Ենթակայական- կարդացող

Համակատար- կարդալիս

Հարակատար- կարդացած

խաղալ

Անորոշ- խաղալ

Ենթակայական- խաղացող

Համակատար- խաղալիս

Հարակատար-խաղացած

Վազել

Անորոշ- վազել

Ենթակայական- վազող

Համակատար- վազելիս

Հարակատար- վազած

Լողալ

Անորոշ- լողալ

Ենթակայական- լողացող

Համակատար- լողալիս

Հարակատար- լողացած

2). Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված , մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3)  Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

  1.  Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:Օրինակ`
    Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
    Ցանքերի համար վտանգավոր  դարձել արձրևը, մառախուղով պատվել էին լեռնագագաթները, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ, դժվարին կացության մեջ ընկել էր մարդը, գիշերները մեր այգին այցելեց չորքոտանին, անտառից սկիզբ առնող վտակ:

 Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

Բայ

Բայ

Դեմք, թիվ, եղանակ, ժամանակ, սեռ

Դեմք— 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք։

Թիվ— եզակի, հոգնակի

եղանակ— սեռկան, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական

ժամանակ— ներկա, անցյալ, ապառնի

սեռ— կրավոր, ներգործիական, չեզոք

անորոշ- ել, ալ

հարակատար- ած,ացած

համակատար- ելիս

ենթկայական, ող,ացող

ծաղկել, խաղալ

Անորոշ— ծաղկել, խաղալ

հարակատար— ծաղկած,խաղացած

համակատար— ծաղկելիս, խաղալիս

ենթկայական— խաղացող,ծաղկող

կազմել հետևյալ բայերի անդեմ ձևերը։

ստացա- սնանալ, ստանալիս, ստացած, սնացող, ստացած

հավանում եմ- հավանել, հավանած, հավանելիս,հավանող

պարեցինք- պարել,պարած, պարելիս, պարող

նվիրիր- նվիրել, նվիրած, նվիրելիս, նվիրող

գնում ենք- գնալ, գնացած, գնալիս,գնացող,

կկարդանք- կարդալ, կարդացած,կարդալիս,կարդացող,

ընկավ- ընկնել, ընկած, ընկնելիս, ընկնող

ծարավել — ծարավել, ծարաված, ծարավելիս, ծարավող

Չեմ կարողացել, չեմ կարողանմու երբեք էլ չեմ կարողանա

Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝
ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» վերնագիրը խորհրդանշում է մարդկանց ինքնասահմանափակող համոզմունքը, որը բխում է անցյալի անհաջող փորձերից։ Խորխե Բուկայը ցույց է տալիս, որ նման համոզմունքները խոչընդոտում են մեր աճին, ինչպես կրկեսի փղի դեպքում, որը չի փորձում ազատվել, քանի որ կարծում է, թե չի կարող։ Ասելիքը հետևյալն է՝ ազատությունը վերականգնելու միակ ճանապարհը կրկին փորձելն է՝ ամբողջ ուժով։