Խմբեր, շերտեր, համայնքներ

  1. Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը:
  2. Մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությունը ինչ ազդեցություն է ունենում հասարկական խմբերի ձևավորման վրա
  3. ինչ է անհրաժեշտ, որպեսզի համայնքի անդամները կարողանան լուծում տալ իրենց համար կարևոր խնդիրների:

Ֆրանսիա

Դասի հղում։

ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1,  2

1)Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք: Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։Երկու անգամ ավելի երկար են ծովային սահմանները, քան ցամաքային։

2) Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները (նավթ,գազ,քարածուխ)աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։

3) Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը: Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։

4) Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5)Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Ես այստեղ նաև կավելացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր ֆրանսիայի մասին:

https://www.canva.com/design/DAFuNcEXdO4/6X-d2fZSsPdDJI8cmiYKWg/edit?utm_content=DAFuNcEXdO4&utm_campaign=designshare&utm_medium=link2&utm_source=sharebutton

Գրաբարյան օրեր,Թարգմանչաց տոն

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց

Եկ հավանեաց բանից աչագեղո դստերս Ալանաց

Տալ ըզպատանիդ

Զի վասն միո քինու ոչ է օրեն դիուցազական

Զայլոց դիուցազանց զարմից

Բառնալ ըզկենդանություն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

ԵՎ թշնամություն հավիտենական

Ի մեջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել

Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.

Եթէ դու յորս հեծցիս

ՅԱզատն ի վեր ի Մասիս,

Զքեզ կալցին քաջք, տարցին

ՅԱզատն ի վեր ի Մասիս.

Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Վասն որո անիծյալ ըզնա Արտաշեսին ասաց այսպէս․

Եթե դու հորս հեծիս

Հազատն ի վեր ի Մասիս

Ըզքեզ կալցին քաջք,տարցին

Հազատն ի վեր ի Մասիս

Այդ կայցես և ըզլույս մի տեսցես։

Ֆիզիկա

Դաս 6. (16.10-20.10)

ԹԵՄԱ՝

§  9. Նյուտոնի  երրրորդ   օրենք:

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 31- 33-ը:

Ուշադիր նայիր նկարին: Ի՞նչ կլինի, եթե տղան գերանը տեղափոխելիս քայլի մերկասառույցի վրայով։ Ինչպիսի՞ ուժեր են ազդում տղայի վրա, գերանի վրա։

Դինամիկա

8. Նյուտոնի  առաջին    օրենք:

§  9. Նյուտոնի  երկրորդ   օրենք:

Քննարկվող հարցեր՝

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարբեր տեսակի շարժումների առաջացման և դրանց փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Անկարգելորդը (պարաշյուտիստը) վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Եթե նրա վրա ազդող ուժերը համակշռված են:

5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Գտնվում է դադարի վիձակում։

6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

օրինակ Երբ մեքենաի շարժիչի քաշի ուժը համակշռում է շբման և օդի դիմադրության ուժերի մեքենան շարժվում է ուղագիծ հավասարաչափ։

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  

Շարժվող մարմինն իր արագությունը չի փոխում այնքան ժամանակ քանի դեռ նրա վրա այլ մարմիններ չեն ազդել:

8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

F1=-F2

9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

— մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

— մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

Գործնակա քերականություն

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-
ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։

Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝
բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը) և այլն։

Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,
անիսկական և կապական բառեր։

Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող
և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։

Անիսկական են որպես կապ
գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և
այլն։

Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։

Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող
բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի
սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը
կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը
որ հոլովով խնդիր է պահանջում։

Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները
կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս
լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս
լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ
առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական
հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

  1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
  2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  3. վրա, որևէ, և, մյուս
  4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:

Վարժություն 5.Առանձնացրու ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:

Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:

Ինչու են բղավում մարդիկ վերլուծություն

Այս փոքր պատմվածքը շատ հետաքրքիր էր։ Այս պատմվածքում ուսուցիչը հարցնում է երեխաներին, երբ մարդիկ վիճում են, նրանք ինչո՞ւ են բղավում։ Ամեն մի աշակերտ իր կարծիքը ասաց։ Մեկը ասաց,որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,բայց ուսուցիչը հարցրեց, ինչո՞ւ բղավել եթե մարդը գտնվում է հենց քո կողքին։ Բոլորը նրանց տարբերակները առաջարկեցին բայց ոչ մի պատասխան չգոհացրեց ուսուցչին։ Հոտո ուսուցիչը ասաց, Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում: Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում

Մուշեղ Գալշոյան <>առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

մյուռոն-

տարաշխարհիկ- Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա

նշխարի-Ս. Հաց (հաղորդութեան)։

վեղար-Հայ կրոնավորի գլխի ծածկույթ:

արևմարք-արևմուտք

լավա-Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված:

հարկավ-Անշուշտ, անկասկած:

պանդուխտ-Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ:

փերթ-փերթ-

ականջող

2)Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

իրիկնապահ-Երեկո, իրիկուն, իրիկնադեմ

արթնանալ-Զարթնել

պանդուխտ-օտարական, գաղթական:

տխուր-մռայլ,անմխիթար

վեհ-վսեմ, բարձր

աղեկտուր-

3) Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները:

առնական-

հզոր-թույլ, տկար, անզոր

տրտմություն-զվարճություն

սևահեր-շիկահեր

ծիծաղկոտ-լալկան, լացկան

4) Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

5) Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Իռլանդուհին բարի էր։ Նա շատ էր հարգում Կոմիտաս Վարդապետին։

6) Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

7) Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Ես մտածում եմ այո որովհետև երգի բառերը կարևոր չէն երգի մեղեդին է կարևոր։

Գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն:

1.Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։:

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն:

Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը:

Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ: