Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան 
Օրան, օրան, 
Սարի վրա շար եկան։ 
Ծագեց առավոտ 
Պաղեց, սառավ օդ։ 

Գոռաց երկինք, բուք արավ, 
Հևաց, հևաց. 
Ծերուկ երկիր սուգ արավ։ 
Ճաքեց հեռուն ամպ, 
Երկիր դողաց-բա՛մբ։ 

Բողբոջ արև շող կապեց, 
Դողաց, սողաց, 
Արյուն-ամպից քող կապեց։ 
Վառեց լեռան լանջ, 
Լեռան ցավատանջ։ 

Տեղաց անձրև մաղ տալով, 
Մարմանդ-մարմանդ, 
Հոգնած տերև շաղ տալով։ 
Երկիր քուն դրավ, 
Եվ թռչուն թռավ։ 

Հուզված առուն փախ տվավ 
Սողուն-սողուն, 
Ձորում մշուշ կախ տվավ։ 
Քամին ելավ վեր, 
Արավ տարուբեր։ 

Մոխիր ամպեր ժիր եկան 
Դալուկ-դալուկ, 
Սարի վրա ցիր եկան։ 
Հալեց աշուն օր 
Կյանքիս սևավոր։ 

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

Օրան, օրան – Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի

Պաղեց – Ցուրտ, սառն

Հևաց, հևաց – Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ

Մարմանդ-մարմանդ – Մեղմ, հանդարտ

Դալուկ-դալուկ – Դժգույն, գույնը գցած

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

 առավոտ – Լուսածագ, լուսաբաց, արշալույս, արևածագ, լույսայգ, լուսադեմ, արևացայտ

արև – Արեգակ, արեգ, արփի

քող – թոզ, թոռ, փադամ, փադան

քուն – Նիրհւ, նինջ, ննջյուն, ննջում

մշուշ – Մառախուղ, մեգ, մառ, բալ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգապատություն

քամի – Հողմ, սյուք, պտուտահողմ, թաթառ. խորշակ,

ժիր – Աշխույժ, վառվռուն, թռվռան, թռվռուն, առույգ, արագաշարժ, ճարպիկ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով: 

Վար եկան – իջան

շար եկան – շարվեցին

 բուք արավ – ցրտել

սուգ արավ – սգալ

շող կապեց – շողալ

մաղ տալով – մաղել

շաղ տալով – շողալ

փախ տվավ -փախավ

կախ տվավ -կախվեց

ցիր եկան – ցրվել

5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր: 

Երբ բողբոջ արև շող կապեց, 

արյուն ամպից իջավ,

վառեց լեռան լանջ,

լեռան ցավատանջ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s