Սև ոչխարը

Կար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։ Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։ Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսներինման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել
մեն-մենակ։ Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնումնրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։» Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։ Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։ Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան,քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջհոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավմեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Առաջադրանքներ

Ինչպե՞ս կնկարագրեիք Բելինդային՝ որպես առաջնորդ։ Ես կնկարագրեմ, որ Բելինդան շատ չար արաձնորդ էր։

Ի՞նչ կարող եեք ասել Բելինդայի մասին։ Նա շատ ամաչկոտ էր։ Ինչպե՞ս կնկարագրեիք այս նոր հոտը, որին հանդիպեց Բելինդան։ Նրանք շատ բարի էին։

Համեմատեք առաջին հոտը  հանդիպած հոտի հետ։

Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։

Կապույտ լուսացույցը

Ջանի Ռոդարի

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանք

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։ իմ կարծիքով կարմիրը նշանակում է ուշադիր վտանգ կլինի, իսկ դեղինը նշանակում է ուշադիր արևն է շողալու, իսկ կանաչը նշանակում է կանաչ ճանապարհ ինչպես բոլորը ասում են։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։ իմ կարծիքով կարմիրը նշանակում է ուշադիր վտանգ կլինի, իսկ դեղինը նշանակում է ուշադիր արևն է շողալու, իսկ կանաչը նշանակում է կանաչ ճանապարհ ինչպես բոլորը ասում են։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:

6. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Կանոնները կփոխվեին։

Մրջյունն ու շաքարը

Դոնալդ Բիսեթ

See the source image

 

Մրջյունն ու շաքարըԴոնալդ Բիսեթ

Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։

Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․

— Գնամ մի համեղ բան գտնելու։

Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։

Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․

— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։

Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։

Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։

Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։

Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։

Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։

«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։

Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։

Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։

Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։

Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։

Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․

— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։

Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել մինչև շաքարավազ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ շաքարավազ ուտելուց հետո։։

Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։

 

🐯Վագրի վրա մռնչացող տղան🐯

Դոնալդ Բիսեթ

See the source image

 

 

 Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
— Հա~, վա’գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
  2. Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս — լսածից ոչ մի բան մտքում չպահել։

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել- կարող է գիտի հիմար եմ

գ. խելքը թռցնել-գժվել

  1. Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա: որովհետև վախենում էր
  2. Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
  3. Վագրի անունից համառոտ պատմի՛ր «Վագրի վրա մռնչացող տղան»:                                  Ես մի օր իմ համար նստած ծառի տակ հանգստանում էի և հանկարծ մի տղա եկավ և սկսեց իմ վրա մռնչալ ես չէի հասկանում ինչու էր նա իմ վրա մռնչալ մյուս օրը նա նորից սկսեց մռնչալ  ես նրան հարցրեցի ինչու ես մռնչում վագրերի վրա նա ասաց ,որովհետե ես վախենում եմ վագրերից ես նրա հետ ընկերացա։
  4. Պատմի՛ր վագրի մասին:                                                                                                                 Նա հաճույքով մռլտաց, որովհետև հավանեց տղայի խոսքերը։
  5. Վագրը հաճույքից մռլտաց: Ինչո՞ւ:
  6. Հեքիաթի ո՞ր հատվածն է Սադիին բնութագրում, նշի՛ր այդ հատվածը:
  7. Ինչպիսի՞ տղա էր Սադին:
  8. Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:
  9. Եթե Սադին և վագրը միասին ապրեին, իրենց տան ցուցանակին ի՞նչ կգրեին:
  10. Վագրերի մասին ի՞նչ կարող ես պատմել:
  11. Հորինի՛ր:

Ժպտացող վագրը

 

 

 

🐕Ճանապարհորդ Ջեկոն🚂

 

1-ին մաս

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։                                                                                             Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։                                                                                         Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է», մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։

— Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

— Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։

— Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

— Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

— Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

— Դե՛ իջեք։

— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

 

2-րդ մաս

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։

— Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում  էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
  • ձայն ծպտուն չհանել — լռել
  • իրավունք տալ — արտոնել
  • վնաս տալ — վնասել
  1. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
  • պառավը
  • ուղեկցորդը
  • ճանապարհորդներից մեկը✔
  1. Պատմությունը համառոտ պատմի՛ր:  Մի օր պառավը իր շնիկին  ուզում եր տանել Երևան, որ տա իր տղաին։  Նստեցին  գնացք, բայց  գնացքի  տեսուչը նկատեց, որ պառավը իր հետ շուն էր  տանում է ասաց                                                                                                                 — Կամ իչիր գնացքից, կամ շնիկիտ թող                                                                                         — ես ոչ կիջնեմ ոչ ել շանս կտողնեմ։
  2. \Ի՞նչ կպատմես շնիկի մասին: Նա շատ չարաճճի էր և շատ մտերիմ էր, որովհետև ինչ էլ անում էին նրան նա շարունակում էր գնացքի ետևից վազել։
  3. Պատմությունը ինչպե՞ս կպատմի շնիկը: Ես մի օր  տատիկի հետ գնում էի Երևան։ Նստեցինք գնացք հետո գնացքի  տեսուչը  մեզ տեսավ բռնեց ու ինձ սկսեց քաշելով գնացքից դորս հանել։ Բայց միևնույն էր ես վազում էի գնացքի ետևից։ Վերջին անգամ, որ ինձ հանեցին դուրս ես խորամանկություն արեցի և նստեցի վագոնի մեջ և այդպիսով  հասա Երևան։
  4. Արդարացրո՛ւ տատիկին: Տատիկը ուզում էր հասցնել իր շունը տղային ամեն ձևով չէր մտածում կարելի է, թե չի կարելի։
  5. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:  Կոնդուկտորը  օրենքով իր գործն էր անում։
  6. Մեղադրի՛ր տատիկին:  Տատիկը իմանալով, որ գնացքի մեջ չի կարելի շուն, բայց նա միևնույն էր  բերել էր շնիկին։
  7. Մեղադրի՛ր կոնդուկտորին: կոնդուկտորը ամեն րոպե շանը դուրս եր հանում։
  8. Հորինի՛ր. Ջեկոյի նոր արկածները

 

 

Վարդը 🌹

Goethe (Stieler 1828).jpg

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

 

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Վազեց մոտն ու ասաց

— Ես քեզ կպոկեմ, որ տանեմ իմ մայրիկին տամ

— Չէ չպոկես ես քեզ ի՞նչ եմ արել

— Ոչ մի բան, բայց շատ սիրուն ես

— Թող մեծանամ սիրուն ծաղիկ դառնամ հետո դու կտեսնես ինձ ու կհիանաս, որ ոնց ես դու այսքան ինձ ջրել ու ինչ եմ դառցել։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. սիրուն  վարդ

բ. կարմիր  վարդ

գ. փշոտ  վարդ

դ. քնքուշ  վարդ

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:  Իմ սիրած հատվածը այն է որ տղան վազեց վարդի մոտ

տղան ու ծաղիկը

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Ես կընտրեի դեղին որովհետև  դեղինը իմ սիրած գույնն է և որովհետև  արևն  է դեղին ծաղիկներն են դեղին օրինակ ավելի շատ դեղին գույնը կա ամեն ինչի վրա

5. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ պաշտպանվեն մարդկանցից և մարդիկ իրենց ավելի քիչ ձեռք տան։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Որովհետև արանց վարդի նրանց ոչ մեկ չի սիրի։

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

— Միսիս Մաքոլի,— ասաց Լայոնելը,— ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

— Շատ լավ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին,— բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

— Նրանք,— սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։— Նրանք ինձ վռնդեցին,— ասաց նա,— նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։— Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,— ասաց միսիս Մաքոլին,— դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

— Չեմ նեղանում,— ասաց Լայոնելը,— ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

— Խնդրեմ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,— հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները: Իմ կարծիքով Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները էին, որովհետև նրանք իրար չեն վռնդում, և չէին կարողանում կարդալ  
  2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում: իմ կարծիքով սխալը լինում է անուղղելի և ուղղվող։
  3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան: Լայոնելը պետք է տղաներին օգնի ու զղջա նրանց, որ տղաները համոզվեն Լայոնելը շատ լավ տղա է։
  4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։  Լայոնելն այդպես էր խմում ջուրը, քանի որ շատ ծարավ էր:

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Օրինակ ես ամեն օր սխալներ եմ անում բայց ոչ մեկը չեմ հիշում։🤦‍♀️

 

🐞Զատիկն ու թռչող Չամիչը🍇

Լինում էչի լինում մի խեղճ զատիկ է լինում: Նա մենակ թռվրում էր և հանկարծ տեսավ թռչող չամիչ, որը ուզում էր հասնել Հասմիկ տատիկի տունը ներկա գտնվելու զատկվա ծեսին, բայց շատ մեծ էր ու հոքնած: Նա տեսավ զատիկին և շատ ուրախացավ։ Չամիչը խնդրեց զատիկից օգնէ իրեն հասնի Հասմիկ տատիկի տունը։ Զատիկը չամիչին գլորելով հասան Հասմիկ տատիկի տունը։

Հասմիկ տատիկը թխում էր տորթ և եփում էր փլավ, բայց նկատեց, թե չուներ չամիչ ավելացնելու տորթի և փլավի մեջ ու այդ ժամանակ հասանում էին զատիկն ու չամիչը, Հասմիկ տատիկի տունը։ Նա տեսավ պատուհանից զատիկը չամիչին գլորելում էր,դուրս վազեց ու վերցրեց չամիչին։ Զատիկ ուրախացավ, որ կարողացավ հասցնել չամիչին տեղ։ Հասմիկ տատիկը որոշեց ձվերը  ներկել  կարմիր, կապույտ,  կանաչ, և տարբեր գույների, զատիկի և չամիչի հետ և նրաք ուրախ Զատիկ նշեցին։

 

Գրադարանում

 

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին։

Գրադարանը դրսից տպավորիչ շենք էր, իսկ ներսից խոր լռություն էր տիրում։

  1. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Յուլիսիսը որոնում էր մարդկանց, իսկ Լայոնելը՝ գրքեր։

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Չաղմկել, չվազել,և ամենա  կարևորը  գրքերը չպատռել, և չխանգարել  կարդացողներին։

 

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:  Նա շատ բարի էր։
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: գրքերը կարդալու համար է։
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: գիրք կարդալը կարևոր է,որովհետև եթե չիմանանք կարդալ ապա մենք անգրագետ կմնանք։
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ: Պոչատ աղվես, Փոքրիկ  իշխան, Անահիտը։
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  6. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:  Պոչատ աղվես, Փոքրիկ  իշխան, Անահիտը։

 

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: Երբ մենք շատ գիրք կարդանք ամեն ինչ կսովորենք օրինակ երկրների մասին։
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում։ Նրանք տեսան ա տառը։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: Նա իմացավ, որ շատ բան է սովորել մենակ, էջերը  թերթելով։
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: Ես ոչ մի ընկեր չունեմ, որ նման է Յուլիսիսին իմ բոլոր ընկերները կարողանում են կարդալ։

 

 

 

 

🐎Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը👮🏼‍

Հեղինակ ՝ Դոնալդ Բիսեթ

Ոստիկան Արթուրը եւ նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։

Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին եւ շրջում Լոնդոնով մեկ։

Հարրին շատ էր սիրում քայլել որեւէ ավտոբուսի ետեւից եւ այնքան արտաշնչել ապակու վրա, մինչեւ որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։

Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլեւս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց

— Սերժա՛նտ։

— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։

— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։

— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։

— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։

— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) եւ պատիվ բռնեց։

Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետեւից եւ չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին եւ Հարրիին որոնելու եւ պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։

Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետեւի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։

«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։

Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետեւից, որպեսզի ձին արտաշնչի ետեւի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ եւ մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։

Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։

Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։

Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետեւից։ Ձիերը արտաշնչում էին ետեւի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։

Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետեւ ոչ ոք նրանց ետեւից չէր ընկնում։

— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։

Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։

Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետեւի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։

— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։

Եվ վճռեցին այլեւս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետեւի ապակիներին, եւ իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։

Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին եւ ասաց

— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։

Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։