Ճամփորդություն դեպի Դդմաշեն

Այսօր ես կպատմեմ մեր ճամփորդության մասին: Մենք ուրբաթ օրը 23.4.2021- ին գնացինք Դդմաշեն: Մենք ավտոբուս նստեցինք ժամը 9:30 հասանք 11:30: Առաջինը գնացինք Դդմաշենի դպրոց, այնտեղ ծանոթացանք 5-րդ դասարանցիների հետ: Շրջեցինք դպրոցով հետո ֆիզկուլտի դեղը բասկետբոլ խաղացինք Դդմաշենի երեխաների հետ, հետո գնացինք դպրոցի բակի ֆուտբոլի դաշտը, այնտեղ մեր դպրոցի և Դդմաշենի դպրոցի դղաները խաղացին իսկ աղջիկներով գնտակ խաղացինք: Հետո գնացինք եկեղեցի, այնտեղ հոգևոր երգեր երգեցինք հետո դրսում մեր ուտելիկները կերանք: Հետո արդեն ժամը եղավ վերադարնալու դպրոց ավտոբուս նստեցինք և վերադարձանք: Անմոռանալի օր ունեցանք:

Դեպի Գյումրի

Ես այսօր ներկայացնելու եմ մեր ճամփորդությունը դեպի գյումրի: Մենք Գյումրի ամսի 28-29 ին գնացինք, շատ լավ ժամանակ ունեցանք այնտեղ, մենք հասանք ժամը 12:00 ին և մեր իրերը դասավորեցինք: Աղջիկները մեր սենյակում խաղեր խաղացին հետո գնացինք նախաճաշելու: Նախաճաշից հետո բոլորս գնացինք սենիակ, տղաները խաղում էին իս մենք վորոշեցինք տղաների հրավիրել մսր սենիակ UNO խաղալու, UNO- ից հետո տղաները մեզ կանչեցին իրենց սենիակ և խաղացինք պախկվոցի, հետո Ընկեր Ռիման ասեց գնում ենք հյուրանոցի թանգարանը, բոլորս հաքնվեցինք և գնացինք կենդանիների մոտ : Մյուս օրը գնացինք թանգարան այնտեղ երգեցինք դաշնամուրով, տունթանգարանում շատ հետաքրքիր դեղեկություններ իմացանք , եկեղեցում երգեցինք հոգևոր երգեր , գրադարանում մեզ պատմեցին հին գյումրիի մասին: Այսպես ուրախ օր ունեցանք ես նորից կցանկանամ գնալ գյումրի:

Գյումրիի մասին

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 18401924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 19241990թվականներին՝ Լենինական, 19901992[3]թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Ճամփորդության պատում

Սեպտեմբերի 9-ին ժամը 09:30 ին մենք շարժվեցինք Հյուսիսային դպրոցից 5-րդ դասարանների սովորողների և դասավանդողների հետ միասին դեպի Կոշ գյուղ, որը գտնվում է Արագածոտնի մարզ։ Անցնելով Երևան- Աշտարակ- Ուջան-Կոշ, մենք հասանք Աղջկա բերդ։ Նստեցինք ու նախաճաշեցինք, բարցրունք հաղթահարեցինք ու Ս․ Ստեփանոս եկեղեցի այցելեցինք, աղոթեցինք և երգեցինք։ Մեր վերադարձի ճամփին անցանք Ագարակի բրոնզեդարյան հնատեղիի մոտով և մտանք Ս․ Գևորգ եկեղեցի։ Վերադարցանք դպրոց զարգացած աշխարհագրական, ճամփորդական գիտելիքներով։

Այց Հենրիկ Մալայանի անվան կինոդերասանի թատրոն

Մենք երեկ` 07.12.2018-ին, գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Ներկայացումը սկսվելու էր ժամը 12:00-ին, ուստի մենք դպրոցում նախաճաշեցինք և ապա ժամը 11:15 ավտոբուսով շարժվեցինք դեպի թատրոն: Դիտեցինք Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը: Ներկայացումը կազմված էր Հ. Թումանյանի տաս հեքիաթներից` «Կիկոսի Մահը», «Մի կաթիլ մեղրը»,  «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը», «Շունն ու Կատուն» …  Շատ հետաքրքիր ներկայացում էր, և ինձ այն շատ դուր եկավ: Շատ շնորհակալ եմ ընկեր Մարիին, որ մեզ տարավ թատրոն` այս ներկայացումը դիտելու: