Մաթեմատիկայի ստուգատես

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

  •  Տնից դուրս գալիս, զբոսնելիս, հեծանվավարության, տրանսպորտային երթևեկության ժամանակ սովորողները ընտանիքի անդամների հետ չափում են այն հեռավորությունը՝ ճանապարհը, որն անցնում են:map
  • Ճանապարհն անցնելիս սովորողները չափում են այն ժամանակը, որի ընթացքում անցնում են ճանապարհը:Pedestrian crossingStop watch
  • Ճանապարհն ու ժամանակը ֆիքսելուց հետո սովորողները կազմում են խնդիր և հաշվում  արագությունը։(կարող են լուծել նաև հակադարձ խնդիրներ՝ գտնել ճանապարհը, եթե ունենք ժամանակն ու արագությունը, գտնել ժամանակը, եթե ունենք արագությունն ու ճանապարհը)։ Խնդիր։  Լիլիթը ու մայրիկը 1.6 կմ զբոսնելով հասան այգի 16 րոպեի ընթացգում, ապա քանի՞ կիլոմետր կանցնեն 30 րոպեում։
  • Արդյունքները գրանցում ենք բլոգներում՝ տեքստային տարբերակներով կամ տեսանյութերով։