Հայ մշակույթի ժառանգությունը

  1. ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԶ Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգին բնորոշ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտական հսկողության տակ։ Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել: Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձաններիվրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։ Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին,էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։ Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալտնտեսական պայմանները:
  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։ Իր գործը լավ իմացողի անվանում են վարպետ։  2. Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։ Կավով ամանեղեն, պատրաստող վարպետը։
  2.  Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։ Ջուրը
  3. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։ Ոսկերիչներն ու արծաթագործները բացի զարդերից նաև գեղեցիկ իրերով զարդարում են, եկեղեցիները, արքայական և իշխանական պալատները, որոնք կարող եք գտնել թանգարաններում։
  4. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։ Կարպետն օգտագործել են որպես փռոց ու վարագույր։Նաև կարպետն ու գորգը տաք են պահել տունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s