հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի ։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։
Category: հարենագիտություն
Իմ քաղաքը
Բովանդակությունը․
- Մեր քաղաքի (կամ գյուղի) պատմությունը։
- Մեր քաղաքի(կամ գյուղի) եկեղեցին, խոնհարված եկեղեցիներն։
- Մեր քաղաքի հին կամուջները , նրա պատմությունը։
- Մեր քաղաքի նշանավոր գործիչները։
- Ավանդույթները
- Ավանդական խոհանոցը
- Ըստ ցանկության ներկայացնում եք նաև ձեր շրջապատում, այն ի՞նչ ձեզ ամենից շատ է հետաքրքրում:
Դավթաշեն (վարչական շրջան)


Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է Դավթաշենի 3-րդ թաղամասի վարչական շենքում։
Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Պատմական ակնարկ
Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը։
Խորհրդային ժամանակաշրջանում, երբ 80-ական թվականներին Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Աջափնյակն ու Դավիթաշենը Մաշտոցի շրջանի կազմում էին։
Երբ կազմավորվել է Դավթաշեն համայնքը՝ 1996-1999 թթ., ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թթ.՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թթ.՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-20108թթ.՝ Ռուսլան Բաղդասարյանը։
Ներկայումս Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Միքայել Թումասյանը:
Դավթաշենի կամուրջ


Դավթաշենիկամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով Երևանում — մետաղական կամուրջ է Հրազդան գետի վրա Երևանում։ Միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։
Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից: 1988 թ. հետո շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 1990-ականների վերջերին:
Կամուրջը նախագծվել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ Տրանսնախագիծ) և կառուցվել Կամուրջշին ընկերության կողմից[1] և Շահագործման է հանձնվել 2000 թվականին[2]։
Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն)

Պատմություն
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետության օրոք։ Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին։ Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։ Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը[1]։
Հայոց մայրաքաղաքները

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։ Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝ հզոր պարիսպ։ Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։ Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պեղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։ Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Մեհյանում դրված էին լինում հեթանոսական որևէ աստվածության արձանը և զոհասեղան, որոնք կոչվել են բագին։ Հեթանոս հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ» Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է,
որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։
- Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:
Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
- Որ է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:
- Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:
Մեր ազգանվան պատմությունը
Հայկական ճարտարապետության նշանավոր դեմքերը

1․Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։ Թամանյանի ամենակարեւոր գործը Երեւանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։
2․Թվարկե՛ք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագործություն։ Ինքներդ տեսե՞լ եք դրանցից որևէ մեկը։ Պատմե՛ք այդ մասին։
Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաեւ թանգարանի շենք է, եւ, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաեւ Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները եւ տասնյակ այլ կառույցներ։
Հայ մշակույթի ժառանգությունը
- ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԶ Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգին բնորոշ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտական հսկողության տակ։ Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել: Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձաններիվրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։ Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին,էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։ Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալտնտեսական պայմանները:
- Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։ Իր գործը լավ իմացողի անվանում են վարպետ։ 2. Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։ Կավով ամանեղեն, պատրաստող վարպետը։
- Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։ Ջուրը
- Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։ Ոսկերիչներն ու արծաթագործները բացի զարդերից նաև գեղեցիկ իրերով զարդարում են, եկեղեցիները, արքայական և իշխանական պալատները, որոնք կարող եք գտնել թանգարաններում։
- Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։ Կարպետն օգտագործել են որպես փռոց ու վարագույր։Նաև կարպետն ու գորգը տաք են պահել տունը։
Հայկական ֆիլմ
- Գրել կարծիք ֆիլմի մասին։ Ֆիլմը ներկայացնում է, հին հայերի ապրելակերպը, հարևանների մարդկային շփումները իր բոլոր դժվարություններով և ուրախ ժամերով։
- Վերլուծել կոնֆլիկտային իրավիճակները։ Հարևանները միշտ հարց են ունենում թթի ծառի պատճարով, բայց կոնֆլիկտային իրավիճակից դուրս էին գալիս իրար զիջելով։ Երեխաները իմ ծառս քո ծառը ասելով նորից հայտնվում էին նույն իրավիճակի մեջ։ Հայու բարությունը, ներողամտությունը և փոխ հարգանքը ու սերը միշտ հաղթում էր վերջում։
- Ընդգծել առավել մարդասիրական բնավորության գծերը։ Ֆիլմը մեզ ցույց էր տալիս, մարդասիրական բնավորության գծերն հարևանների որոնք մեզ ներկայացնում էր հնարավորին չափ արտահայտիչ, թե որքան իրար սիրում ու հարգում են։
- Առաջարկել իրադարձությունների սեփական ընթացքը(որ իրադրությունը, այլ կերպ պատկերացրեցիք, և ինչպիսի՞ ընթացք կնախընտրեիք)։ երբ ֆիլմը սկսեց, ես պատկերացրեցի թե հարևանները միշտ հարցեր ունենալու են, երեխաների պատճարով։ Շատ նկատելի էր Հարևանների քաշի, հասակի և ուժի տարբերությունը, այսպես ես ստիպված մտածեցի, թե Սամսոնը ավելի կոշտ և անտարբեր վերաբերմունք ցույց տար և երբ անհասկացողություն եղավ իրար մեջ ու կռիվի հասավ իրենց անհասկացողությունը, այդ ժամանակ ես կասկածեցի թե Սամսոնը ծեծելու է Գասպարին և իր առաջարկը մերժի։
- Ձեր կարծիքը ֆիլմի նկատմամաբ(նշել ձեր վերաբերմունքը, և զգացողություները հայական մշակույթի և հայկական ժառանգության վերաբերյալ)։ Հայ ժողովուրդը և ընդհանրապես այդ ժամանակի մարդիկ ավելի համբերատար էին և միմյանց զիջող։ Ֆիլմում իրոք արտահայտված է հայ ընտանիքի առօրյան այնպես, ինչպես իրականում է։ Հայկական մշակութային ժառանգությունը հանրության, որոշ սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։
Հայկական մշակույթի անցյալն ու ներկան
1. Ինչ է մշակույթը։
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
2. Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։
Հայ ժողովրդի մշակույթը։ լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը,
նկարչությունը, երաժշտարվեստն ու
պարարվեստը, թատրոնն ու կինոն են։
3. Ի՞նչ է բանահյուսությունը։
Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվիառաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականությանսկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։
4. Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև։
Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը։
Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։
Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:
Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։
Ի՞նչ է ավանդությունը։
Ավանդությունները լինում են ստուգաբանական, բ ացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։
Ասացվածքներ։
1. Փորը լի, աչքն անոթի
2. Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում
3. Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի
4. Աղվեսի վկան իր պոչն է
5. Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն
6. Աղքատին ով է տվել արքայություն
7. Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր
8. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը
9. Աշխատանքը սև է, հացը`սպիտակ
10. Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։
Նոյի տապան
Պատմությունը
Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը։ Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ։ Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն։ Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին։ Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։
Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով և օգնությամբ, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով մարդկանց ու անասուններին։
Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։
Հորդառատ անձրևների դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում։ Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան։ 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը… Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն։ Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»։ Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը։
Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր։ Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց, որի ամնեահայտնի հետնորդն է հանդիսանում հայցող թագավոր Արա Գեղեցիկը։ Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղեցիկ։ Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը։
Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի, որը համարվել է Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակատեղին և իբր հիմնվել է մ.թ.ա. 3669-ին՝ համաշխարհային Մեծ ջրհեղեղից հետո /տես՝ ՀՍՍՀ ԳԱ <<ՀՍՀ>> հոդ. Նախճավան/։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։
Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը։
Հայ պատմիչների վկայությամբ՝ Նախիջևան քաղաքում է գտնվել Նոյի գերեզմանը, իսկ նրա կնոջ գերեզմանը՝ մերձակա Մարանդ քաղաքում, որոնք հազարամյակներ շարունակ սրբավայրեր են եղել ոչ միայն քրիստոնյա, այլև մուսուլման եւ հուդայական հավատացյալների համար։
Որդան կարմիր
Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում
է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:
Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմիրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ:
Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:
Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը՝ Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է՝ պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։
Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։