12.05.23

Փորձարարական առաջադրանքներ.

Փորձերերի ընթացքը, արդյունքներն ու պատասխանները կարող եք ներկայացնել տեսանյութի տեսքով։

Առաջադրանք 1․ Վերցնենք աղաթթվի կամ քացախի թույլ լուծույթ և կաթեցնենք սովորական կրաքարի, մարմարի կամ կավիճի վրա։ Իսկույն կլսենք թշշոց և կտեսնեք պղպջակներ։Եթե նույն փորձը կատարեք գրանիտի կամ ապարի վրա, ին՞չ կկատարվի։ Կատարել փորձը, դիտարկել երևույթը և հիմնավորել։

Առաջադրանք 2․ Թթվածնով լի փորձանոթի մեջ մտցնենք առկայծող մարխ, այն իսկույն կբոցավառվի։ Ի՞նչ կկատարվի, եթե թթվածին պարունակող անոթի մեջ մտցնենք շիկացած պողպատալար։ Բացատրել դիտարկվող երևույթը։

Առաջադրանք 3․ Երկու միանման բաժակներ լցնենք տաք ջրով, չափենք դրանց ջերմաստիճանը և ծածկենք ապակիով։ Առաջին բաժակը ծածկենք մեկ լիտրանոց բանկայով, իսկ երկրորդ բաժակը թողնենք նույնությամբ։ Ինչո՞ւ է տարբեր առաջին և երկրորդ բաժակների ջրի ջերմաստիճանը։ Բացատրել դիտարկվող երևույթը։

Առաջադրանք 4․ Թվարկված աղերից. Մագնեզիումի կարբոնատի,կալցիումի սուլֆատի, արծաթի նիտրատի և աղաթթվի փոխազդեցությունից ո՞ր ռեակցիայի դեպքում է նստվածք առաջանում։ Գրել այն։

Աշխհարի բնակչության թիվը և շարժը

Բնակչություն է կոչվում որոշակի տարածքում բնակվող մարդ —
կանց ամբողջությունը։

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։ 
  2. Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։ 
  3. Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։
    Բնակչության արագ աճը հանգեցնում է պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվ
    ածության , բնապահպանական, չվերականգ:
  4. Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու
  5. Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել: Պարենային հիմնախնդիրներ ՝ մարդկության մեծ մասը սնվելու խնդիր ունի: Առաջին` բնակչության արագ աճի հետեւանքով աշխարհում ապրող մարդկանց թիվն ավելի
    Երկրորդ` աշխարհի պարենի արտադրությունն անբավարար է եւ անկարող է լիովին

Քիմիական տառեր

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ « Քիմիական տարրերի նշանները»

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ , ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

ա ) ակադեմիական

Դասի արդյունքում սովորողները

  1. կընկալեն քիմիական նշանը ՝ որպես քիմիական տարրի գրառման ձև,
  2. կկարողանան անվանել , գրառել , կարդալ ,ճանաչել քիմիական տարրը ՝ըստ նշանի
  3. կամրապնդեն պարզ և բարդ նյութերի մասին ունեցած գիտելիքները:

բ) սոցիալական

1. կզարգացնեն զույգով ,խմբով աշխատելու , ընկերոջը լսելու , քննարկելու , ինքնագնահատում կատարելու հմտությունները,

2. կցուցաբերեն ակտիվ մասնակցություն թեմայի ուսումնասիրության գործընթացին։

Անհրաժեշտ ուսումնական նյութեր ՝ քիմիական տարրերի նշաններով քարտեր, քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր ։

Դասի ընթացքի նկարագրությունը: Խթանման կամ ակտիվացման փուլի նկարագրությունը և տևողությունը ( 10 րոպե)

  1. Սովորողներին բաժանել քիմիական տարրերի նշաններով և քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր: Առաջարկել լուռ շրջել դասարանում ՝ բարձր պահած քարտը , գտնել զույգին և նստել նրա կողքին ( ուսուցիչը հետևում է սովորողներին,սխալի դեպքում ուղղորդում ):

Ներկայացված է օրինակելի դասի պլան 7-րդ դասարանի «Քիմիական տարրերի նշանները» թեմայից

Երբ բոլորը ընտրություն են կատարում , զույգերը հերթով կանգնում , դասարանին ցույց են տալիս քարտերը , բարձրաձայն ասում տարրի անվանումը և նշանի անվանումը և նշանի արտասանությոան ձևը:

  1. Կատարել նախորդ դասի առանցքային հասկացությունների յուրացման ստուգում ՝« մտագրոհ» ՝հետևյալ հարցերով.
  1. Քանի՞ խմբի են բաժանվում բնույան մեջ հանդիպող նյութերը՝ ըստ բաղադրության:
  2. Որո՞նք են դրանք :
  3. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ նյութեր. բերել օրինակներ:
  4. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ նյութեր. բերել օրինակներ:

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:

Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

  Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

200px-Petroleum.JPG
img4.jpg

  Նավթ                    Տարբեր նյութերի լուծույթներ

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

images (4).jpg
DSC00511.JPG

    Սուրճ և կաթ                                   Ծծումբ և երկաթ            

 Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ:  Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը  կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը  առաջացրած նյութերի հատկություններից:

Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական  եղանակներն են՝

• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն

nUntitled.png
nimages (1).jpg
images (9).jpg

Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝

• շոգիացում և բյուրեղացում
• թորում։

Սեպտեմպեր 2-9 քիմիա

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները։
  2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք։
  3. Ինչ է նյութը և մարմինը։
  4. Տնային առաջադրանքներ` Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝ քանոնը, արձանը, ամանեղենը, զարդերը։                

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:
Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11