թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Վազեց մոտն ու ասաց
— Ես քեզ կպոկեմ, որ տանեմ իմ մայրիկին տամ
— Չէ չպոկես ես քեզ ի՞նչ եմ արել
— Ոչ մի բան, բայց շատ սիրուն ես
— Թող մեծանամ սիրուն ծաղիկ դառնամ հետո դու կտեսնես ինձ ու կհիանաս, որ ոնց ես դու այսքան ինձ ջրել ու ինչ եմ դառցել։
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. սիրուն վարդ
բ. կարմիր վարդ
գ. փշոտ վարդ
դ. քնքուշ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը: Իմ սիրած հատվածը այն է որ տղան վազեց վարդի մոտ
4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Ես կընտրեի դեղին որովհետև դեղինը իմ սիրած գույնն է և որովհետև արևն է դեղին ծաղիկներն են դեղին օրինակ ավելի շատ դեղին գույնը կա ամեն ինչի վրա
5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ պաշտպանվեն մարդկանցից և մարդիկ իրենց ավելի քիչ ձեռք տան։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Որովհետև արանց վարդի նրանց ոչ մեկ չի սիրի։