Վիտամիններ

Վիտամիններ կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։

Վիտամինները բաժանվում են 2 խմբի՝ ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Յուղալուծ

Ջրալուծ

Կենդանի օրգանիզմի քիմիան

Ամփոփել նախագիծը՝ <<Կենդանի օրգանիզմի քիմիան>>

Նախագծի բովանդակությունը.Կյանքի տարրերը` կենսածին մակրո-, միկրո-, ուլտրատարրերը: Կենդանի և անկենդան աշխարհների  նմանությունները  և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն  ակտիվ  նյութերը  կյանքի  միավորում` բջջում:  Սպիտակուցների, Ճարպերի, ածխաջրերի, նուկլեինաթթուների  և  վիտամինների դերը  կենդանի  օրգանիզմում: Առղջ  ապրելակերպի սկզբունքները: Օրվա ռեժիմը:

Հարցադրումներ.

  • Որո՞նք են  կյանքի տարրերը` կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը:

Մակրոտարրերը կենդանական բջջի 97%-ն են զբաղեցնում։ Նրանց վրա են հիմնված բջջի գլխավոր ֆունկցիաները։ Միկրոտարրերը կազմում են բջջի զանվածի փոքր մասը՝ 3%-ը, բայց ազդում են նրա կենսական պրոցեսների վրա։ Ուլտրատարրերը այն տարրերն են, որոնք նույնպես հանդիպում են բջջում, սակայն ավելի հազվադեպ, քան միկրոտարրերը։ Բջջի գործառույթների վրա դրանց ազդեցությունը ապացուցված չէ։ Օրգանիզմը շատ քիչ քանակությամբ է պարունակում ուլտրատարրեր: Ուլտրատարր են համարվում`Ոսկին — Au, Արծաթը — Ag, Ուրանը — U։

  • Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում։

Կենդանի աշխարհը ընդհանուր առմամբ բաժանվում է հինգ “թագավորության”՝ ըստ դրանց բիոլոգիական տարբերությունների։ Այս թագավորությունները հետևյալն են.

Բակտերիաներ (Bacteria), Արխեաներ (Archaea), Բույսեր (Plantae), Շրջիկներ (Fungi), Կենդանիներ (Animalia)

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է։ Բջիջը կենդանի օրգանիզմի ամենակենսունակ և հիմնական կառուցվածքային միավորն է, որը կատարում է բոլոր կենսաբանական գործառույթները։ Բջիջներն օրգանիզմի հիմքերն են, և դրանց գոյությունը ապահովում է օրգանիզմի գործունեությունը։

  • Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում

Կենդանի օրգանիզմներում առկա են ինչպես օրգանական, այնպես էլ անօրգանական նյութեր, որոնք ունեն կենսաբառարանային կարևորություն և աջակցում են օրգանիզմի նորմալ գործառույթներին։

Օրգանական նյութերը հիմնականում պարունակում են կարբոն (C) և դրանք հաճախ ներգրավված են կենսաբառարանային գործընթացներում, ինչպես նաև հանդիսանում են էներգիայի աղբյուրներ։

Օրգանական նյութերը ներառում են՝ — Սպիտակուցներ, Ճարպեր (լիպիդներ), Ամինաթթուներ, Քարուցվածքային ածխաջրեր, Նուկլեինաթթուներ (DNA, RNA)

Անօրգանական նյութերը չեն պարունակում կարբոն, սակայն դրանք նույնպես կենսաբառարանային կարևորություն ունեն օրգանիզմի կենսագործունեության համար։ Ի միջի այլոց, այս նյութերը մասնակցում են տարբեր կենսաբառարանային գործընթացների; Կենդանի օրգանիզմի համար անհրաժեշտ են և՛ օրգանական, և՛ անօրգանական նյութերը, քանի որ դրանք փոխազդում են իրար հետ՝ ապահովելով բջջի բնականոն գործառույթներն ու կենսաբառարանային գործընթացները։

  • Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»
  • Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում
  • Որո՞նք են  առղջ  ապրելակերպի սկզբունքները:

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը․ բառարանընթերցման ֆլեշմոբ

1) Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։

Հայերենում կան մի քանի տեսակի բառարաններ, որոնք կարող են օգտագործվել տարբեր համատեքստերում ։ Հայերեն բառարանների մի քանի տարածված տեսակներ:

Թեմատիկ բառարաններ- Այս բառարանները կենտրոնացած են որոշակի թեմաների վրա, ինչպիսիք են բժշկությունը, իրավագիտությունը, տեխնիկան և այլն: Դրանք պարունակում են ոլորտին հատուկ տերմիններ և բառեր:

2) Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

3) Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

մակդիր-գունատվող աստղ, մաշող կարոտը, Անվերջ մի ցավ 

համեմատություն-Հեզ գունատվող աստղի նըման, ծաղկից ընկած թերթի նման,աղոթքի պես ապրեց իմ հոգում

անձնավորում- պարզ ջրի վրա եղեգը հանդարտ, չարտասանված տխուր խոսքեր,
որ դողում եք անպատասխան․

փոխաբերություն — Մեռնում է օրը, լույսն էր մեռնում, մութը տնից տուն էր մտնում, աղբյուրն անուշ հեքիաթի պես իր լույս երգով ժպտում էր մեզ.

Գործնական

  1. Բայ 

    1) Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ. ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

    2) Ընդգծե՛ք 3 բայ. ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր 

    3) Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև. ա) չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել բ) չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ գ) չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

    4) Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը: 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

    5.Տեքստում կետերիփոխարեն համապատասխանաբար տեղադրի՛ր տրված հականիշները: 
    Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

    Մարդիկ հիշում են խոշոր՝ հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել,այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն սովորական մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի երեխա արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչում:

    6. Դուրս գրել բոլոր դերբայները, խմբավորել

    «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ էր նվեր բերել երեխաներիս համար»: — Այսպես է սկսում ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:- «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:- Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:- Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    7.Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:

    Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

2. Լրացուցիչ անհատական աշխատանք

Գործնական քերականություն

1.Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):
բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

2.Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:
  Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջներ:
Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ-ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

4.Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Ծառ, սեղան, ուսանող, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում, ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

5. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

6. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

7. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ (նախարար) Արտաշատի ժողովի (վճիռ) հետո քաշվեցին իրենց (աշխարհ) և, անցնելով առօրյա (գործ), սպասում էին Պարսկաստանի (լուր) :

Բ. Պատառոտված (հագուստ) որբ (երեխա) կուչ էին եկել հարուստ (տուն) (պատ) տակ:

Գ. Հաստաբուն (ընկուզենի) տակ` հասարակ (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկ), (պատանի):

Դ. Աշխարհի (ցավ) անտեղյակ` արևը բարձրանում է (սար) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռ) ալևոր (գլուխ), թշնամու ( բանակ), ծխացող (տուն), լեցուն (գյուղ):

.

8.Տրված բառերում ընդգծել  նախածանցներն ու վերջածանցները:

Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

9.Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:

Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:

Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:

Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:

Գիշերն իր մութ թևերն է փռել:

Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

10.Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը3. Կատարիր բառակազմական վերլուծություն: Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

Անհատական (լրացուցիչ) աշխատանք

Կարդալ Վիլյամ Սարոյանի «Լինել ծնված…» ստեղծագործությունը:

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:
Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:
Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը,
  • սյուժեն հետաքրքիր է ,
  • լարված դեպքեր են նկարագրված,
  • հումորային է պատումը,
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
  • արժանիք չունի

1) Գտեք 9 թվի և 6 թվի կրկնապատիկի գումարը:

9+6×2=21

(2)

2) Ո՞րն է 7/11 սովորական կոտորակի ներկայացումն անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով.

0,(63)

(2)

3) Գտնել 3/4-1/6 տարբերության հակադարձը.

3/4-1/6=9-2/12=7/12 հակադարձը 12/7

(3)

4) Ո՞ր բազմությունն է պարունակում միայն պարզ թվեր.

1) {3; 5; 7; 11; 15}

2) {3; 5; 7; 11; 13}

3) {2; 3; 8; 9; 11; 13}

4) {3; 4; 6; 7; 10; 11}

5) Գտնել թիվը, եթե նրա 3/4 մասը հավասար է 30-ի:

30: 3/4= 30×4/5=40

(2)

6) y=ax2+bx+c քառակուսային ֆունկցիայի (a=/0) վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Ֆունկցիայի որոշման տիրույթը ոչ բացասական թվերի բազմու-թյունն է:

2) a < 0 դեպքում ֆունկցիան ունի փոքրագույն արժեք:

3) a > 0 , D <= 0 դեպքում ֆունկցիայի գրաֆիկն ընկած է I և II քա-ռորդներում:

4) D > 0 դեպքում ֆունկցիան Ox առանցքը հատում է երկու կետում:

7) Ո՞ր պնդումն է սխալ.

1) Ցանկացած բաժանվում է 6-ի: ամբողջ թվի համար n(n+1)(n+2) արտադրյալը

2) Իրար հաջորդող երկու կենտ թվերի գումարը բաժանվում է 4-ի:

3) Կենտ բնական թվի քառակուսին զույգ թիվ է:

4) Կենտ թվի քառակուսուց մեկով պակաս թիվը բաժանվում է 8-ի

(3)

8) a(b+5)+b(5+b) բազմանդամը վերլուծել արտադրիչների:

a(b+5)+b(5+b) = (b+5)(a+b)

1) (a+b)(b+5)

2) (a — b)(b + 5)

3) (a + b)(b — 5)

4) (a — b)(b — 5)

(1)

9) Ո՞րն է ուղղի հավասարումը, եթե այն անցնում է (5; -5) և (1; 1) կետերով.

(5;-5) x-x/x1+x2=y+y1/y1+y2

(1;1)

x-5/5+1=y+5/-5+1

6(y+5)=-4(x-5)

6y+3-=-4x+20

6y+4x+10

4x+6y+10

2x+3y+5=0

(2)

10) Դոմինոյի 28 խաղաքարերից պատահական ընտրում են մեկ խաղա-քար: Որքա՞ն է հավանականությունը, որ խաղաքարի միավորների գումարը հավասար է 6-ի:

1;2;3;4;5;6

1+5=6

5+1=6 } 4 } 28

2+4=6

4+2=6

4/28=1/7

(3)

Ինչպե՞ս պատրաստվել արշավի-նախագիծ

Լեռնային կոշիկներ ընտրելուց կարևորում էնք հետևյալ հատկանիշները։

1.Ջրակայունություն

2. Ջերմակայունություն

3.Դիմացկունություն

4. Թեթևություն

5.Խորթուբորթերով և հաստ տակացույով լինի

6.Ունենա խմուր թելեր

7.Լինի երկարաճիտ,ոտքի կոճը փակող

8.Վստահելի արտադրության կողմից

Լեռնային տաբատների հատկանիշները՝

1.ջրակայուն

2,Ունենա լրացուցիչ գրպաններ

3.Ունենա գոտի

4.Հնարավոր լինի կարճացնել և դարցնել կիսատաբատ

Լեռնային ուսապարկ ընտրելուց կարևորում ենք հետևյալ հատկանիշները.`
1. Տարողունակություն(40֊50լ)

2. Ջրակայունություն

3. Լայն, հաստ և փափուկ ուսագոտիներով

4. Շատ գրպաններով

5. Գոտկատեղին ամրացվող լրացուցիչ գոտի

6. Մեջքի հատվածը լինի շնչող և ցանցապատ

7. Ունենա երկար լրացուցիչ թելեր

8. Ունենա ջրապարկ և ջրախողովակ

9. Ունենա արևապաշտպան և անձրևապաշտպան ծածկոց

10. Պետք է լինի թեթև

Ֆոտոսինթեզ, Քեմոսինթեզ

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։

Ֆոտոսինթեզի լուսային փուլում առաջանում են ջրածնի ատոմներ․ անջատվում են մոլեկուլային թթվածին, և սինթեզվում է ԱԵՖ։

Ֆոտոսինթեզի մթնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ֆերմենտային ռեակցիաներից։ Այդ ռեակցիաների հետևանքով ածխածնի օքսիդից և ջրածնից առաջանում են ածխաջրեր։

Ֆոտոսինթեզի նշանակությունը կենդանի օրգանիզմերի համար չափազանց մեծ է։ Սակայն, քանի որ ֆոտոսինթեզն ընդանում է դանդաղ, և նրա լույսի էներգիայի կլանման և օգտագործման արդյունավետությունը փոքր է, մշակվում են եղանակներ, որոնք կարող են նպաստել ակաբույսերում ընթացող ֆոտոսինթեզի արագության և բույսերի բերքատվության աճին․ ինչը կարող է էական դեր ունենալ մարդու կյանքում։

Քեմոսինթեզ

Քեմոսինթեզը  անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ սինթեզեու։Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։

Քեմոսինթեզն ընթանում է բակտերիաներում,որոնք ֆիքսում են մթնոլորտային ազոտը (N2)`վերածելով այն բույսերի համար հեշտ յուրացվող միացությունների։

Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։Նիտրիֆիկացնող բակտերիաների մի մասն օգտագործում է ամոնիակի (NH3)`մինչև ազոտային թթու (HNO2),իսկ մյուս մասը՝ ազոտային թթվի՝ մինչև ազոտական թթու (HNO3) օքսիդացման արդյունքում անջատվող էներգիան։

Քեմոսինթեզի դերը կարևոր է բնության մեջ նյութերի շրջապտույտում։

Լատիայի և Հայաստանի տարածքային համեմատությունը

  • Տարածք՝ 64,589 կմ²
  • Մայրաքաղաք՝ Ռիգա
  • Պետական կարգ՝ հանրապետություն
  • Բնակչություն՝ մոտ 1.8 միլիոն մարդ (2023)

Հայաստան

  • Տարածք՝ 29,743 կմ²
  • Մայրաքաղաք՝ Երևան
  • Պետական կարգ՝ հանրապետություն
  • Բնակչություն՝ մոտ 3 միլիոն մարդ (2023)

Համեմատություն ըստ տարածքի:

  • Լատվիայի տարածքը գրեթե երկու անգամ մեծ է, քան Հայաստանի տարածքը։ Լատվիան ունի 64,589 կմ² տարածք, երբ որ Հայաստանը՝ 29,743 կմ²։ Սա նշանակում է, որ Լատվիան մոտ 2.2 անգամ մեծ է Հայաստանից։

Համեմատություն ըստ բնակչության:

  • Լատվիայում բնակչությունը մոտ 1.8 միլիոն է, իսկ Հայաստանում՝ մոտ 3 միլիոն։ Հայաստանը ունի ավելի շատ բնակիչներ, մոտավորապես 1.2 անգամ ավելի շատ, քան Լատվիան։

Այս համեմատությունները ցույց են տալիս, որ, չնայած Լատվիան ունի ավելի մեծ տարածք, Հայաստանը ունի ավելի խիտ բնակչություն։

Երկրի կլիման:

  • Լատվիայում իշխում է մեղմ, ցամաքային կլիման՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով:
  • Հայաստանը ունի ավելի խիստ կլիմա՝ ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով, ինչը պայմանավորված է նրանով, որ գտնվում է ավելի բարձրադիր շրջաններում:

Այս տարբերությունները օգնում են հասկանալու երկու երկրների աշխարհագրական, պատմական և մշակութային համատեքստը։