The epics of different nations

vocabulary bank

debating — բանավեճ

eventually — ի վերջո

fortune — բախտ

convinced — համոզված

suggest — առաջարկել

reinforcement — ամրացում

desire — ցանկություն

sacrifice — զոհաբերություն

loyal — հավատարիմ

Ոդիսականը Հոմերոսին վերագրվող պոեմներից երկրորդն է (Իլիականից հետո)։ Ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. 8-րդ դարում։

Ի տարբերություն «Իլիականի»` «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային։ Պատմում է Իթակե կղզու արքա Ոդիսևսի` Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին տասը տարի տևած արկածների, ինչպես նաև Իթակեում Ոդիսևսին սպասող հավատարիմ կնոջը՝ Պենելոպեին բաժին ընկած փորձությունների մասին։

Տրոյա քաղաք-պետության արքայազն Պարիսը առևանգում է հունական Սպարտա պետության թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր և ուներ առասպելական գեղեցկություն։ Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ։ Պատերազմում հունական զորքերի հրամանատարը Ագամեմնոնն էր։ Հույների կողմից պատերազմին էին մասնակցում Աքիլլեսը, Պարտոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ։ Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում տրոյական պատերազմին։ Նրա խորհրդով պատրաստում են փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են հույն զինվորներ։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում։ Զինվորները դուրս են գալիս և կոտորում պահակազորին, բացում դարպասները։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն։

10 տարի Ոդիսևսը մասնակցել է տրոյական պատերազմին։ 10 տարի էլ պահանջվում է, որ վերադառնա հայրենիք՝ Իթակե կղզի։

Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրա որդին՝ Տելեմաքոսը։ Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին Պենելոպեի ձեռքը, բայց մերժվում էին։ Եվ որպես որոշման վերջնաժամկետ, Պենելոպեն հայտարարում է, որ երբ վերջացնի իր գոբելենը, ստիպված կլինի իրեն ամուսին ընտրելու: Սակայն հնարամիտ Պենելոպեն դանդաղ էր գործում, իսկ երբ գործում-վերջացնում էր, գիշերը այն քանդում էր և առավոտյան նորից սկսում գործելը:

Տուն վերադարձած Ոդիսևսի խորհրդով Պենելոպեն մրցույթ է կազմակերպում։ Ոդիսևսի աղեղից նրանք պետք է նետ արձակեին, որը պետք է անցներ 12 օղակների միջով։ Ոչ ոք չի կարողանում անգամ լարել այդ աղեղը։ Այդ բանը կարողանում է անել Ոդիսևսը, որը կերպարանափոխվել էր, և որդու հետ մեկտեղ կոտորում էր բոլոր ներկա գտնվողներին։ Այնուհետև որդու և կնոջ հետ շարունակում է թագավորել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s