ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  1. Ի՞նչ է պարարտանյութը: Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները:
  2. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
    — Օրգանական`գոմաղբ, Հանքային, Բակտերիոլոգիական:
  3. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը: Մարդը վերափոխում է բնությունը իր պահանջմունքները բավարարելու համար, որովհետև տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Մարդը օգտագործում է նաև փայտը, Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: 

2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար: Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ որպեսզի բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :

Սնկերի մասին

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա:  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝

° Կենդանական

° Բուսական 

° Սնկերի

 Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական: Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ: Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան : Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները:

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին: Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727 թ.- ֆրանսիացի կենսաբան  Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են:

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ:  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ: Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից: Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն:

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով: Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ

Քարածխի դարաշրջանի ավարտին  սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել  սնկերի աշխարհը:

Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք  դասակարգվում էին բույսերի շարքին: Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա  գիտությունը:

 Սնկերի և բույսերի նմանությունը՝

• Վառ արտահայտված բջջաթաղանթ

• Սպորներով բազմանալու հնարավորություն

• Վիտամիններ սինթեզելու հնարավորություն

• Սնկերի՝ ինչպես բույսերի  մոտ աճման գործընթացը տեղի է ունենում օգտակար նյութերի ներծծման միջոցով(ադսորբցիա), իսկ վեգետատիվ շրջանում նրանք անշարժ են:

Սնկերի ևկենդանիների նմանությունը՝

• Սպիտակուցների պահուստավորում

• Արտազատուկների դուրս բերում, որպես վերջնական արդյունք

• Ֆոտոսինթեզ կատարող պիգմենտների և քլորոպլաստի բացակայություն

• Խիտինի առկայություն, օրինակ՝ խեցգտիններ, միջատներ:

See the source image

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերը աճում են և ծառերի տակ և ծառերի վրա։ Մեկ մյուսի վրա ազդելով աճում և զարգանում են։

2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերը մարմինը թելերից է։ Սնկերի գիտությունը կոչվում է սնկաբանություն։ Սնկերը լինում են ուտելու և թունավոր, նաև լինում են սնկեր, որը առաջացնում է հիվանդություն։Գլխիկավոր սնկերի թվում են ուտելու և դրանցից են սպիտակ սունկը, յուղասունկը, կեչասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը։

3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելու սնկեր – սպիտակ սունկը, յուղասունկը, կեչասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը։

Թունավոր սնկեր – ագարիկոնը, շվեդ, սպիտակ սունկ, յուղասնկի, հաբեթասունկ։

Բնագիտական նախագիծ

Ունի 2 տարատեսակ՝ 

  • արմատապտղային
  • տերևային,

որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։

Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։

Բլղուրը հացահատիկային ցորենիցստացված ձավարի խաշած և աղացած տեսակն է, որը սովորաբար օգտագործվում է հայկական, միջին արևելյան, ինչպես նաև հնդկական խոհանոցներում։ Բլղուրից պատրաստած կերակրատեսակները ունեն համապատասխան անուններ՝ bollgur ալբաներենում, πλιγούρι, pligoúri հունարենում և gurgur արամեերենում։

Սննդային արժեքԽմբագրել

Ի համեմատ սպիտակ բրինձի, բլղուրը պարունակում է ավելի շատ բջջանյութ և սպիտակուց, գիցեմինի ավելի ցածր տոկոսային բաղադրություն և վիտամինների և միներալների ավելի մեծ բազմազանություն։բլղուր /չոր/
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 342 կկալ 1430 կՋՋուր9 գՍպիտակուցներ12.29 գՃարպեր1.33 գԱծխաջրեր75.87 գ— երկշաքարներ0.41 գ 

Պատրաստում ենք թապուլե

https://www.youtube.com/watch?v=-qXWYA7Xb8M&feature=share

իմ սիրելի բանջարեղենը “Լոլիկ”

Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։

Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։

Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)

Իմ սիրելի կենդանին

Շան մասիս

See the source image

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի[1]։

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը[3]։