Մենք Ամանորը նշեցինք մեր ազգականների տանը։ Առավոտյան ես իմ նվերները բացեցի, որովհետև չէի կարող սպասել։ Այս տարի Ձմեռ պապը ինձ բերեց երկու նվեր, որովհետև ես ինձ մի քիչ չար էի պահել։ Ես այս տարի ինձ խելոք եմ պահելու, որ Ձմեռ պապն ինձ շատ նվերներ բերի։ Մենք մեր ազգականների տանը ընթրեցինք, հետո հեքիաթային մի բան կատարվեց։ Ձյուն էր գալիս, շատ սիրուն էր, կարծես մենք հայտնվել էին հեքիաթային աշխարհում։