Գրել կարծիք ֆիլմի մասին։ Ֆիլմը ներկայացնում է, հին հայերի ապրելակերպը, հարևանների մարդկային շփումները իր բոլոր դժվարություններով և ուրախ ժամերով։
Վերլուծել կոնֆլիկտային իրավիճակները։ Հարևանները միշտ հարց են ունենում թթի ծառի պատճարով, բայց կոնֆլիկտային իրավիճակից դուրս էին գալիս իրար զիջելով։ Երեխաները իմ ծառս քո ծառը ասելով նորից հայտնվում էին նույն իրավիճակի մեջ։ Հայու բարությունը, ներողամտությունը և փոխ հարգանքը ու սերը միշտ հաղթում էր վերջում։
Ընդգծել առավել մարդասիրական բնավորության գծերը։ Ֆիլմը մեզ ցույց էր տալիս, մարդասիրական բնավորության գծերն հարևանների որոնք մեզ ներկայացնում էր հնարավորին չափ արտահայտիչ, թե որքան իրար սիրում ու հարգում են։
Առաջարկել իրադարձությունների սեփական ընթացքը(որ իրադրությունը, այլ կերպ պատկերացրեցիք, և ինչպիսի՞ ընթացք կնախընտրեիք)։ երբ ֆիլմը սկսեց, ես պատկերացրեցի թե հարևանները միշտ հարցեր ունենալու են, երեխաների պատճարով։ Շատ նկատելի էր Հարևանների քաշի, հասակի և ուժի տարբերությունը, այսպես ես ստիպված մտածեցի, թե Սամսոնը ավելի կոշտ և անտարբեր վերաբերմունք ցույց տար և երբ անհասկացողություն եղավ իրար մեջ ու կռիվի հասավ իրենց անհասկացողությունը, այդ ժամանակ ես կասկածեցի թե Սամսոնը ծեծելու է Գասպարին և իր առաջարկը մերժի։
Ձեր կարծիքը ֆիլմի նկատմամաբ(նշել ձեր վերաբերմունքը, և զգացողություները հայական մշակույթի և հայկական ժառանգության վերաբերյալ)։ Հայ ժողովուրդը և ընդհանրապես այդ ժամանակի մարդիկ ավելի համբերատար էին և միմյանց զիջող։ Ֆիլմում իրոք արտահայտված է հայ ընտանիքի առօրյան այնպես, ինչպես իրականում է։ Հայկական մշակութային ժառանգությունը հանրության, որոշ սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։