Առաջադրանք, 6-րդ դասարան, հեկտեմբերի 4-10-ը

Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն

Մոգությունը հիմնված է մտքի վրա, որով մարդը դիմում է մութ ուժերին, դեպքերի վրա , կարողություն ձեռք բերելու ինչպես նաև իրական կամ թվացյալ մատերիայի վրա ազդեցություն գործելու նպատակով։

Արևմտյան մշակույթում մոգությունն առանձնացնում են կրոնից կամ գիտությունից, սակայն նմանատիպ տարբերակումներն ու մոգությունների առանձնահատկություններն հանդիսանում են լայն բանավեճի առիթ։

Պրակտիկ գուշակությունն իր մեջ ներառում է՝ գուշակությունաստղագուշակությունկախարդումկախարդությունալքիմիամեդիումմեռելագուշակություն։

կախարդություն

Ըստ Գ․ Ա․ Կրիլովի՝ ընդհանուր ստուգաբանության մեջ գոյություն չունի, այն սկզբնապես նշանակել է կախարդ («колдун»), հմայախոսություն, աղոթող։

Ն․ Մ․ Շանսկի և Տ․ Ա․ Բաբռովի կարծիքով՝ հմայել («колдовать») բառը ածանցավոր բառ է, որի արմատը հին-ռուս.՝ кълдъ բառն է («колд»)՝ կախարդ, հմայախոս։

Արևելյան սլավոնների մոտ կախարդների և կախարդության տեսքը ձևավորվել է Ոլխվերի և Ոլխվությունների մասին պատկերացումների ազդեցությամբ։ Մոգերը իրականացնում էին երկրպագության և ծիսական զոհաբերության արարողությունները, կարող էին բորբոքել բնական երևույթները և կանխատեսել ապագան։ «Волховать» բառը հին սլավոնական влснжти (կցկտուր և անպարզ խոսել) բառի ցեղակիցն է։

Հնացած կախարդություններ («чары»՝ հմայություն, մոգություն) բառը ծագում է հին-ռուս.՝ чаръ (դյութություն, թովչություն) և հին սլավոներեն՝ *čarъ (ինչը իր հերթին ծագում է հնդեվրոպական «kuer»՝ անել, բառից) բառերից։

Ոգեպաշտություն

Անիմիզմ (լատ.՝ anima — ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանցկենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։

Բնապաշտություն

Բնությունը և բնության երևույթները պաշտելը

Տոտեմիզմ

 Մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներբույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է (անհատականը կամ սեռայինը՝ հազվադեպ)։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները (հատկապես՝ սովետական գիտնականներ Դ․ Կ․ Զելենինի, Ա․ Ա․ Տոկարնի, Մ․ Պ․ Տուաոովի և ուրիշների) ցույց են տալիս, որ Տոտեմիզմ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն, համակարգերից մեկը։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում,ներառյալ հուդայականությունըքրիստոնեությունըբուդդայականությունըհնդուիզմըմահմեդականությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s