Առաջադրանք 1
Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:
Պատմել չորս ծովերի տերության մասին:
Վանի թագավորության հզորացմանը նպաստեց Ասորեստանի շրջափակումը և թուլացումը, որը տեղի ունեցավ Արգիշտի Առաջինի օրոք։ Ինչպես նաև նա հիմնեց նոր հզոր քաղաքներ, այդ թվում Էրեբունին: Արգիշտի առաջինը լայնացրեց նաև երկրի սահմանները։
Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:
Վանի տերությունը մեծացավ այնքան , որ հյուսիսում հասավ Սև ծովին, արևելքում՝ Կասպից ծովին, հարավում՝ Պարսից ծոցին, հյուսիս-արևելքում՝ Կուր գետին։
3 Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:
Արգիշտի Առաջինի օրոք տերությունը շատ հզորացավ, Սարդուրի Երկրորդի ժամանակ դարձավ չորս ծովերի տերություն, սակայն նրա գահակալության վերջում տերությունը թուլացավ, իսկ Ասորեստանը ուժեղացավ։ Ռուսա երկրորդը հաջողություների էր հասնում արշավանքներում, նաև կարողացավ լավ հարաբերություներ հաստատել թշնամիների հետ, օրինակ՝ կիմերների հետ։
Առաջադրանք 2
Համահայկական առաջին թագավորության անկումը
Թվարկել Համահայկական առաջին թագավորության անկման պատճառները:
Ասորեստանի ուժեղացումը, սկյութական ցեղերի հարձակումները։
2 Ներկայացնել Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:
Հայ ժողովուրդը ` որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք: Վանի թագավորությունը միավորեց հայերին Հայոց լեռնաշխարհում և թողեց մեծ մշակութային ժառանգություն՝ Էրեբունին, այլ բնակավայրեր, արձաններ և այլն։
Լրացուցիչ աշխատանքներ
Փոքրիկ ուսումնասիրություններ
«Մուսասիր»
«Վանի թագավորության քաղաքները»
«Վանի թագավորության դիցարանն ու արվեստը»
Օժանդակ աղբյուրներ
Արարատյան թագավորություն/տեսաֆիլմ/
«Արարատ-Ուրարտու թագավորությունը»/5մասից բաղկացած
«Վանի Հայկական թագավորություն»
«Վանի թագավորության պետական կրոնը»
«Վանի թագավորության քաղաքները»
Վանի թագավորության քաղաքներ. Երկրագործության, անասնապահության, արհեստների ու առևտրի աննախընթաց զարգացման, երկրի սահմանների ընդլայնման, ավարառության, ռազմատուգանքների, ստրկական էժան աշխատանքի կիրառման շնորհիվ, պետական կենտրոնացված իշխանության հզորացման պայմաններում սկսվեց Վանի թագավորության արքաների քաղաքաշինական բուռն գործունեությունը։ Մ.թ.ա 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի առաջին քառորդում մեկը մյուսի ետևից հանդես եկան ուրարտական նորանոր քաղաքներ։ Այս շրջանից սկսած Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում հարյուրավոր բնակավայրերի կառուցման մասին, որոնք բոլորն էլ քաղաքներ են անվանվում։ Սակայն հնագիտական աշխատանքներից պարզվել է, որ քաղաք կոչվածներից շատերը պարզապես ռազմական նպատակներով կառուցված բերդ-շեներ էին և իսկական իմաստով քաղաքներ չդարձան։ Սրանց թիվն իրոք հարյուրների էր հասնում՝ սփռված լինելով թագավորության ամբողջ տարածքով՝ Մալաթիայից մինչև Թավրիզ։ Բավական է նշել, որ միայն Վանա լճի շրջակայքում և Մշո դաշտում 50-60 այդպիսի քաղաքներ և քաղաքային ավաններ կային։ Մյուս կողմից, Հին Ալևելքի այդ հզոր, աշխարհակալ պետությունը չէր կարող գոյություն ունենալ առանց խոշոր քաղաքների՝ երկրի վարչատնտեսական և ռազմական իսկական կենտրոնների։