Ես աշխատում եմ բլոգով

Ես արդեն Սեպտեմբերից սկսել եմ բլոգավարույամբ զբաղվել և ես մի քիչ դժվարություններ եմ ունեցել, բայց կարողանում եմ ամեն ինչ հաղթահարել իմ մայրիկի և ընկեր Մարիի օգնությամբ։ Ես Բլոգում տեղադրում եմ իմ տնային առաջադրանքները։ Իմ համար բլոգը նշանակում է իմ դասարանային աշխատանքների անփոփումը։ ես շատ եմ սիրում իմ բլոգը։ ես paint ծրագրով նկարում և տեղադրում եմ իմ բլոգում։

Բլոգում ես ունեմ բաժիններ:

  1. Մայրենի
  2. Ընթերցարան
  3. Բնապահպանական նախագիծ
  4. Անգլերեն
  5. Ռուսերեն
  6. Ես

Իմ բլոգում ամենասիրելի բաժինը բնապահպանական նախագիծն է, որովհետև ես սովորեցի բնապահպանության մասին և իմացա ինչպես առանձնացնել աղբը։ Ես հնարավորություն ունեցա տեսնել գործարաններ որոնք վերամշակում են աղբը։

Հաշվետվություն

Ես հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ ։

 

Ես 2018թ-ի Սեպտեմբեր ամսից մինչև Դեկտեմբեր ամիսը շատ բան եմ սովորել։ Սովորել եմ համակարգչով աշխատել։ Կարողանում եմ օգտվել էլեկտրոնային հասցեից, ստանում եմ հանձնարարություներ և ուղարկում եմ ուսուցիչիս։ սովորել եմ օգտվել ինտերնետային կայքերից՝։ Տիրապետում եմ Word ծրագրին, մուտքագրել, էջը՝ ձևավորել, սովորել եմ նկարել Paint ծրագրով։

 

Սովորել եմ օգտվել բլոգից՝ նյութեր տեղադրել և աշխատել բլոգում։

Օգտվել տառբեր ուսումնական կայքերից։

Այս մի քանի ամսում ձեռք եմ բերել ընկերներ և սովորել եմ ազնվությունը, հարգանքը մեկը մյուսի հանդեպ։

 Ուսումնական ծրագրի շրջանակներում ընկերներիս և ուսուցիչների հետ այցելել եմ գինու գործարան, եղել եմ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում և Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա հիմնված տասը ներկայացում եմ դիտել։

 Ես հաղթահարել եմ վախը՝ տեսախցիկների առաջ ելույթ ունենալուց։ Պատրաստել եմ ֆիլմեր տարբեր նյութերի մասին։

Իմ մեծ ձեռքբերումն եմ համարում «Բնապահպանական նախագծին» մասնակցելը։

 Շնորհակալ եմ իմ ուսուցչին՝ ընկեր Մարիին, որ ջանք չի խնայում և տալիս է գիտելիքների մեծ պաշար։ Ձեզ շատ եմ սիրում։