Գործնական քերականություն. Դերանուն

Եկե՛ք վերհիշենք

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Առաջադրանքներ

1.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,…:

2. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով :

Եղբոր  խաղալիքն էր ջարդել:

Ընկերոջ  ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

 3.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

4.Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական (ո՞վ)-
Սեռական (ո՞ւմ)-
Տրական (ո՞ւմ)-
Բացառական(ումի՞ց)-
Գործիական (ումո՞վ)-
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից որո՞նց հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s