Նոյեմբերի 1-7ի առաջադրանքներ

  1. Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

2. Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Մարդկության ամենահայտնի համաճարակներից

​Մարդկության ամենահայտնի համաճարակները

Մարդկությունն իր պատմության տարբեր փուլերում կանգնել է լուրջ խնդիրների առջև: Դրանցից են նաև համաճարակները: 1770-ին Մոսկվայում ժանտախտի մի քանի դեպք հայտնաբերվեց: Այդ մի քանի դեպքերը 1771-ին վերածվեցին աղետի` ժանտախտի համաճարակի: Կառավարությունը փորձեց ինչ-որ բան ձեռնարկել ահավոր հիվանդության տարածումը կասեցնելու համար: Օրինակ` հիվանդի ընտանիքին պատկանող կահ-կարասին վառեցին` առանց փոխհատուցման տարբերակը դիտարկելու հնարավորության: Փակեցին հասարակական բաղնիքները, ինչը զայրացրեց առանց այդ էլ չարացած բնակիչներին: Ի վերջո, երկիրը տնտեսական ծանր վիճակի առաջ կանգնեց. պակասեց սնունդը, մարդիկ դուրս եկան փողոց` սպանելու ու թալանելու: 1771-ի սեպտեմբերի 17-ին մոտավորապես 1000 մարդ հավաքվեց Սպասսկու դարպասների մոտ` պահանջելով դադարեցնել կարանտինը: Բանակը վճռական պատասխան տվեց. մոտավորապես 300 բողոքարար բանտ նետեցին: Դրանից հետո, այնուամենայնիվ, իշխանությունները, որքան էլ տարօրինակ է, սկսեցին սնունդ բաժանել, քաղաքի բնակիչներին աշխատանքի տեղավորել: Ի վերջո, հուզումը հանդարտվեց:

3. Ներկայիս էտապում , որպես 2020 2021թթ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):

4. Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

Untitled55

5. Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

Առաջադրանք 2

Երևանյան կամուրջներ, վերգետնյա անցումներ

Այս առաջադրանքը կատարում եք , ուսումնասիրելով այն վայրը , որտեղ ապրում եք, գտնում եք ձեր տանը ամենամոտ գտնվող կամուրջներ, վերգետնյա անցումներ, պատմում, դրանց պատմությունը, հարցազրույցներ անցորդներից, խոսում կարևորության, թերությունների մասին:

Ես ապրում եմ Դավիթաշենում և ձեզ ներկայացնելու եմ, Դավիթաշենի կամուրջի պատմությունը։

Davtashen bridge 03.jpg

Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով Երևանում — մետաղական կամուրջ է Հրազդան գետի վրա Երևանում։ Միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։

Պատմություն

Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից։ 1988 թ. հետո շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 1990-ականների վերջերին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s