Կաթնասուններ

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

3.jpg

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:

Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 

Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

9.jpg

Հավանաբար կաթնասունների նախնիները եղել են գազանատամ սողունները, որոնք ապրել են մոտավորապես 180 մլն. տարի առաջ: Նրանց ոտքերը, ինչպես կաթնասուններինը, տեղադրված էին իրանի տակ: Նրանք ունեին տարբերակված ատամներով հզոր ծնոտներ: Կաթնասունների և սողունների միջև ազգակցական կապի մասին են վկայում նաև ստորակարգ կաթնասունների՝ նախագազանների բազմացման ձևը և կոյանոցի առկայությունը:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 

13.jpg

Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրային ու ջրացամաքային կենսամիջավայրերը՝ կաթնասունները հարմարվել են երկրագնդի բնակելի բոլոր պայմաններին: Այդ հարմարվածության արդյունքում, ինչպես տեսանք, կաթնասունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:

Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.

1. անտառաբնակ կաթնասուններ,

2. տափաստանային կաթնասուններ,

3. գետնաբնակ կաթնասուններ,

4. օդաբնակ կաթնասուններ,

5. ջրաբնակ կաթնասուններ,

6. կիսաջրաբնակ կաթնասուններ, 

7. ծառաբնակ կաթնասուններ, 

8. մարդու կողմից բուծվող կաթնասուններ:

Հայտնի է կաթնասունների մոտ 5,5 հազար տեսակ:

22.jpg

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկիցենթամաշկային ճարպանքից

1. Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ:

2. Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել:

Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: 

3. Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:

Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթիՄորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: 

Ուշադրություն

Շատ կաթնասունների մորթիները շատ թանկարժեք են և կարևոր նշանակություն ունեն մարդու համար:

65.jpg

Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդըՔիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը: Նրանք ունեն նաև կոշտ մազեր՝ վիբրիսներ, որոնք շոշափելիքի օրգաններ են:

Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են:

Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկիցՄազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:

Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձերքրտնագեղձեր և կաթնագեղձեր:

Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար:  

Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը:

Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են:

Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:

67.jpg

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ:

Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:

Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:

34.jpg

Կաթնասունների մարմինը կազմված է գլխիցպարանոցիցիրանիցվերջույթներից և պոչից:

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

40.jpg

Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

4. Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: 

Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից:

Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

36.jpg

Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 7-ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:

Կրծքային ողերը 12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է 2−9 ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:

Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից: 

5.jpg

III. Գոտիներ.

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ թիակներիցզույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր: 

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝ 

Առջևի վերջույթներ  կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 5 մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկրմեծ և փոքր ոլոքներ, թաթ, 5 մատներ:

Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:

42.jpg

Երկենցաղներ

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

16-w718.jpg

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:

Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

18.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:

Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:

27.jpg

Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Ուշադրություն

Մաշկի չորանալու դեպքում գորտը շնչահեղձ է լինում թթվածնի պակասից:

Բացի թթվածնի կլանումից՝ գորտը մաշկով արտաքին միջավայրից կլանում է ջուր, քանի որ գորտերը ջուր չեն խմում բերանով:

Երկկենցաղներին բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

28.jpg

Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:

4. Վերջույթներ՝

առջևի վերջույթներ — հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:

ետին վերջույթներ — ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:

11.jpg

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղները, պայմանավորված ցամաքային կենսակերպով, ունեն առավել զարգացած և մասնագիտացած կմախք:

Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I.Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:

II.Ողնաշար. ունի 4բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:

Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:

27.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման երկկենցաղներն ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 4 ազատ մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած 5 մատներ:

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1.ներկայացնել երկենցաղների արտաքին կառուցվածկը և տարածվածությունը:

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

2.երկենցաղների ներքին որգքնների կառուցվածքը։

Երկկենցաղները գիշատիչ օրգանիզմներ են, քանի որ սնվում են միջատներով և այլն:

Բերանում գտնվում են գորտի ատամները, որոնք բռնում են որսը: Գորտերն ունեն երկար, բերանից դուրս նետվող, կպչուն լեզու: Լեզուն նրանց որս կատարող հիմնական հարմարանքն է: Գորտը ընդունակ է նկատել և որսալ միայն շարժվող զոհին:

3) Ներկայացնել երկենցաղների բազմացումը։

Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ:

Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր:

Հիմնականում ավելի խոշոր են էգերը, սակայն վառ գունավորված են արուները: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք ականջների կողքերին կամ դնչի տակ ունեն ձայնը ուժեղացնող հատուկ օրգաններ՝ ռեզոնատորներ: Ռեզոնատորները կռկռոցի միջոցով էգերին գրավելու համար են։

4) Թռչունների արտաքին կառուծվածքը և տարածվածությունը։

Կյանքի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ կտուցը կարող է ունենալ տարբեր ձև և տեսք:

Թռչունների վերնակտուցի հիմքում գտնվում են զույգ քթանցքերը:

Վազող թռչունների ոտքերը երկար են: Քայլելիս կամ վազելիս նրանք հենվում են մատների վրա, ջրլողների մոտ մատները միացած են լողաթաղանթով: Թռչունների մի մասի մատները կրում են ճանկեր:

Թռչունների մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից

Թռչունների ողջ մարմինը, բացառությամբ կտուցի և սրունքից ներքև գտնվող հատվածների, ծածկված է փետուրներով:

5) Թռչունների ներքին օրգաններ։


Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար՝

Թռչունների բարձր ակտիվությունը և մարմնի տաքարյունությունն ապահովելու համար անհրաժեշտ է մեծ քանակի կեր։

6) Թռչունների բազմացում։

Էգերի մոտ միայն մեկ ձվարանի զարգացումը թեթևացնում է նրանց քաշը: Բացի այդ, քանի որ նրանք դնում են խոշոր ձվեր, դրանց միաժամանակյա զարգացումը երկու ձվարաններում կարող էր բերել անցանկալի հետևանքների:

7) Ձվի կառուծվածք։

8) Կաթնասունների արտաքին կառուծվածք և տարածվածությունը։

Կաթնասունների մոտ արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում: Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից։

9) Կաթնասունների ներքին օրգաններ և բազմացում։

Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝

10) Որ կենդանիներին են անվանում կաթնասուններ։

Այն կենդանիններնեն կոչվում կաթնասուններ որը կաթ է տալիս ձաին կյանքի սկզբնական շրջանում։

11) Հղումներով ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշատանքներ։

Երկենցաղներ

Թռչուններ

Կաթնասուններ

Թռչունների մասին

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին, բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ, որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքեր։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։

Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։

Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։

Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Ամենահայտնի թռչունը, որը ունակ է էվոլուցիայի, հանդիսանում է հարավամերիկյան գուախարոն։ Թռչունների մյուս խումբը, որը ունի նույն ունակությունը՝ սալանգաները, որոնք ձվադրում են Հարավ-արևելյան Ասիայի, Բերնեոի և Շրի-լանկա կղզիների կախված ժայռերում և քարանձավներում։ Շոշափելիքի օրգանները ցրված են ամբողջ մաշկային ծածկույթում և ներկայացված են հիմնականում երեք տիպի գոյություններով՝Գրանդրիի, մերկերի և հերբերի մարմնիկներ։ Վերջին ժամանակներում թռչունների մոտ հայտնաբերել են երկու միմյանցից անկախ մագնիտոռեցեպտորներ։

Անդիական կոնդորը պատկանում է ամենախոշոր թռչունների թվին, մարմնի քաշը հասնում է մինչև 11,4 կգ-ի, թևերի բացվածքը՝ 3,1 մ։ Հասուն թռչունների երկարությունը տատանվում է 117-135 սմ-ի սահմաններում։ Թափառող ալբատրոսը՝ (ջրխոթյան) հասնելով 117 սմ մարմնի երկարության, թևերի բացվածքը հասնում է մինչև 3,25 Թևերի ամենամեծ բացվածքը, որը տարբեր գնահատականով հասել է 6,1-7,4 մ ունեցել են անհետացած օլիգոցենների տեսակը։ Մինչ նրա նկարագրվումը 2014 թվ-ին, ամենախոշոր թռչող թռչունը համարվում էր անհետացած արգենտավիսը, թևերի բացվածքը մոտավորապես 7 մ։

Թռչունների արտաքին տեսքը պայմանավորված է նրանց թռչելու ունակությանբ։ Գոյություն ունեն համեմատաբար քիչ քանակի (մոտ 60 տեսակ) չթռչող կամ համարյա չթռչող թռչուններ։

Մեկ համակարգը գտնվում է աչքի ցանցաթաղանթում, որը հիմնվել է ֆոտոկախվածություն քիմիական ռեակցիաների վրա։ Տեսողական մագնիտոընկալիչները ապահովում են տարածական կողմնորոշումը, որը անհրաժեշտ է թռչունների չուի ժամանակ։ Երկաթի միացությունների մագնիսական հատկությունները (կենսագենային մագնետիտ)։ Այն հավանաբար գտնվում է վերնակտոցում և մասնակցում է տարածության ընկալմանը։ Որոշ հեղինակների ենթադրում են մագնիտոընկալիչների երրորդ համակարգի առկայության մասին, որը հիմնված է անդաստակային ապարատի վրա։ Չի բացառվում, որ երկաթի օքսիդների հիման վրա կատարվող մագնիտոռեցեպցիան՝ մագնիտաընկալումը կաթնասունների ներքին ականջի խխունջին հոմոլոգ կառույցում, իսկ նրանց ստացած տեղեկատվությունը վերծանվում է գլխուղեղի հավասարակշռության կորիզներում։ Թռչունների մեծ մասը ունեն փետուրներ և (փափուկ գավազան), որոնց փափուկ և երկար մորուքները կրում են փափուկ մազիկներ, դրանք երկար ձողեր են՝ փաթաթված փոքրիկ փետուրիկներով, որոնք զուրկ են կեռիկներից, որի պատճառով կապակցված փետուրի միջև կան տարեր տեսակներ։ Փետուրները սովորաբար տեղադրվում են պեռիլներով։ Բմբուլը համեմատաբար ընդգրկում է ամբողջ մարմինը (թիավորում, սագանման, և շատ գիշատիչ թռչունների), կամ առկա է միայն аптечках․ (կռունկների, հավեր, բվեր, ու շատ ճնճղուկներ)։ Սովորաբար փետուրները ծածկված են եզրագծային փետուրներով։

Թռչունների մարմնի չափսերը և զանգվածը չի գերազանցում 12-16 կգ (կարապներ, անգղներ), թևերի բացվածքը 3 մ է։ Ամենափոքր թռչուները կոլիբրիի տեսակներն են, ունենում են ամենաշատը 3-7 գրամ զանգված։ Թռչելու կարողության կորուստը հաճախ հանգեցնում է չափերի մեծացման, խոշոր պինգվինների չափերը հասնում է մինչև 40 կգ, կազուարներինը և աֆրիկյան ջայլամները՝ 80-150կգ։ Որոշ անհետացած չթռչող թռչունների զանգվածը հասնում էր 230-400 կգ-ի։

Ժամանակակից ամենափոքր թռչունը դա մեղու-կոլիբրին է, մարմնի երկարությունը չի գերազանցում 5-7 սմ-ից, իսկ ամենախոշորը՝ աֆրիկյան ջայլամն է, որի բարձրությունը հասնում է 2,7մ-ի, իսկ զանգվածը՝ 156 կգ։ Այսպիսով ժամանակակից ամենափոքր թռչնի զանգվածը 66 հզ անգամ փոքր է ամենամեծ թռչնի զանգվածից։

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե 400 մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները

Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:

1.jpg

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:

Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը:

2.jpg

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:

2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:

3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:

Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:

Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝

1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

6.jpg

I. Մաշկ

Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը:

9.jpg

Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:

Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝

II. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:

III. Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:

Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:

Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով

Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:

Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:

IV. Գոտիներ.

Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար:

29.jpg

Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ:

16.jpg

Լյարդի ծծան

ֆասցիոլոզ հիվանդությունը,մարդու մոտ քիչ է հանդիպում, ավելի հաճախ վարակվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ: Լյարդի ծծանը տեղակայվում է լյարդում և լեղուղիներում:

Մարդը վարակվում է ադոլեսկարիա պարունակող ջուր խմելիս կամ չլվացած մրգեր, բանջարեղեն օգտագործելիս: Մարդու աղիներում ադոլեսկարիայի թաղանթը լուծվում է, դուրս է գալիս պարազիտը, անցնում լյարդ և լեղապարկ: Երբեմն պարազիտը կարող է աղիքի պատից թափանցել որովայնի խոռոչ, որտեղից էլ՝ լյարդ: Լյարդի ծծանը օրգանիզմի վրա թողնում է տոքսիկ ազդեցություն, բացի այդ, նրա կենսագործունեության արգասիքները առաջացնում են ալերգիկ վիճակ: Այդ պարազիտների քանակի ավելացման դեպքում կարող է առաջանալ լյարդի ցիրոզ:

Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի արտաթորանքում կամ -մատնյա աղիքի հյութում ձվերը հայտնաբերելու միջոցով: Ֆասցիոլոզը կանխարգելելու համար պետք է օգտագործել լավ լվացած մրգեր ու բանջարեղեն, ավազաններից ջուր խմել միայն այն եռացնելուց և ֆիլտրելուց հետո:

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1) Ներկայացնել պտերների տարածվածությունը բնության մեջ։

2) Ներկայացնել պտերների կարուծվախքը։

3) Ինչպես են բազմանում պտերանմանները։

4) Ներկայացնել մերկասերմ բույսերի կառուցվածքը:

5) Ինչպես են բազմանում մերկասերմ բույսերը:

6) Մերկասեր բույսերի դերը մարդու կյանքում և բնության մեջ:

7) Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը և կառուցվախքը։

8) Ծաղկավոր բույսերի բազմացում։

9) Ծաղկավոր բույսերի ծաղկի կարուցվածքը։

Մերկասերմեր

1) Ներկայացնել մերկասերմերի ընդհանուր բնութագիրը։

ներկայացնել մերկասերմերի կարուծվածքը։

ներկայացնել մերկասերմերի բազմացումը։

Համացանցում կատարել ուսումասուրություններ և բացատրել մերկասերմերի դերը բնության մեջ և մարդու կյանքում։

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն

Այս փառատոնի ներկայացված են ֆիլմեր աշխհարի տարբեր ծայրերից, ֆիլմերը բնապահպանական խնդիրների մասին է։ Ես ընտրել էլ հետեևյալ ֆիլմը:

Բարև ձեզ, ես Ադրինա Մարգարյաննեմ։ Սովորում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիր դպրոցում 7-6 դասարանում։ Այս ֆիլմում հրշեջները փորձում էին հանգցնել անտառի կրակը և փորձում էին օգնել կենդանիններին։ Նեպալում 2021 տվականում 60 անտառայի հրդեհ է բռնվել։ Անտառային հրդեհները ամբողջ էկոհամակարգի ամբողջ ոչնրացման պաճառներից մեկն է, ինչն ազդում է այդ տարածքում ապրող թռչունների, մեծ և փոքր կենդանինների վրա։ Անտառային հրդեհը առաջացնում էր ուժեղ մառախուղ, որն ազդում է մարդկանց առողջության վրա։ Նրանք գետի մոտ գտան կարմիր պանդա և օգնեցին նրան, պանդան նրանց ցերքերի մեչ դողում էր։ Կարմիրն պանդան որձ էր դրա համար ավելի վայրենի էր և կծեց նրանց։ Կարմիր պանդան հայտնաբերվել է աշխարհի հինգ երկրներում, այդ թվում Նեպալում, հետաքրքիրն այն է, որ գիշատիչ լինելով հանդերձ՝ նրա սննդի 97%-ը բամբուկ է։ Պատձառը եվոլյուցիոն փոփոխություններն են։ Կարմիր պանդաները բնակվում են միջին բարձրություններում (2200-4800 մ)։ Նեպալում մոտավորապես 1000 կարմիր պանդա է բնակվում։ Երբ նրան գտան նա ֆիզիկապես թույլ էր, որովհետև երկար ժամանակ լողում էր, բայց վնասվածքներ չուներ։ Այս տեսակը համարվում է վտանգված ամբողջ աշխարհում նաև Նեպալում։ Հրդեհը ոչնչացրեց նրա բնակավայրը, դրա համար էլ իջել է ներքև։ Բայց բոլոր մյուս կենդանինները մնացել են անտառում, երբ նրան բռնել էին նա փորձում էր ազատվել։ Հրդեհը ոչնչացրել է անտառի էկոհամակարգը, բոլոր կենդանի արարածները օրինակ թռչունների, կարմիր պանդաների կյանքերը վտանգվել է ։ Նույնիսկ մարդիկ տուժեցին անտառային հրտեհից։ Խիտ մարախուղ էր արաջացել, որը ցերեկը գիշեր էր դարձնում, մարդկանց արգելված էր տներից դուրս գալ։ Վերևի անտառում ավելի քան 16 օր հրդեհ էր մոլոգնում։ Մի հին ասացվածք՝ “նույնիսկ եթե վանդակը ոսկուց լինի, թռչունը դա չի գնահատի” Նրանք խնամեցին նրան 7-8 օր, իսկ երբ տարանք, որ բաց թողնենք հենց տեղ հասանաք՝ նա երկար ժամանակ հագեցնում էր նրա ծարավություննը, այն ջուրը որ նրանք տալիս էին նրան, բավարար չեր։ Հետո երբ եկավ ժամանակը բաց թողնեն նրան նա չեր ուզում հեռանար նրանցից, բայց նրան տարան այնպիսի տեղ որտեղ կար բանբուկ, որը նա կարող եր ուտել, հետո նա կամաց- կամաց սկսեց հեռանալ, բայց միշտ շրջվում էր ու նրանց էր նայում։ Հետո վերջապես հեռացավ։

Կեսաբանության ամփոփում (ՍԵպտեմբեր)

1) Ներկայացնել բակտերյաններ թեման,նրանց կարուծվացքը և տարածվածությունը:

Բակտերյաները լինում են օդում, հողերում, ամպերում, ջրում ,Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին աճում են, զարգանում, նյութափոխվում են։

2) Օկտակար և վնասակար բակտերիաններ։

Օկտակար բակտերիանները լինում են օրինակ, կաթնաթթվային բակտերիանները, իսկ վնասակար բակտերիանները լինում են մարմինների վրա մատների, ձերքերի վրա։

3) Օկտակար բակտերիանները ինչպես են օկտակործում կենցաղում։

Օկտակար բակտերիան օկտաործում են պանիրների վրա օրինակ ռոքֆոր պանիրը այն վնասակար չէ։

4) Ներկայացնել սնկեր թեման։

Սնկերը լինում են երկու տեսակի, օկտակար և վնասակար։ Օկտակարնները որոնք մենք ենք օկտակործում, վնասակարնները որոնք աճում են անտառներում։ բայց ինցպես տարբերե՞նք,վնասակարները ունեն վառ եռանգ իսկ օկտակարը լինում է սպիտակ։

5) Օկտակար և վնասակար բորբոսասնկերին։

6) Կենցաղում ինչպես են օկտակործում բորբոսասնկերը։