Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրություն

Ինքնակենսագրություն

Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (նոր տոմարով՝ մարտի 2-ին) Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Նրա ընտանիքը հայտնի էր կրթական ու հոգևոր ավանդներով։ Հայրը՝ Տեր Թադևոսը, գյուղի քահանան էր, իսկ մայրը՝ Սոնան, բանաստեղծական հոգի ունեցող կին էր, ով մեծ ազդեցություն ունեցավ ապագա գրողի ստեղծագործական զարգացման վրա։

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Վերջին տարիները և մահը

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

Կարդում ենք Թումանյան

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հովհ. Թումանյանին:

Խնդիրները՝

Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները

  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում. Քաջ ՆազարԱնբան Հուռին, Կիկոսի մահը, Քեֆ անողին քեֆ չի պակսիլ, Սուտասանը….
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
  • Թումանյանի ամենահերոսը
  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար. Թումանյանական շիլաշփոթ
  • Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր

Թումանյանական կերպարների վերլուծություն

«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, աբսուրդը (գրական անհեթեթություն) Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածները

  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

5.Հետազոտական աշխատանք

  • Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

6.Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:

  • Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության,  ժողովրդի ներկայացուցիչների հետ:
  • « Վերնատուն» գրական խմբակը:

Պատմի՛ր այդ մասին:
Բոլոր աշխատանքները տեղադրի՛ր բլոգում:

6. Կարդա՛ Թումանյանի  քառյակները , սովորի՛ր անգիր:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:

Անգիր սովորել

«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա»  Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում», «Հայոց վիշտը»

Պատմի՛րվերլուծի՛րներկայացրո′ւ ,տեղադրի′ր բլոգում:

7. Ընթերցանության համար նախատեսված նյութերից ընտրի′ր  երկու նյութ,  փորձի′ր արտահայտել վերաբերմունք, կարծիք:

Կարդում ենք Թումանյան

  • Դաս Թումանյանի տուն-թանգարանում

Աշխատանքների  ամփոփում-արդյունքներ

Յուրաքանչյուր մասնակից /անհատ, խումբ/ ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխատանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:
Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

Էմլեկտրամագնիսական երևույթներ

Էլեկտրամագնիսական երևույթներ

  1. Հաստատուն մագնիսներ: Երկրի մագնիսական դաշտը
  2. Հոսանքի մագնիսական դաշտը: Էլեկտրամագնիս: Էլեկտրաշարժիչ
  3. Էլեկտրամագնիսական մակածման երևույթը: Էլեկտրական հոսանքի գեներատորներ
  4. Էլեկտրամագնիսական դաշտ, էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:

2. Ո՞րն է բնական մագնիսը:

Ուսումնասիրելով բնական մագնիսները մարդիկ ծանոթացան մարմինների մագնիսական հատկությունների և մագնիսական երևույթների հետ:

Այժմ հայտնի է, որ բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են, որը կազմված է FeO-ից (31 և Fe2O3-ից \(69%)\:

Սակայն մագնետիտն ուժեղ մագնիսական հատկություն՝ այսինքն երկաթե իրերը դեպի իրենց ձգելու հատկություն չունի:

3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից: Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում երկու գույնով:

4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ: Յուրաքանչյուր մագնիս ունի 2բևեռ: Համապատասխանաբար՝ S հարավային և N հյուսիսային: Մագնիսական փոխազդեցության օրինաչափությունները պարզաբանելու համար հաճախ օգտվում են մագնիսական սլաքից:

5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Փորձերը ցույց են տալիս, որ մագնիսները փոխազդում են միմյանց հետ, ընդ որում մագնիսի տարանուն բևեռները իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները վանում:


6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:


7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

11. Ո՞ր մագնիսներն են կոչվում նեոդիմային և ինչից են բաղկացած։

Ուսումնական նախագիծ

Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-12 րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  1. Իմանալ, թե ինչպես է մագնիսական դաշտն ազդում Երկրի կենսաբանական օբյեկտների վրա
  2. Սովորել աշխատել տեղեկատվության հետ
  3. Բացահայտել մագնիսական դաշտերի հատկությունները և վերլուծել ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա

Խնդիրները՝

  1. Ուսումնասիրել մագնիսական դաշտերի ազդեցությունը բուսական և կենդանական օրգանիզմների վրա
  2. Ուսումնասիրել մագնիսական դաշտի ազդեցության աստիճանը մարդու առողջության վրա
  3. Բացահայտել մագնիսական դաշտերի դրական և բացասական կողմերը
  4. Գտնել արդյունավետ միջոց՝ լուծելու մագնիսական դաշտերի ազդեցության խնդիրը

Ընթացքը՝

  1. Մագնիսական դաշտը և դրա հատկությունները
  2. Մագնիսական դաշտի ազդեցությունը բույսերի վրա
  3. Մագնիսական դաշտ և ջուր
  4. Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդու վրա
  5. Մագնիսական փոթորիկներ
  6. Ինչ՞ տեղի կունենա, եթե Երկրի մագնիսական դաշտն անհետանա:
  7. Մագնիսների կիրառումը մարդու կյանքում
  8. Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանիների վրա

Քաղաքական բռնություն

Քաղաքական բռնությունը քաղաքական ճնշման ձևերից մեկն է՝ մարդկանց վիճակի վատթարացման գիտակցած տեսքով, որն իրականացվում է անհիմն պատճառներով պատժի տեսքով, օրինակ՝ գնդակահարման միջոցով։

Ըստ որոշ հաշվարկների՝ 1930-ական թվականներին Հայաստանում բռնության են ենթարկվել շուրջ 15000, որոնցից մեկ երրորդը՝ 5000 հոգի գնդակահարվել են։

Ներկայցնել որևէ քաղաքական գործչի,մտավորականի,հասարակական անձի ով զոհ է դարձել բռնաճնշումների ժամանակ:

Բացի ընդիմադիր մտավորականության, բռնաճնշումների էին ենթարկվում նաև պետական գործիչները։ Օրինակ՝ այդպիսի ճակատագրի արժանացավ Աղասի Խանջյանը, ով 1930-1936 թթ․ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ 1932 թվականին Խանջյանի դեմ ազգայնականության մեղադրանք է առաջադրում, քանի որ մեկ տարի առաջ նա դեմ էր արտահայտվել Ստալինի որոշմանը, ըստ որի Բերիան նշանակվում է Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար։

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել է Անդրկովկասյան տարածքային կոմիտեն հուլիսի 11-ին՝ Խանջյանը ինքնասպանություն է գործել Թբիլիսի գործուղման ժամանակ սեփական քաղաքական սխալներից ճնշված։ 

Ըստ ձեզ ինչն էր ստիպոիմ ԽՍՀՄ ղեկավարությանը գնալ նման քաղաքականության ճանապարհով:

Քանի որ Սովետական միության կազմավորման առաջին տարիներին որոշ հանրապետությունները չնայած նրան որ արդեն «սովետականացվել» էին, դեռ կար ընդիմադիր զանգված, որոնք համաձայն չէին նոր հաստատված ռեժիմի հետ։ Հիմնականում այդ ընդիմադիր զանգվածների շարքերում էին մշակույթային, հոգևոր և քաղաքական մտավորականություններն էր, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում այն ժամանակ դեռ չկայացած Սովետական միության համար։ 

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում

1920-1950-ականներին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք ընդգրկել են Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության ղեկավարներին, հոգևորականությանը, մտավորականությանը և ունևոր գյուղացիներին։ Բռնաճնշումները ընդգրկում էին հակահեղափոխական գործունեության, լրտեսության, հակախորհրդային քարոզչության կասկածանքով մարդկանց հետապդնումները, ինչպես նաև գույքի պետականացմանը, բնակչության բռնի տեղահանմանը խոչընդոտող կուլակների հետապնդումները։

Բռնաճնշումները, որոնք գագաթնակետին էին հասել 1936-1938 թվականներին (Մեծ տեռոր կամ եժովշչինա), իրականացվում էին ՆԳԺԿ մարմինների մասնակցությամբ` համաձայն վերադաս մարմինների հրահանգների։

այաստանում ստալինյան բռնաճնշումների ամբողջական ուսումնասիրությունը հնարավոր դարձավ 1990-ականների սկզբներին ՀՀ ԱԱՆ արխիվը բացելուց հետո։ Այն կատարվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի առաջին նախագահ Հուսիկ Հարությունյանի օրոք (ով 1949 թվականի հունիսի 14-ին ընտանիքի անդամների հետ աքսորվել էր Հայաստանից)։ Այդ աշխատանքներն առավել ակտիվացան ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, ում պապը 1937 Մեծ տեռորի զոհերից էր։ Մասնավորապես, հրապարակվեցին բազում հոդվածներ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին փաստագրական ֆիլմեր և այլն[1]։

Սանձազերծված ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությունը Հայաստանում փաստացի սկսվել է 1990-ականների սկզբներին, երբ բացվել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության համապատասխան արխիվը։ Այդ տարիներին եղան բռնության ենթարկված բազմաթիվ անձանց մասին հրապարակումներ (Հր. Ավետիսյանի, Ա. Վիրաբյանի, Ա. Սաքանյանի, Ա. Հովհաննիսյանի, Կ. Խալատովայի, Ստ. Ղարիբջանյանի, Դ. Գասպարյանի և այլոց հոդվածները), սակայն երևույթն ամբողջությամբ այդպես էլ չներկայացվեց։ Հրապարակվել են նաև այդ ժամանակաշրջանի Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող արժեքավոր փաստաթղթեր։

1937-1938 Մեծ տեռորը Հայաստանում

1920-ականների ԽՍՀՄ ներքաղաքական կյանքի հիմնական հետևանքներ էր Լև Տրոցկու վտարումը երկրից և տրոցկիզմի ջախջախումը։ Սակայն մենատիրական իշխանության գնացող Ստալինը այլևս կանգ չէր առնում։ Նա, օգտագործելով անգամ երկրի տնտեսական ծանր վիճակը իր նպատակներին հասնելու համար, արդեն 1929 թվականի վերջին և հատկապես 1930-ականների սկզբներին համատարած կոլեկտիվացման ծրագրի իրագործմանը զուգահեռ իրագործեց առաջին զանգվածային բռնությունները երկրում։ Տնտեսական խնդիրները վարչարարական միջոցներով լուծելուն զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, միաժամանակ տեղի էին ունենում առաջին քաղաքական դատավարությունները, որոնցով, մեկը մյուսի հետևից Ստալինը ասպարեզից հեռացնում էր իր հնարավոր քաղաքական մրցակիցներին։

Հասկանալի պատճառներով 1930-ականներին Հայաստանում կատարված իրադարձությունները դեռևս ըստ հարկի ուսումնասիրված չեն։ Առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բռնատիրական տարիներին փակ էին տվյալ ժամանակահատվածին վերաբերվող բազմաթիվ արխիվային փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից ի վեր շատ արխիվներ (ՀՀ ԱԱՆ-ի, ՆԳՆ-ի, ՀՔԿՓԿՊԱ-ի և ՊԿՊԱ-ի նախկինում գաղտնի արխիվները), որոնք հնարավորություն են տալիս հանգամանորեն և հիմնավոր լուսաբանել Հայաստանի նորագույն պատմությոան այդ ժամանակահատվածը։

Զոհերի թիվը
1930-ականների սկզբին ԽՍՀՄ-ում, ինչպես նաև խորհրդային ռուսական լծի տակ գտնվող Հայաստանում, ծավալվեց համատարած կոլեկտիվացման շարժումը, որի ընթացքում էլ ծայր առան զագնվածային բռնությունները։ Դրանք, որոշ ընդմիջումից հետո, առավել լայն և դաժան բնույթ ստացան 1937-1938 թվականներին, ստանալով Մեծ տեռոր անվանումը, երբ վերջնականապես ձևավորվեց Ստալինի մենատիրական համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ում 1930-ականների բռնաճնշումների քանակի գնահատականը չափազանց տարբեր է, սակայն ըստ վերջին տարիների հրապարակումների, որոնք հենվում են արխիվային տվյալների վրա, այդ թիվը հասնում է 6-7 միլիոն մարդ

Աղասի խանջյան

Կյանքը և գործունեությունը

Ծնվել է 1901 թվականին Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ 1917 թվականից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1917 թվականի ապրիլին Ղուկաս Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիստ–ինտերնացիոնալիստների միությունը։ 1919 թվականի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը։ 1919 թվականի օգոստոսին ձերբակալվել է։ Հեռակա կարգով ընտրվել է (1919 թվականի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ։ 1920 թվականի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա համաժողովին։ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920 թվականի հուլիս)։ 1920 թվականի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խանջյանին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտաքսորի։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920 թվականի ղեկտեմբեր –1921 թվականի փետրվար), 1921 թվականին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում ուսանելու։ 1922–1928 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1928 թվականի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի երկրորդ, իսկ 1930 թվականի մայիսից՝ առաջին քարտուղար։ Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ԽՍՀՄ, ՀՍՍՀ Կենտգործկոմների և ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է ԽՄԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր։ Խանջյանը մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, մշակութային հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժողովրդական կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ։ Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Խորհրդային Հայաստանի կապերի ամրապնդմանը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935):

Մահը

Հիմնական հոդված՝ Աղասի Խանջյանի մահը

Խանջյանը մահացել է 1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանության արդյունքում։ Սակայն տարածում ունի այն վարկածը, որ Խանջյանին սպանել է անձամբ Լավրենտի Բերիան։

Խանջյանի դին տեղափոխվել է Երևան հուլիսի 11-ին գնացքով։ Հավաքված մարդկանց բազմությունը դագաղը ոտքով տարել է մինչև Խանջյանի առանձնատուն, որը գտնվում էր Հրազդան գետի ձախ ափին։ Հինգ րոպեն մեկ փոխվում էին դագաղը տանողները, որոնց թվում էին բազմաթիվ մտավորականներ ու քաղաքական գործիչներ։ Ակադեմիկոս Լևոն Օրբելին, ցուցադրելով իր Կենտրոնական գործկոմի անդամի տոմսը, միլիցիոներների շղթայից ներս է անցել ու նույնպես օգնել տանելու դագաղը։ Առանձնատանը այն դրվել է մեծ սենյակում։ Դին քննել են Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը ու հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, ովքեր, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Ինքնասպանության վարկածը տեղում կասկածի տակ է դրել նաև Եղիշե Չարենցը, ով ասել է այդ մասին Վահրամ Ալազանին։ Շուտով զննում իրականացրած երկու բժիշկներն էլ ձերբակալվել են։ Սաղյանը գնդակահարվում է, իսկ Միրզա-Ավագյանը մահանում է դիզենտերիայից։

Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը, ցնցված այդ լուրից, գրում է «Դոֆին Նաիրական» սոնետների շարքը[4]։ Իսկ Գարեգին Նժդեհի տվյալներով Խանժյանը կյանքի վերջին տարիների ոգեփոխվելով և դառնալով հայանպաստ քան իր կյանքի մնացած կործանարար հատվածը հայ ազգի համար(որի առթիվ հենց ինքը նշում է. Այո պիտի վերադառնան բոլորը, եթե ցեղովեն և մարդկորեն մեռած չեն։ Պիտի վերադառնան բոլոր ուրացողները և մոլորվածները, եթե ցեղի հոգիւց և մարմնից են։ Պիտի վերադառնան իրանց արդար ու մեծահոգի ցեղը, որի համար նահատակի, հերոսի և սուրբի չափ սիրելի Է նաև զղջյալ ուրացողը։ Պիտի վերադառնան բոլորը հայոց պատմությունը սպասում է նրանց։ Պիտի վերադառնան Խանջյանի արյունը վկա),պահանջեր է ներկայացնում Նախիջևանի պատկանելիության և Ղարաբաղի կղիացման դեմ, որի պատճառով ի պատասխան ստանում է կարմիր իշխանության գնդակները։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

հայերենի հոդերը

Հայերենի հոդերն են

ս․դ․ը․ն

Ստացական-

դ=քո

ս=իմ

գիրքս= իմ գիրքը

Ցուցական— աշխարհումս, այս-աշխարհում, գիշերս, վերջերս

Որոշյալ— (ը,ն)- գիրք+հայելի+ն

Դիմորոշ— ս,դ

ս= ես

դ= դու

ս =1-րդ դեմք- ինքս, բոլորս

դ= 2-րդ ինքդ, բոլորդ