Իմ քաղաքը

Բովանդակությունը․

  • Մեր քաղաքի (կամ գյուղի) պատմությունը։
  • Մեր քաղաքի(կամ գյուղի) եկեղեցին, խոնհարված եկեղեցիներն։
  • Մեր քաղաքի հին կամուջները , նրա պատմությունը։
  • Մեր քաղաքի նշանավոր գործիչները։
  • Ավանդույթները
  • Ավանդական խոհանոցը
  • Ըստ ցանկության ներկայացնում եք նաև ձեր շրջապատում, այն ի՞նչ ձեզ ամենից շատ է հետաքրքրում:

Դավթաշեն (վարչական շրջան)

320px-Դավթաշեն
Դավթաշենյան_բնապատկեր

Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է Դավթաշենի 3-րդ թաղամասի վարչական շենքում։

Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Պատմական ակնարկ

Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը։

Խորհրդային ժամանակաշրջանում, երբ 80-ական թվականներին Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Աջափնյակն ու Դավիթաշենը Մաշտոցի շրջանի կազմում էին։

Երբ կազմավորվել է Դավթաշեն համայնքը՝ 1996-1999 թթ., ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թթ.՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թթ.՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-20108թթ.՝ Ռուսլան Բաղդասարյանը։

Ներկայումս Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Միքայել Թումասյանը:

Դավթաշենի կամուրջ

Դավթաշենի_կամուրջը
1200px-Դավթաշեն1

Դավթաշենիկամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով Երևանում — մետաղական կամուրջ է Հրազդան գետի վրա Երևանում։ Միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։

Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից: 1988 թ. հետո շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 1990-ականների վերջերին:

Կամուրջը նախագծվել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ Տրանսնախագիծ) և կառուցվել Կամուրջշին ընկերության կողմից[1] և Շահագործման է հանձնվել 2000 թվականին[2]։

Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն)

533px-Դավթաշենի_Սրբոց_Նահատակաց_Եկեղեցի

Պատմություն

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետության օրոք։ Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին։ Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։

Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։ Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը[1]։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s