Դաս 11(10.02-14.02.25)
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։
1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացմանը մասնկացում է մեկ օրգանիզմ։
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը, վեգետատիվ բազմացումը և այլն։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Անսեռ բազմացումը կարող է կատարվն համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են), որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
2. Ինչպե՞ս կսահմանեք սեռական բազմացումը , նկարագրել բացառությունները։
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
Բացառություններ՝
Պարտադիր սեռական բազմացում – երբ օրգանիզմը չի կարող անսեռ բազմանալ (օրինակ՝ մարդիկ, կաթնասուններ)։
Ֆակուլտատիվ (ըստ անհրաժեշտության) սեռական բազմացում – որոշ օրգանիզմներ կարող են բազմանալ ինչպես սեռական, այնպես էլ անսեռ եղանակով (օրինակ՝ ջրիմուռներ, որոշ միջատներ)։
Պարթենոգենեզ – սերնդի առաջացում առանց արական գամետի մասնակցության (օրինակ՝ մեղուներ, մրջյուններ, որոշ մողեսներ)։
3. Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։
Սեռական բազմացում
Առավելություններ
Գենետիկ բազմազանություն՝ նպաստում է էվոլյուցիային
Ավելի բարձր հարմարվողականություն փոփոխվող միջավայրում
Թերություններ
Պահանջում է գամետների արտադրություն և զուգընկեր
Ավելի դանդաղ գործընթաց է, քան անսեռ բազմացումը
Անսեռ բազմացում
Առավելություններ
Արագ և էներգաարդյունավետ բազմացում
Միայն մեկ ծնողական օրգանիզմ է անհրաժեշտ
Թերություններ
Գենետիկ միօրինակություն՝ նվազեցնում է հարմարվողականությունը
Տարածվող հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են սերնդից սերունդ