Մհերը երեխա էր, որը ապրում էր փոքրիկ քաղաքում ՝ փոքր լեռների կողքին: Նա սիրում էր ամեն գիշեր դիտել երկինքը ՝ փնտրելով լուսինը ՝ այն դիտելու և հիանալու համար: Երբեմն նա այնքան էր նայում նրան, որ նրա աչքերը վնասում էին և մինչև վերջ պատուհանի եզրին քնում էր: Մայրը աշխատում էր հացաբուլկեղենում և երբեմն մի փոքրիկ սպիտակ և կլորացված հաց էր պատրաստում, երկու աչքով և ժպտում էր բերանը, որպեսզի այն իր որդուն փոխանցեր ՝ ասելով. — «Ահա ես քեզ մի փոքրիկ լուսին բերեցի Մհեր: Մի օր Մահերը նայեց լուսնին և մտածեց. լավ չի՞ լինի լուսնին ծննդյան օրվա նվեր տալ: բայց նա չգիտեր լուսնի ծննդյան օրը: ուստի նա բարձրացավ ծառից և հարցրեց. «բարև լուսին», բայց լուսինը չպատասխանեց: Նրա մայրը ասաց. «գուցե նա շատ հեռու է, և նա քեզ չի լսում»: նրանք որոշեցին անակնկալ նվեր պատրաստել, փուչիկի վրա դնել և ուղարկել լուսին: Նրանք պատրաստեցին մի կտոր տորթ և նամակ, որպեսզի լուսնին մաղթենք Ծնունդդ շնորհավոր: Ամեն տարի նույն ամսաթվով, Մհերը նշում է լուսնի ծննդյան տարեդարձը `ուղարկելով տորթ և նամակ, որը կցված է փուչիկին:
Բարև ձեզ ես այսօր կպատմեմ իմ ընտանեկան դպրոցի անդամների մասին։ Մենք ամեն օր սովորում ենք իրար հետ, համացանցից տեղեկություններ ենք վերցնում, տեսահոլովակներ ենք պատրաստում, կարդում։
Ես առցանց- հեռավար ուսուցման եմ մասնակցել կատարելով,
Լինում է չի լինում, մի ծեր այծ է լինում։ Ունենում է յոթ ուլիկ ու էնպես է սիրում իր փոքրիկներին, ինչպես կսիրի միայն մայրը։ Մի անգամ, երբ ուզում է գնա անտառ կեր բերելու, կանչում է բոլոր ուլիկներին ու ասում. — Սիրուն բալիկներ, ես գնում են անտառ, տեսեք, հա՜, զգույշ կմնաք գայլից։ Որ նա մտավ այստեղ, ոչ մեկդ կենդանի չեք մնա։ Այդ չարագործը երբեմն ձևացնում է, թե գայլ չէ, բայց նրա հաստ ձայնից ու սև-սև թաթերից դուք իսկույն կճանաչեք։Ուլիկներն ասում են.— Մի վախենա, մայրիկ, հանգիստ գնա, զգույշ կլինենք:Ծեր այծը մկկում է ու խիղճը հանգիստ ճամփա ընկնում։ Քիչ հետո մեկը ծեծում է դուռն ու կանչում.— Սիրուն բալիկներ, բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով-համով բաներ է բերել։Բայց ուլիկները հաստ ձայնից անմիջապես ճանաչում են գայլին։- Դուռը բաց չենք անի, դու մեր մայրը չես, մեր մայրիկի ձայնը նուրբ է ու բարի, իսկ քոնը հաստ է ու կոշտ։ Դու գայլն ես։Այդ ժամանակ գայլը գնում է խանութից մի մեծ կտոր կավիճ գնում, ուտում։ Ձայնը բարակում է. նորից ետ է գալիս ծեծում դուռն ու ասում.- Սիրուն բալիկներ, բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով-համով բաներ է բերել։Գայլն իր սև թաթը դնում է պատուհանին, ուլիկները տեսնում են ու ասում.- Դուռը բաց չենք անի, մեր մայրիկի թաթերը սև չեն։ Դու գայլն ես:Այդ ժամանակ գայլը վազում է հացթուխի մոտ, ասում.- Թաթս ջարդել եմ, մի քիչ խմոր քսիր վրան։Հացթուխը խմոր է քսում նրա թաթին։ Հիմա էլ գայլը ջաղացպանի մատ է վազում ու ասում.— Մի քիչ ալյուր ցանի թաթիս վրա։ Ջաղացպանը մտածում է. «Կա չկա, սա ինչ-որ մեկին ուզում է խաբել» ու չի համաձայնում։ Գայլն ասում է.— Եթե ալյուր չցանես թաթիս, քեզ կուտեմ։Ջաղացպանը վախենում է, ալյուր է ցանում նրա թաթին։ Այդպիսի մարդիկ էլ կան աշխարհում։Չարագործը երրորդ անգամ է ծեծում այծի դուռն ու ասում.- Սիրուն բալիկներ։ Բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով–համով բաներ է բերել ձեզ համար։Այծիկներն ասում են.— Նախ ցույց տուր թաթդ, տեսնենք մեր մայրն ես, թե չէ։Գայլը թաթը դնում է պատուհանին, ուլիկները տեսնում են, որ սպիտակ է, նա ճիշտ է ասում, ու բացում են դուռը։ Գայլը ներս է մտնում։Վախից ուլիկները բոլորը թաքնվում են։ Մեկը մտնում է սեղանի տակ, մյուսը բարձրանում է մահճակալի վրա, երրորդը` վառարանին, չորրորդը թաքնվում է խոհանոցում, հինգերորդը՝ պահարանում, վերցերորդը՝ լվացարանի տակ, յոթերորդը՝ պատի ժամացույցի մեջ։ Բայց գայլը բոլորին գտնում է ու այլևս ժամանակ չի կորցնում, իրար ետևից ողջ-ողջ կուլ է տալիս բոլորին։ Միայն փոքրիկին չի գտնում, որ թաքնվել էր ժամացույցի մեջ։ Կուշտ ուտելուց հետո գայլը գնում է անտառ, մի ծառի տակ պառկում կանաչ խոտերի վրա ու քնում։Շուտով այծը անտառից տուն է գալիս ու ի՜նչ տեսնի որ լավ լինի՝ դուռը կրնկի վրա բաց։ Սեղանը, աթոռներր շուռ տված, լվացարանը ջարդած, բարձերն ու վերմակները էս ու էն կողմ նետված։ Փնտրում է իր բալիկներին, չի գտնամ։ Կանչում է, մեկ-մեկ ձայն տալիս, պատասխան չկա։ Վերջապես, երբ մոտենում է ժամացույցին՝ մի բարակ ձայն է լսում.— Մայրիկ, ես ժամացույցի մեջ եմ։Մայրը պատի ժամացույցի միջից հանում է փոքրիկին, սա պատմում է, թե գայլն ինչպես կերավ բոլորին։ Պատկերացրեք, թե խեղճ մայրն ինչ ողբ ու լաց է դնում իր բալիկների համար։Վիշտը սրտում՝ այծը դուրս է գալիս տնից, փոքր ուլիկն էլ ետևից:Գնում է անտառ, ի՜նչ տեսնի՝ գայլը պառկել է ծառի տակ ու էնպես է խռմփացնում, որ ծառի ճյուղերը դողդողում են։ Այծը մի լավ տնտղում է նրան, տեսնում է, որ ուռած փորի մեջ ինչ-որ բաներ են շարժվում, թպրտում։«Տեր Աստվա՜ծ,— մտածում է այծը,— մի՞թե ուլիկներս դեռ ողջ են սրա փորի մեջ»։ Եվ ուլիկին պատվիրում է շուտ տուն վազի, մկրատ, թել ու ասեղ բերի։ Այծը մկրատով կտրում է գայլի փորը, հենց որ ճեղքը բացվում է, ուլիկներից մեկը գլուխը դուրս է հանում։ Այծը լայնացնում է ճեղքը, ուլիկները իրար ետևից դուրս են թռչում, ողջ ու անվնաս։ Դու մի ասի ագահությունից գայլը նրանց առանց ծամելու է կուլ տվել։ Ա՜յ թե ուրախանում են։ Սկսում են թռչկոտել իրենց մայրիկի շուրջ, փաթաթվել նրան։ Բայց ծեր այծն ասում է.— Շուտ արեք գնացեք, քարեր հավաքեք, լցնենք այս անիծյալի փորը, քանի դեռ չի արթնացել։Յոթ ուլիկները շա՜տ, շա՜տ քար են հավաքում ու, ինչքան որ կարող են, լցնում են գայլի փորը։ Այծն էլ շտապ-շտապ կարում է նրա փորի ճեղքը։Վերջապես գայլը արթնանում է, ոտքի ելնում, զգում է, որ շատ ծարավ է, գնում է ջրհորից ջուր խմելու։ Հենց որ տեղից շարժվում է, քարերը փորում գռգռում են։ Գայլն ասում է.— Այս ի՞նչ ղոռոց, գռռոց է,Այս ի՜նչ աղմուկ իմ վարում,Ե՚ս ուլիկներ կուլ տվեցի,Բայց քարեր են գռգռում։Մոտենում է ջրհորին, կռանում որ խմի, բայց քարերի ծանրությությունից գլխի վրա ընկնում է ջուրը, խեղդվում։ Ուլիկները տեսնում են, ուրախությունից թռչկոտալով վազում մոր մոտ, ասում.- Գայլը խեղդվեց, գայլը խեղդվեց,— ու մոր հետ միասին յոթ ուլիկները պար են բռնում ջրհորի շուրջ։
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Վերջը
գաղտնիք
ջարդելով
համարձակ
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/ հանգիստ չունեցող✔
բ/ անհամբեր
գ/ անընդհատ աշխատող
դ/ անընդհատ հանգստացող
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր — անվտանգ
բ/ չարություն — բարություն
գ/ թույլ — ուժեղ
դ/ տգեղ- գեղեցիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր✖
դ/ հաստափոր-բարդ
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ — ծաղիկներ
բ/ իշխան — Իշխաններ
գ/ քամի — քամիներ
դ/ փուշ — փշեր
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/ մորեգույն-ածական
բ/ ծաղիկ-գոյական
գ/ հինգ -թվական
դ/ ոսկեգանգուր-գոյական✖
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
ուտել- կուտի
փորձել- փորձում են
նայել- նայեց
ամաչել-ամաչեցի
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա — քամին
ստորոգյալ -խաղում էր
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Հարցական- Բա փշերն ինչի՞ համար են:
Պատմողական – Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Ես մի մոլորակ գիտեմ , որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում։
11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ ։
12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:✔
բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:
13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից հեղինակը ամաչեց։
14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
Նրանք իրենց փշերով են պաշտպանվում։
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
Այն փչացել էր շարժիչի մեջ լռված հեղույսի պատճառով։
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
— Սա ի՞նչ առարկա է:
— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
— Բայց ո՞ւր կարող է գնալ:
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Դարձավ , խորհրդավոր, գաղտնիքը, փորձեցի
Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող✔
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները. պարզ-բարդ, գեղեցիկ-տգեղ, երկար-կարճ, ուղիղ-կոր ։ Ես սիրում եմ երբ իմ հաջողություններին լուրջ չեն վերաբերվում։
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
ա/ մեղմորեն – ածանցավոր
բ/ ինքնաթիռ — բարդ
գ/ մանչուկ — ածանցավոր
դ/ տուն – ածանցավոր✖
Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց- հարցեր
բ/ նկար-նկարներ
գ/ գառ-
դ/ մոլորակ-մոլորակներ
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Ո՞րն է սխալ.
ա/երկար — ածական
բ/ մոլորակ – գոյական
գ/ ինքնաթիռ – գոյական
դ/ փոքրիկ — թվական✖
Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
տեսավ, ընկավ , կապես, տխրեց
Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Նա գլուխը մեղմորեն օրորում էր: ենթակա — նա
ստորոգյալ -օրորում էր
Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Հարցական-Սա ի՞նչ առարկա է բացականչական-
Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:
Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը: Զրնգուն, գեղեցիկ։
12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում✔
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Սա ի՞նչ առարկա է։
Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը. Հեղինակը վախենում էր, որ գառնուկը գնար իր ծնողների կամ ընկերների մոտ ։
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Եղբայր
հարյուր
պատմվածքը
հեքիաթի
Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել✔ բ/ շինել գ/ պատրաստել դ/ կառուցել
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները. ա/ գեղեցիկ — սիրուն բ/ շատ — բազմաթիվ գ/կախարդական — մոգական
դ/ մեծ-խոշոր
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ✔
բ/ բարեկամ — բարդ✔
գ/ գեղեցկություն – պարզ✖
դ/ անգետ — ածանցավոր✔
Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան- եզակի
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական
բ/ տխուր — գոյական✖
գ/ գառնուկ — գոյական
դ/ մոլորակ – գոյական
Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
հասկանալ — հասկանում ենք
ճանաչել — ճանաչում էին
հիշել — հիշում եմ
վախենալ — վախենում եմ 8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա: ենթակա — Իշխանիկը
ստորոգյալ -ապրում էր
Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։
Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան Լրացրու՛: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:
Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։ Մեծահասակները շատ են սիրում թվեր։
Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Նրանք հարցնում են.
«Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:
Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր✔
Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում✔
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Անկարելի սերը Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է. ― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։ Որդին ասաց. ― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։ Զարմանում է հայրը և ասում է. ― Այդպես բան անկարելի է։ Որդին ասում է. ― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։ Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։ Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։ Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց. ― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։ Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
Սև խաբեբա բոշան
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։ ― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։ Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։ ― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։ ― Այո՛,― պատասխանեց աղջիկը։ ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։ ― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։ Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։ ― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։ ― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։ Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։ ― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելությանը որպիսությունը։
Արծաթե ձուկը ոսկի թևերով
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։ Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց. ― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։ ― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։ ― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։ Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին. ― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։ Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
Առաջվա եղեկնուհին
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։ Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։ Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։ Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։ ― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։ Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց. ― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ… ― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։ Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։ ― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։յոթն օր, յոթը գիշեր պալատում հարսանիք էԵղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։ ― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։ Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց. ― Ես պիտի տեսնեմ նրան։ Պառավն ասաց. ― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։ Տղան ասաց. ― Շատ լավ, բայց չուշացնես։ Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց. ― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։ Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներսհրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ. ― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։ Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց. ― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ Աղջիկն ասաց. ― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։ ― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։ Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց. ― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։ Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց. «Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց. ― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։ Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց. ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ Կաքավը պատասխանեց. ― Այդպե՛ս, տիրուհի։ Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց. ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։Աղջիկը շարունակեց. «Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։ ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։ ― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։ Աղջիկը շարունակեց. «Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց. ― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։ Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։ ― Այդպես չէ՞, կաքավ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։ ― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։ ― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։ Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն, Քառասուն տարի իշխում էր Սասուն. Իշխում էր ահեղ, ու նըրա օրով Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու Թնդում էր նրա հռչակն ահարկու, Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր. Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
2
Էսպես, ահավոր առյուծի նըման, Սասմա սարերում նստած էր իշխան Քառասուն տարի։ Քառասուն տարում «Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում. Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ, Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։ Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը. — Հասել էն կյանքիս աշնան օրերը, Շուտով սև հողին կերթամ ես գերի, Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի, Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ, Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև… Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև Իմ թուրը կապի, Սասուն պահպանի… Ու միտք էր անում հըսկան ծերունի։
3
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին, Ոտները ամպոտ կանգնեց առաջին։ — Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային. Քու ձենը հասավ աստծու գահին, Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։ Բայց լավ իմանաս, լեռների արքա, Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել, Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։ — Իր կամքը լինի, ասավ Մհերը. Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը, Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք, Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։ Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից, Ու էս երջանիկ ավետման օրից Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ, Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։ Դավիթ անվանեց իրեն կորյունին, Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին, Երկիրն ու որդին ավանդեց նըրան, Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։
4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։ Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա, Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։ Ձենով Օհանը ահից սարսափած՝ Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց, Աղաչանք արավ, ընկավ ոտները. — Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը, Ու քու շըվաքում քանի որ մենք կանք, Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք, Միայն մեր երկիր քարուքանդ չանես Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։ — Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով Անց պիտի կենաս իմ թըրի տակով, Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ, Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։ Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ Սասունը բերավ, քաշեց թըրի տակ Մենակ Դավիթը, ինչ արին-չարին, Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։ Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն, Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն, Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ, Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։ — Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին, Ասավ թագավորն իրեն մեծերին։ — Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր, Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր. Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա, Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։ — Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր, Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր, Էս օրը վըկա, Սըրանից կըգա։
5
Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան. Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ, Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։ Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա, Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։ Ձենով Օհանին ուներ մի չար կին։ Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել. — Ես մենակ հոգի, հազար ցավի տեր, Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել, Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր… Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝ Ամենքի քեֆի ետևից թըռչեմ… Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի, Գընա, իր համար աշխատանք անի… Ու հետն սկսավ ողբալ ու կոծել, Իր օրը սըգալ, իր բախտն անիծել, Թե անբախտ եղավ աշխարքի միջում, Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում… Գընաց Օհանը երեխի ոտի Մի զույգ ոտնաման բերավ երկաթի, Երկաթի մի կոռ շալակին դըրած, Ու արավ Սասմա քաղքի գառնարած։
6
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան, Ելավ Սասունի սարերն աննըման. «Է՜յ ջան, սարե՛ր, Սասման սարե՜ր…» Որ կանչեց նրա ձենից ահավոր Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր, Վայրի գազաններ բըներից փախան, Քարեքար ընկան, դատարկուն եղան։ Դավիթը ընկավ նըրանց ետևից, Որին մի սարից, որին մի ձորից Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց, Հավաքեց, բերավ, գառներին խառնեց, Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։ Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ… Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝ Գալիս էն հըրես անհամար գազան. «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… » Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած, Գործները թողած, Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ, Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։ Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում. — Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում. Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր, Ելե՛ք, շուտով բացեք դըռներ. Ով մինն ուներ — տասն եմ բերել, Ով տասն ուներ — քըսանն արել… Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք, Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։ Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում, Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում, Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց, Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։ Լուսին իշխաններ ելան միասին, Գընացին Ձենով Օհանին ասին. — Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած, Էս խենթը բերիր, արիր գառնարած, Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես, Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես, Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի, Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։
7
Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց. — Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց, Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից Մի բոզ նապաստակ, ականջները ցից, Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։ Դավիթն էր. ելավ, ետևից ընկած Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր, Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։ — Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան. Աստված օխնել է էն սև-սև ուլեր, Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան, Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր. Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ, Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ… Նայեց Օհանը, որ Դավթի հագին Ոտնաման չի էլ մընացել կարգին, Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել, Մի օրվա միջում էնքան է վազել։ — Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես, Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ. Էգուց նախիրը կըտանես արոտ։ Ասավ Օհանը ու մյուս առավոտ Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի, Երկաթի մի կոռ հարյուր լըդրական Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։
8
Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան, Ելավ Սասունի սարերն աննըման։ «Է՜յ ջան, սարե՛ր, Սասման սարե՛ր, Ի՜նչ անուշ է Ձեր լանջն ի վեր…» Որ կանչեց, նըրա ձենից ահավոր Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։ Վայրի գազաններ բըներից փախան, Քարեքար ընկան, դատարկուն եղան։ Դավիթն էր. ընկավ նրանց ետևից, Որին մի սարից, որին մի ձորից, Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց, Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։ Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ… Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան, Հենց քաղքի վըրա անհամար գազան… «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…» Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած, Գործները թողած Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ, Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։ Դավիթը եկավ կանգնեց մեյդանում. — Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։ Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր, Ելե՛ք, շուտով բացեք դըռներ, Ով մինն ուներ — տասն եմ բերել, Ով տասն ուներ — քըսանն արել։ Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք, Ձեր եզն ու կով գոմերն արեք։ Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում, Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում, Գըլուխը դըրավ մի քարի, մընաց, Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։ Լուսին իշխաններ ելան միասին, Գընացին Ձենով Օհանին ասին. — Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր, Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր, Միայն սրանից ազատ արա մեզ։ Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ, Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի, Արջերոց կանի, կըտա կավերի։
9
Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։ Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝ Գընա, որս անի սարերի վըրեն։ Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից, Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում, Մըթանը գընում իրեն հոր ծանոթ Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ, Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն Մեկնըվում, քընում կըրակի կողքին։ Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ, Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։ — Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ, Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։ Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին — Ես եմ ու էն արտն աստըծու տակին, Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում, Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։ Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ, Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ, Որսով մեջը լի որսի սար ուներ. Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա. Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։ — Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում. Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։ Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի… — Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։
10
Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։ — Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝ Իմ հերը որսի սար է ունեցել, Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար. Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։ — Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր, Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։ Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից, Էն սարի որսն էլ գնաց էն սարից, Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։ Քանի լուսեղեն քու հերը դեռ կար, (Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել), Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել… Քու հերը մեռավ, աստված խըռովեց, Մըսրա թագավոր զորքեր ժողովեց, Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ, Էս սարի որսն էլ թալանեց, տարավ. Եղնիկը գընաց, եղջերուն գընաց… Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։ Անցել է, որդի, քու բանին գընա, Մըսրա թագավոր ձենըդ կիմանա… — Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ… Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր. Մըսրա թագավոր թող Մըսըր կենա, Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա… Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ, Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։ Ելավ Օհանը ճարը կըտըրված, Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար. Անտառը ջարդած, պարիսպն ավերած, Բուրգերը արած գետնին հավասար…
11
Գիշերը հասավ, մընացին էնտեղ։ Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց. Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։ Մին էլ նկատեց, որ մութը հեռվում Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։ Էն լուսը բըռնած՝ Վեր կացավ, գնաց, Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար, Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար Կիսից պատըռված, Ու միջից վառված Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜, Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։ Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին, Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին. — Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։ Լուս է իջել բարձըր սարին, Բարձըր սարին, մարմար քարին։ Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից. Էն ի՞նչ լուս է բըխում քարից։ Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին. — Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին, Էն մեր Մարութա սարն է զորավոր։ Էն լուսի տեղը կանգնած էր մի օր Սասմա ապավեն, Սասմա պահապան Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։ Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում, Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։ Քու հերը մեռավ, աստված խըռովեց, Մըսրա թագավոր զորքեր ժողովեց, Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում, Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…
12
Դավիթը էս էլ երբ որ իմացավ, — Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ, Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա, Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։ Էլ չեմ իջնի ես Մարութա սարից, Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։ Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ, Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ, Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն, Առաջվան կարգով մեր վանքը շինեն։ Գընաց Օհանը ու բերավ իր հետ Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։ Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին, Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին, Առաջվան կարգով, փառքով փառավոր Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։ Ցըրված միաբանք ետ նորից եկան, Նորից թընդացին աղոթք, շարական. Ու երբ շեն արավ հոր վանքը նորից, Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։
13
Համբավը տարան Մըսրա Մելիքին. — Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին Հոր վանքը շինել, իշխան է դառել, Դու օխտը տարվան խարջը չես առել։ Մելիք զայրացավ. — Գընացե՛ք, ասավ, Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին, Սասմա քար ու հող տակն ու վեր արեք, Իմ օխտը տարվան խարաջը բերեք։ Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան, Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան, Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։ Ու Կոզբադին առավ զորքեր. — Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր. Գընամ հիմի քանդեմ Սասուն, Կանայք բերեմ քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով դեղին ոսկի, Տեղը ջընջեմ հայոց ազգի։ Ասավ, Մըսրա աղջիկ ու կին Պար բըռնեցին ու երգեցին. Մեր Կոզբադին գընաց Սասուն, Կանայք բերի քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով ոսկի բերի, Մեր ճակատին շարան շարի, Կարմիր կովեր բերի կըթան՝ Գարնան շինենք եղ ու չորթան։ Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին, Սասմա Դավթին զարկեց գետին։ Ու Կոզբադին փըքված, ուռած, — Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց, Մինչև գալըս դեռ համբերեք, Էն ժամանակ պիտի պարեք…
14
Էսպես երգով, Զոռով-զորքով Գոռ Կոզբադին մըտավ Սասուն. Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։ Աղ ու հացով, Լաց ու թացով Առաջն ելավ, Խընդիրք արավ. — Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն. Վարդ աղջիկներ, կանայք Սասման, Դառը դադած դեղին ոսկին, Միայն թե գըթա մեր խեղճ ազգին, Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու, Վերև՝ աստված, ներքևը՝ դու… Ասավ, բերավ շարան-շարան Վարդ աղջիկներ, կանայք Սասման։ Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց, Մարագն արավ, դուռը փակեց, Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։ Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին. Սև սուգ կալավ հայոց ազգին։
15
Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան, Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։ Քանդած հոր վանքը որ շինեց նորից, Ցած իջավ Դավիթ Մարութա սարից, Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ, Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։ Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ. — Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ, Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ. Կորեկըս արիր գետնին հավասար, Էս էր մընացել ձըմեռվան պաշար, Էս էլ կըտրում ես, Էլ ո՞նց ապրեմ ես։ Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛, Քու հոր աշխարքին տիրություն արա՛, Քու հոր գանձը կե՛ր, Թողել ես անտեր, Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։ — Մըսրա թագավոր քու աչքն է հանում, Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն, Եկել են Սասմա քաղաքի վըրեն Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին, Թալան են տալիս բովանդակ Սասուն. Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում, Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։ — Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում. Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։ — Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ. Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս… Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում… Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում, Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։ Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։ Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին, Թափում է ոսկին թեղած առաջին, Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել, Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել, Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։ Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։ — Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու, Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։ — Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան, Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան, Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա, Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա, Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի, Տեղը կըվարի, բոստան կըցանի։ — Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ, Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր… Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք, Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ… Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց, Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց, Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց, Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։ Ու ելան՝ թափած ոսկին թողեցին, Հայոց աշխարքից փախան գընացին Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին։
16
Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ. Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ, Դու արել ես ինձ քաղաքի ծառան, Դու թողել ես ինձ օտարի դըռան… Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար, Ոսկին պահել եմ Մելիքի համար, Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։ Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա, Սասմա քար ու հող հեղեղի, տանի, Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։ — Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ, Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։ Ու մութ մարագի դըռանը զարկեց, Փակած աղջիկներ հանեց, արձակեց։ — Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք, Սասունցի Դավթին արև խընդրեցեք։
17
Էսպես ջարդված, արյունլըվա Փախան, ընկան հողը Մըսրա Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին։ Մըսրա կանայք հեռվից տեսան, Հեռվից տեսան, ուրախացան Ու ծափ տըվին կըտերներին. — Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն… Մեր Կոզբադին գնաց Սասուն, Կանայք բերավ քառսուն-քառսուն, Կարմիր կովեր բերավ կըթան՝ Գարնան շինենք եղ ու չորթան… Հենց մոտեցան, նըկատեցին, Ծափ ու խնդում ընդհատեցին, Քըրքըջացին Ու կանչեցին. — Է՜յ, Կոզբադին մեծաբերան, Էդ որտեղի՞ց լերան-լերան, Լերան-լերան կըգաս փախած, Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։ Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն, Կանայք բերեմ քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով ոսկի հանեմ, Հայոց երկիր ավեր անեմ։ Գացիր Սասուն քանց գել գազան, Ետ ես գալի քանց շուն վազան… Ու Կոզբադին խիստ բարկացավ. — Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ. Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ, Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։ Սասմա ծըռեր լերան-լերան, Նետեր ունեն մի-մի գերան. Սասմա երկիր քար ու կապան, Դըժար սարեր, ձոր ու ծապան. Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր, Զորք ջարդեցին երեք հարյուր… Ասավ ու էլ չառավ դադար, Վըռազ-վըռազ, գըլխապատառ Վազեց իրեն թագավորին։ Խընդաց թագվորն իր աթոռին։ — Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին, Արժե՝ կախեմ ես քու ճըտին Մեր ղուզղունի մեծ նըշանը — Պարգև քու մեծ հաղթությանը։ Ո՞ւր են, հապա առաջըս բեր Սասմա ոսկին ու աղջիկներ։ Ասավ Մելիք, ու Կոզբադին Գըլուխ տըվավ մինչև գետին. — Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր, Զոռով փախա ես ձիավոր, Ո՞նց բերեի Սասմա ոսկին։ Մի խենթ ծընվեց հայոց ազգին, Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ, Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց. «Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին, Չեմ տալ կանայք իմ հայ ազգին, Սասմա երկիր ձեզ տեղ չըկա… Քո թագավոր, ասավ թո՛ղ գա, Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի, Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։ Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր. — Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր. Հազար հազար մարդ նորելուկ մանուկ, Հազար հազար մարդ անբեղ, անմորուք, Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած, Հազար հազար մարդ նոր թախտից ելած, Հազար հազար մարդ թուխ միրուքավոր, Հազար հազար մարդ սիպտակ ալևոր, Հազար հազար մարդ որ փողեր հընչեն, Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն… Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ, Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա, Սասունն ավիրեմ, Հեղեղեմ, բերեմ։
18
Էսպես անհամար զորքեր հավաքեց, Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։ Էնքան ահագին բազմությունն էն օր Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց, Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց, Սասմա քաղաքում մընացին ծարավ։ Ձենով Օհանին զարմանքը տարավ։ Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ. Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։ Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել, Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել, Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։ Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն, Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ. — Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ… — Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ… — Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։ Մըսրա թագավոր ելել է, եկել, Եկել, մեր դաշտին բանակ է զարկել. Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին… Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին… Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք, Չոքենք առաջին, պաղատանք անենք, Գուցե թե գըթա, Մեզ սըրի չտա… — Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.. նա՛, քու օդում դու հանգիստ քընիր. Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ, Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։ Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին. — Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր, Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր, Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ, Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։ — Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ. Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս… Քու հերըն ուներ կըռվի համար Հըրեղեն ձի, ոսկի քամար, Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ, Թամբ սադափեն, կուռ սաղավարտ, Խաչ պատրաստին իր աջ բազկին, Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին, Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ, Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր… — Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։ Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։ — Հորեղբորըդ գընա հարցուր. Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։ Բան է, թե որ չըտա սիրով, Աչքը հանիր՝ խըլիր զոռով։
19
Դավիթ գընաց հորեղբոր մոտ. — Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ, Իմ հերն ուներ կռվի համար Հրեղեն ձի, ոսկի քամար, Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ, Թամբ սադափեն, կուռ սաղավարտ, Խաչ պատրաստին իր աջ բազկին, Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին, Կըտաս — բեր տուր… — Վա՜յ Դավիթ ջա՜ն, Ահից գոռաց Ձենով Օհան. Քո հոր մահվան տարուց-օրից Դուրս չեմ հանել ձին ախոռից, Ոչ սընդուկից Թուր-Կեծակին, Զըրահ շապիկ, ոսկի գոտին… Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր, Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։
20
Հագավ Դավիթ զենքն ու զըրահ, Կապեց գոտին, Թուր-Կեծակին, Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա, Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին, Հոր ձին հեծավ ու մըտրակեց. Ձենով Օհան լալով երգեց. — Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին, Ա՜խ, հըրեղեն մեր ձին. Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին. Ա՜խ, մեր ոսկի գոտին. Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ, Ա՜խ, որ հագին տարավ… Դավիթ բարկացավ, Ձին քշեց, դարձավ, Օհանը վախեց, Իր երգը փոխեց. «Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ, Ա՜խ, Դավիթըս կորավ»։
Էս որ իմացավ, Դավիթ մեղմացավ, Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։ Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ, Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար, Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։
21
Սասունցի Դավթին ուներ մի քեռի, Անունը Թորոս, ահեղ աժդահա։ Սա էլ իմացավ համբավը կըռվի, Մի բարդի ուսին գալիս է ահա։ Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով. — Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում, Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ, Սասունցի Դավթին որ չեք ճանաչում… Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր. Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա, Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։
Ասավ ու քաշեց իր ուսի բարդին, Սըրբեց բանակից մի քըսան վըրան… Դավիթն էլ ահա սարի գագաթին Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք, Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք, Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք, Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք, Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք, Հետո չասեք՝ թե մենք քընած — Դավիթ գող-գող եկավ, գընաց…
Էսպես կանչեց ասպանդակեց, Ու, ինչ ամպից կեծակ զարկի, Մըսրա զորքի մեջտեղ զարկեց, Շողացնելով Թուր-Կեծակին։
Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր. Կեսօր արինն ելավ հեղեղ, Քըշեց, տարավ հազարավոր Մարդ ու դիակ ողջ միատեղ։
Կար զորքի մեջ մի ալևոր, Աշխարք տեսած ու բանագետ. — Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք, Գընամ խոսեմ ես Դավթի հետ։
Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ, Էսպես խոսեց էն ծերունին. — Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ, Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։
Մի ծերունուս խոսքին մըտիկ, Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։ Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ, Հե՞ր ես սըրանց դու կոտորում։
Ամեն մինը մի մոր որդի, Ամեն մինը մի տան ճըրագ, Որը կինն է թողել էնտեղ Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։
Որը մի տուն լիք մանուկներ, Որը ծնող աղքատ ու ծեր, Որը լացով քողն երեսին Նորապըսակ ջահել հարսին…
Թագավորը զոռով-թըրով Հավաքել է, էստեղ բերել։ Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով, Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։
Թագավորն է քու թըշնամին, Կըռիվ ունես — իր հետ արա, Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին Էս անճարակ խալխի վըրա։
— Լավ ես ասում դու, ծերունի՛, Ասավ Դավիթն ալևորին, Բայց թագավորն ո՞ւր է հիմի, Որ սև կապեմ նըրա օրին։
— Մեծ վըրանում քընած է նա, Է՛ն, որ միջից ծուխը կելնի. Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա, Գոլորշին է իր բերանի։
Ասին. դեպի մեծ վըրանը Ասպանդակեց Դավիթն իր ձին, Քըշեց, գընաց ու դըռանը Գոռաց կանգնած արաբներին.
— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել, Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ, Թե մահ չունի՝ մահ եմ բերել, Գըրող չունի՝ գըրողն եմ ես…
— Մելիքն, ասին, քուն է մըտել, Օխտը օրով պետք է քընի. Երեք օրն է դեռ անցկացել, Չորս օր էլ կա, քունը առնի։
— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ Խալխին լըցրել ծովն արյունի, Ինքը մըտել վըրանի մեջ՝ Օխտը օրով հանգիստ քընի՜…
Քընել-մընել չեմ հասկանում, Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան, Էնպես դըրան ես քընացնեմ, Որ չըզարթնի էլ հավիտյան։
Ելան՝ մարդիկ ճարահատված Շամփուր դըրին թեժ կըրակին Ու զարկեցին խոր մըրափած Մըսրա-Մելքի բաց կրընկին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Էս անիծված լըվի ձեռից, Խոր մըռընչաց հըսկան հանդարտ Ու շուռ եկավ, քընեց նորից։
Ելան, բերին մեծ գութանի Խոփը՝ դըրին թեժ կըրակին, Ու կաս-կարմիր, կեծկըծալի, Շիկնած տըվին մերկ թիկունքին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Էս անիրավ մոծակներից, Աչքը բացավ հըսկան հանդարտ, Ուզում էր ետ քընել նորից։
Տեսավ Դավթին։ լուխն ահեղ Վեր բարձրացրեց մըռընչալով, Փըչեց վըրեն, որ թըռցընի Էն աժդըհին մի փըչելով։
Տեսավ, տեղից ժաժ չի գալի, Զարմանքն ու ահ պատեց հոգին։ Արնոտ աչքերն ըսպառնալի Հառեց խոժոռ Դավթի աչքին։
Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ Տասը գոմշի ուժ պակասեց։ Պառկած տեղից վրա նստեց Ու ժպտալով հետը խոսեց.
— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ, Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին, Հետո դարձյալ կըռիվ կանենք, Եթե կըռիվ կուզես կըրկին…
Իր վըրանում բըռնակալը Քառսուն գազ խոր հոր էր փորել, Ցանցով փակել մութ բերանը, Վըրեն փափուկ խալի փըռել։
Ում որ հաղթել չէր կարենում, Շողոմելով կանչում էր նա, Նըստեցնում էր իր վըրանում Էն կորստյան հորի վըրա։
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
Անգամ
երբ
սուրբ
ավելորդ
Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
Քմահաճույք — քիմք+հաճույք
քաղհան — քաղ+հան
այսպես — այս+պես
այստեղ — այս+տեղ
Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
աստիճան — սանդուղք
սիրուն — գեղեցիկ
բղավել — գոռալ
դաշտ — արտ
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր ✖
դ/տանձ — պարզ
Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան բ/ ճյուղ
գ/ ծառ✖
դ/ամուսին
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական✖
դ/ միտք – գոյական
Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
ափսոս — ափսոսել
կախարդ — կախարդել
ուրախ — ուրախանալ
համար — համարել
Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
Ջելսոմինոն
Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: