1. Ինչ է մշակույթը։
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
2. Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։
Հայ ժողովրդի մշակույթը։ լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը,
նկարչությունը, երաժշտարվեստն ու
պարարվեստը, թատրոնն ու կինոն են։
3. Ի՞նչ է բանահյուսությունը։
Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվիառաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականությանսկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։
4. Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև։
Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը։
Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։
Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:
Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։
Ի՞նչ է ավանդությունը։
Ավանդությունները լինում են ստուգաբանական, բ ացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։
Ասացվածքներ։
1. Փորը լի, աչքն անոթի
2. Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում
3. Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի
4. Աղվեսի վկան իր պոչն է
5. Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն
6. Աղքատին ով է տվել արքայություն
7. Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր
8. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը
9. Աշխատանքը սև է, հացը`սպիտակ
10. Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։