Առաջադրանք 1
Գրել փոքրիկ ստեղծագործական շարադրություն «Իմ մեկ օրը …………. օրոք» թեմայով/ինքներդ եք որոշում որ արքայի օրոք եք ուզում ապրել/ :
«Իմ մեկ օրը Արգիշտի Ա-ի օրոք»
Ես ուզում էմ ապրեմ մի օրով Արգիշտի Ա-ի օրոք, որովհետև նա հասել է զանազան նվաճումների և հաղթանակների։ նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Արգիշտի Ա-ն նմանապես ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները։
Կատարել փոքրիկ ուսումնասիրություն այս թեմաների շուրջ/ Աղբյուրները ինքներդ եք փնտրում,հաջողությամբվերջում անպայման նշում:
«Էրեբունի քաղաքի վաղեմի պատմությունը»
Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։
Էրեբունին Ք. ա. 782 թ. հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն (մոտ 785-753 թթ.)` Արաքս գետի հովտին նայող Արին-բերդ բլրին` իբրև թագավորության հյուսիսային սահմանների ռազմաստրատեգիական կենտրոն և թագա¬վորանիստ։ Գրավելով ներկայիս Երևանից դեպի հյուսիս և Սևանա լճից արևմուտք ընկած տարածքները (ուր այժմ Աբովյան քաղաքն է)` Արգիշտին կառուցում է Էրեբունի քաղաքը` շինարարական աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ գերիների` թե կանանց և թե տղամարդկանց։
1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.
«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
Եվս երկու նմանատիպ սեպագրեր հայտնաբերվել են քաղաքի միջնաբերդում։ Ուրարտական պետության մայրա¬քաղաք Տուշպայում (այժմ` Վան) թողած մեկ այլ արձանա¬գրություն վկայում է, որ Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից իր նոր քաղաք Էրեբունիում 6600 գերիներ է վերաբնակեցրել։
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։
Այնուհետև այս տարածքը հայտնվեց Աքեմենյանների տիրապետության ներքո։ Էրեբունին, իհարկե, չկորցրեց իր կարևոր ռազմաստրատեգիական դերն ու նշանակությունը` վերածվելով Հայկական լեռնաշխարհում կազմավորված 18-րդ սատրապության վարչական կենտրոնի։
Չնայած օտարազգի նվաճողների բազմաթիվ արշավանք-ներին` քաղաքը երբեք ամբողջովին չամայացավ և հետագա դարերում շարունակաբար վերաբնակեցվելով` հարատևեց մինչ օրս` այսօր արդեն աշխարհին ներկայանալով որպես քաղաքամայր Երևան։ 2018-ին կտոնվի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
http://www.armenianheritage.org/hy/monument/Erebuniexcavation/1144
Վանի թագավորության պետական կրոնը
Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:Սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունները սահմանափակ են. դրանցում հայտնվում են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին, և թվարկվում են զոհաբերությունները:Բուն կրոնական բնույթի այնպիսի տեքստեր, ինչպիսիք են առասպելները, աղոթքները, մոգական հմայությունները, համարյա թե հայտնի չեն: Պաշտամունքային առարկաներն ու պատկերները լրացնում են գրավոր աղբյուրների տեղեկությունները:Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի(Հալդի) Աստվածը: Նա գերիշխող դիրք ուներ և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր Աստվածը:Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի Աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդին պատկերվում էր ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդի Աստծու կինը դիցարանի գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության Աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր, զենքեր, գինի և այլն):Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների: Դրանք հին տոտեմական պատկերացումների արտացոլում են:Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է», և բանակը շարժվում էր առաջ, զորքի առջևից տանում էին դրոշ,որը Խալդիին էր ներկայացնում: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը ձոնում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ, տեղի ունենում տոնական հանդիսություններ:
http://argisdi.am/publ/3-1-0-279
Լրացուցիչ
Վանի թագավորության հնագույն քաղաքները/քարտեզում փորձել գտնել , նշել այդ քաղաքները:
:

Վանի թագավորության հնագույն քաղաքներից
Բիաինի,Սումի, Ալզի, Քարիա, Տուշպա, Մարմոս, Կուրչի։