Մենք երեկ` 07.12.2018-ին, գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Ներկայացումը սկսվելու էր ժամը 12:00-ին, ուստի մենք դպրոցում նախաճաշեցինք և ապա ժամը 11:15 ավտոբուսով շարժվեցինք դեպի թատրոն: Դիտեցինք Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը: Ներկայացումը կազմված էր Հ. Թումանյանի տաս հեքիաթներից` «Կիկոսի Մահը», «Մի կաթիլ մեղրը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը», «Շունն ու Կատուն» … Շատ հետաքրքիր ներկայացում էր, և ինձ այն շատ դուր եկավ: Շատ շնորհակալ եմ ընկեր Մարիին, որ մեզ տարավ թատրոն` այս ներկայացումը դիտելու: