
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ « Քիմիական տարրերի նշանները»
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ , ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.
ա ) ակադեմիական
Դասի արդյունքում սովորողները
- կընկալեն քիմիական նշանը ՝ որպես քիմիական տարրի գրառման ձև,
- կկարողանան անվանել , գրառել , կարդալ ,ճանաչել քիմիական տարրը ՝ըստ նշանի
- կամրապնդեն պարզ և բարդ նյութերի մասին ունեցած գիտելիքները:
բ) սոցիալական
1. կզարգացնեն զույգով ,խմբով աշխատելու , ընկերոջը լսելու , քննարկելու , ինքնագնահատում կատարելու հմտությունները,
2. կցուցաբերեն ակտիվ մասնակցություն թեմայի ուսումնասիրության գործընթացին։
Անհրաժեշտ ուսումնական նյութեր ՝ քիմիական տարրերի նշաններով քարտեր, քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր ։
Դասի ընթացքի նկարագրությունը: Խթանման կամ ակտիվացման փուլի նկարագրությունը և տևողությունը ( 10 րոպե)
- Սովորողներին բաժանել քիմիական տարրերի նշաններով և քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր: Առաջարկել լուռ շրջել դասարանում ՝ բարձր պահած քարտը , գտնել զույգին և նստել նրա կողքին ( ուսուցիչը հետևում է սովորողներին,սխալի դեպքում ուղղորդում ):
Ներկայացված է օրինակելի դասի պլան 7-րդ դասարանի «Քիմիական տարրերի նշանները» թեմայից
Երբ բոլորը ընտրություն են կատարում , զույգերը հերթով կանգնում , դասարանին ցույց են տալիս քարտերը , բարձրաձայն ասում տարրի անվանումը և նշանի անվանումը և նշանի արտասանությոան ձևը:
- Կատարել նախորդ դասի առանցքային հասկացությունների յուրացման ստուգում ՝« մտագրոհ» ՝հետևյալ հարցերով.
- Քանի՞ խմբի են բաժանվում բնույան մեջ հանդիպող նյութերը՝ ըստ բաղադրության:
- Որո՞նք են դրանք :
- Ո՞ր նյութերն են կոչվում պարզ նյութեր. բերել օրինակներ:
- Ո՞ր նյութերն են կոչվում բարդ նյութեր. բերել օրինակներ: