Ճապոնիա
Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են: Ամանորյա գլխավոր զարդարանքը բամբուկներն են, որոնք համարվում են հավատարմության, հաավերժության ու երջանկության խորհրդանիշ: Լուսաբացին արևի առաջին շողերի ներքո ճապոնացիները դուրս են ելնում և սկսում շնորհավորել ու նվերներ փոխանցել միմյանց:


Իսպանյա
Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:
Ֆրանսիա
Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում, իսկ որպես աղանդեր՝ նախընտրում են շոկոլադե տորթ: Խմում են շամպայն եւ գինի:

Պետք է նշել, որ հնդկահավն ամանորյա ավանդական ուտեստ է համարվում աշխարհի մի շարք երկրներում՝ Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և իհարկե Հայաստանում:
https://blognews.am/arm/news/511726/inchpes-en-amanory-nshum-ashkharhi-tarber-erkrnerum.html